ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. 9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 18–ին ժամը 10։00 – 19։00 կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի` Արշակունյաց 1–36 համարների, Բրյուսով, Կաշեգործների, Կարա–Մուրզա, Լազո, Բունիաթյան փողոցների ջրամատակարարումը։–0–