+27
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ աշխատակիցների կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)

19:08
02 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, անզիջում պայքար մղելով կոռուպցիոն բնույթի երևույթների դեմ և հետամուտ լինելով ՀՀ հանցավորության և կոռուպցիայի հակազդման՝ օրենքով իրեն վերապահված գործառույթների իրականացմանը, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում իր շարքերում բացահայտել է պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և նախնական համաձայնությամբ շորթմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպք, հաղորդում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը:  

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության Էրեբունու բաժնի բաժանմունքի պետը և օպերլիազորը, արատավորելով սպայի պատիվը,  պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, առանց ծառայողական անհրաժեշտության, պատշաճ հիմքերի և փաստաթղթավորման, 2019 թվականի հուլիսի 24-ին բաժին են բերել ՀՀ-ում կացության կարգավիճակ ունեցող և բնակվող Հնդկաստանի քաղաքացուն և սպառնացել են միջոցներ ձեռնարկել՝ վերջինիս ՀՀ-ից արտաքսելու, անհիմն պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, շորթել են առանձնապես խոշոր չափերով՝ 20.300 ԱՄՆ դոլար և 300.000 ՀՀ դրամ կաշառք։ Այնուհետև, իրենց ծանոթի օժանդակությամբ, այդ թվում նաև՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, լրացուցիչ պահանջել են ևս 3.700 ԱՄՆ դոլար։ 

«Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի հուլիսի 31-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ համապատասխան հոդվածներով: Երկու պաշտոնատար անձինք  և նրանց հանցակիցը ձերբակալվել են:Հարուցված քրեական գործն ըստ քննչական ենթակայության փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Կատարվում է նախաքննություն», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:–0–  



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։
08:00
17 Սեպտեմբերի 2019
Երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:


18:46
16 Սեպտեմբերի 2019
Վարչապետ. պատվիրվել է Թեղուտի պոչամբարի ամբարտակի պատերի հուսալիության լրացուցիչ փորձաքննություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ կատարել է տված խոստումը։
18:29
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. 2020թ.–ին երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելուն կհատկացվի 3 մլրդ դրամ
Երկրաշարժից տուժած 457 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2020 թվականին կհատկացվի 3 մլրդ դրամ։
16:11
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը
«Ինքը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները». Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը։
15:34
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել (ԼՐԱՑՎԱԾ)
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել:
15:25
16 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:
15:03
16 Սեպտեմբերի 2019
Այս տարի զբոսաշրջիկները ՀՀ–ում ծախսել են ավելի քան 200մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի. Փաշինյան
Փաշինյանի խոսքով, այս տարի զբոսաշրջիկները ՀՀ–ում ծախսել են ավելի քան 200մլն դոլար ավել գումար, քան նախորդ տարի։
13:29
16 Սեպտեմբերի 2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Վանաձորում. LIVE
Վանաձորում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։
13:28
16 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կքրեականացվի դաժան վերաբերմունքը կենդանիների հետ
Միաժամանակ փոփոխությունները չեն վերաբերում այն հասարակական վայրերի, որտեղ կենդանիները պահվում են հատուկ պայմաններում: