ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի վարչական շրջաններից մեկում փետրվարի 28–ին կդադարեցվի ջրամատակարարումը, հայտնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։
«Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 28-ին ժամը 10:00-19:00 կդադարեցվի Երևան քաղաքի՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Իսակովի պողոտայի՝ Երկաթգծի կամրջից մինչև Սեբաստիա փողոց ընկած հատվածի, նրան հարակից տնատիրությունների ու հանրային օբյեկտների, Շահումյան 4-րդ փողոցը մասնակի՝ Բաբաջանյան փողոցից մինչև Շահումյան 4-րդ փողոց, 3-րդ նրբանցք հատվածի, «Նեպտուն» մարզահամալիրի, «Վեստա» էլեկտրոնիկայի հանրախանութի, «Ոստիկանական Ակադեմիա»-ի, նախկին կառավարական ընդունելության տան, «Ոսկե համբյուր» և «Ուրարտու» ռեստորանային համալիրների ջրամատակարարումը»,– նշվում է հաղորդագրության մեջ։
Ջուր չի լինի նաև «Արարատ Մոթորս» ավտոսրահի, «Տոյոտա» ավտոսրահի, «Աուդի» ավտոսրահի, «Ապարան» ավտոտեխսպասարկման սրահի, հեծանվահրապարակի, Իսակովի 22` «Հողագիտական» ինստիտուտի, Իսակովի 24` «Փորձագիտական» լաբարատորիայի, Իսակովի 48/2` «Գունավոր» տպարանի, ՊՆ լաբարատորիայի, Արգ- Լեո-Գազ ՍՊԸ գազալցակայանի և Արգավանդ գյուղի՝ Կենտրոնական փողոցի և նրան հարակից փողոցներում։
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– հայտնում են ընկերությունից։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում