438.97
4.35
404.36
+7
Եղանակը Երևանում
Հայ

ԱԺ-ն փակ նիստում կքննարկի Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակը. կմասնակցեն փոխվարչապետն ու ԱԳ նախարարը

11:57
22 Մարտի 2022

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ազգային ժողովում «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում կանցկացվի փակ ռեժիմով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ հրատապ թեմայով քննարկումը կանցկացվի մարտի 22-ի երրորդ հիմնական նիստում:

Քննարկում անցկացնելու նախաձեռնությամբ հանդես էին եկել ընդդիմադիր պատգամավորները:

«Հայաստան» խմբակցությունից Արծվին Մինասյանը հիշեցրեց՝ պատգամավորներն առաջարկել էին, որ ԱԺ ղեկավարությունը ջանքեր գործադրի կառավարության երկու պաշտոնատար անձանց ներգրավելու այդ քննարկմանը: Նա հետաքրքրվեց, թե արդյոք ներգրավվելու են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ռուբինյանը դրական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ ընդդիմության առաջարկով ջանքերը գործադրվել են, և ԱԳ նախարարն ու փոխվարչապետը ներկա կլինեն նիստին որպես զեկուցող:

Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդը պաշտոնական գրությամբ առաջարկել է հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստում, ապա առաջարկեց առաջարկը քվեարկել:

Մինչ քվեարկությունը վարման կարգով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: Նա ընդգծեց, որ հրատապ թեման, որպես հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց, հանրության լայն շրջանակների է հետաքրքրում, ուստի ճիշտ կլինի քննարկումը բաց իրականացնել: «Եթե կան այնպիսի նուրբ հատվածներ, որոնք պարունակում են որոշակի պետական կամ ծառայողական գաղտնիք, կարելի է այդ մասը փակ անցկացնել, բայց ոչ ամբողջ նիստը»,-ասաց նա:  

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն արձագանքեց`հարցը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Հայաստանից դուրս է հանրային լայն հետաքրքրություն ներկայացնում: «Այս հարցի քննարկումները  կոնտեքստային իմաստով կարող են պարունակել Արցախին ու Հայաստանին վերաբերող անվտանգային բնույթի հարցեր, որոնք բաց և ուղիղ ռեժիմով չենք կարող քննարկել՝ հասկանալի պատճառներով, քանի որ լայն հանրությունները ևս կարող են հետևել»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՔՊ-ն շահագրգռված է այդ հարցի քննարկմամբ:

Հարցը քվեարկությամբ ընդունվեց՝ ստանալով 66 կողմ, 18 դեմ, 1 ձեռնպահ ձայներ: Արմեն Ռուստամյանն առաջարկեց, որ նիստին ներկա լինեն նաև Երևանում գտվող արցախցի պատգամավորները: Ռուբինյանն էլ պատասխանեց, որ աշխատանքային կարգով այդ հարցը կքննարկեն:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
21:42
21 Փետրվարի 2024
Ի՞նչ ստանդարտների պետք է բավարարի ընկերությունը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար․ փորձագետ
Փորձագետի խոսքով՝ Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակվելու համար ընկերությունները պետք է համապատասխանեն կորպորատիվ կառավարման բարձրագույն ստանդարտներին
19:37
21 Փետրվարի 2024
Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է․ Կարեն Զաքարյան
Շուկայի տենդնեցներն ու զարգացումները և բոլոր փաստերը հաշվի առնելով՝ Ամերիաբանկի և BOGG-ի հավանական գործարքի գինը տրամաբանված է
15:37
21 Փետրվարի 2024
ՀՀ–ում քննարկվում է աշխատանքային միգանտներից եկամտահարկի հարկման սկանդալային թեման․ ՊԵԿ–ից պարզաբանում են
Հայկական ԶԼՄ–ներում և սոցցանցերում այս օրերին մեծ աղմուկ է բարձրացել օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու թեման
11:35
21 Փետրվարի 2024
Փաշինյանն առաջարկել է վարձակալության տալ Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերը
Փաշինյանն առաջարկել է դիտարկել Ակադեմիական քաղաք տեղափոխվող բուհերի շենքերի վարձակալության մեխանիզմը
11:23
21 Փետրվարի 2024
Փաշինյանը երկօրյա այցով մեկնել է Ֆրանսիա
Այսօր նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ
21:15
20 Փետրվարի 2024
Երևանի «Բուենոս Այրես» զբոսայգու՝ պետական սեփականություն հանդիսացող տարածքներն օրենքի խախտմամբ օտարվել են․ նախաձեռնվել է քրվարույթ
Դատախազը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե
17:57
20 Փետրվարի 2024
BOGG խորհրդի ղեկավարը ներկայացրել է ֆինանսական խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները (ՎԻԴԵՈ)
BOGG PLC ֆինանսական խմբի խորհրդի ղեկավար Մել Քարվլը ներկայացրել է հաճախորդներին խմբին Ամերիաբանկի միանալու առավելությունները և բարձր է գնահատել Հայաստանի տնտեսական հեռանկարները․ ՎԻԴԵՈ