ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է Հայաստանին 40 մլն դոլարի հավելյալ աջակցություն տրամադրելու` կոնգրեսական Ջեքի Շփեյերի նախաձեռնությունը, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Նախագծին կողմ է քվեարկել 268, դեմ` 152 կոնգրեսական։
«Կոնգրեսի կողմից այս նախաձեռնության հաստատումը հայերին հզոր ազդանշան է տալիս, որ ԱՄՆ–ն ճանաչում է նրանց ոգեշնչող ժողովրդավարական առաջընթացը», – նշել է Շփեյերը։
Ավելի վաղ Շփեյերը հայտարարել է, որ չնայած 2020 ֆինանսական տարում Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու նպատակով 60 մլն դոլար տրամադրելու որոշմանը, անհրաժեշտ է հատկացնել ավելի մեծ միջոցներ։–0–