441.06
4.43
403.38
+12
Եղանակը Երևանում
Հայ

Ադրբեջանի ԶՈւ–ն մնում է Սյունիքում. հայկական կողմը կոշտ պահանջել է դուրս բերել զորքը.ՊՆ

10:59
14 Մայիսի 2021

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական ԶՈւ–ն այս պահին գտնվում է հայկական տարածքում` սահմանամերձ Սյունիքի մարզում, նախօրեին բանակցությունների ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչները պահանջել են դուրս բերել զորքը, հաղորդում է ՏԱՍՍ–ը` հղում անելով ՀՀ ՊՆ–ին։

«Նախօրեին բանակցությունների ընթացքում մեր կողմը կոշտ պահանջել է դուրս բերել զորքը` նշելով, որ չի պատրաստվում զիջել մեր տարածքից ոչ մի մետր։ Հակառակորդի ԶՈւ–ն դեռ գտնվում է Սյունիքի այդ հատվածում, մեր տեղեկություններով` սպասում են ղեկավարության հրահանգին», – նշել են գերատեսչությունից։

Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում մայիսի 12–ին հայտնվեցին տեղեկություններ այն մասին, որ Սյունիքի մարզի Սև լճի մոտակայքում ադրբեջանական ԶՈւ–ն առաջ է շարժվել Վերիշեն բնակավայրի ուղղությամբ։ Հաղորդվում էր նաև վիրավորների մասին։ ՊՆ–ն իր հերթին հայտնեց, որ մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ Մայիսի 13–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պ.կ. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է ՀՀ պետական սահմանը։

Մայիսի 13–ին ՀՀ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց` նշելով, որ այսօր ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
10:14
12 Մարտի 2024
ԿԳՄՍՆ–ն մեկնաբանել է կոնսերվատորիայի հնարավոր փակման շուր սկանդալային տեղեկությունները
ԿԳՄՍՆ–ն հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի փակման մասին շրջանառվող լուրերի կապակցությամբ
09:54
12 Մարտի 2024
ԱՄՆ-ն 52 միլիոն դոլար կհատկացնի Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդմանը
Միացյալ Նահանգները ցանկանում է 52 միլիոն դոլար հատկացնել Հայաստանում ժողովրդավարության ու տնտեսության ամրապնդման համար