544.32
7.6
477.81
+31
Եղանակը Երևանում
Հայ

650 հազար դրամ. Փաշինյանը Քոչարյանից փոխհատուցում է պահանջում

16:15
13 Հունիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հինգշաբթի Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախնական լսման ընթացքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետության նախկին ղեկավարի հասցեին արած հրապարակային արտահայտությունների համար հայցի հետկանչման մասին:

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2018 թվականի սեպտեմբերին հայց է ներկայացրել երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ հրապարակային զրպարտությունից պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջով։ Հայցի հիմքում կառավարության ղեկավարի` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ ղեկավար Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի գաղտնալսման հրապարակման մեջ նախկին նախագահին վերաբերող և Ֆրանսիա կատարած այցի ժամանակ արած հայտարարություններն են։ Ինչպես գրում են հայկական ԶԼՄ–ները, Փաշինյանը մասնավորապես, կասկածի տակ է առել Քոչարյանի անձեռնմխելիությունը, հայտարարելով, որ մարդկանց սպանությունների կազմակերպումը չի կարող համադրվել այդ կարգավիճակի հետ։

Նախօրեին Քոչարյանը հետ է կանչել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սպանություններին առնչակից լինելու մասին հայտարարության հայցը։

«Ռոբերտ Քոչարյանը հրաժարվում է Փաշինյանի դեմ ամբողջ այցից` հարցը համարելով սպառված»,- ասաց Ալումյանը` դատավոր Լիլիթ Սարգսյանին երկրորդ նախագահի անունից լիազորագիր ներկայացնելով:

Վարչապետի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանն իր հերթին Փաշինյանի անունից պաշտոնապես հայտարարեց, որ պատասխանողն ընդունում է հայցի հետկանչումը, բայց պահանջում է ամբողջությամբ փոխհատուցել դատական լսման ծախսերը, որոնք կազմում են 650 հազար դրամ (1354 դոլար):

Ինչպես հայտնեց դատավոր Սարգսյանը, դատարանի որոշումը հայցի և դատական լսման փոխհատուցման վերաբերյալ կհրապարակվի հունիսի 24-ին:

Загружается новость ... "Лево"

Պարզաբանելով Քոչարյանի նկատմամբ դատական ծախսերը փոխհատուցելու մասին Փաշինյանի պահանջը` Գյոզալյանը նշեց, որ որոշումն ընդունվել է` ելնելով «ապագայում նմանատիպ անհեթեթ հայցերը» կանխելու անհրաժեշտությունից:

«Եթե ինչ-որ մեկն անհիմն հայց ներկայացնի Փաշինյանի դեմ, ապա պետք է պատրաստ լինի իր վրա վերցնել դատավարության բոլոր ծախսերը»,- ասաց նա, հայտնելով, որ Փաշինյանի միակ ծախսը տվյալ դատավարությունում փաստաբանի վարձումն էր:

Ալումյանը միաժամանակ Փաշինյանի նշած 650 հազար դրամ գումարը խելամիտ չի համարում: -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:56
24 Հունիսի 2019
Վերահսկիչ պալատի ղեկավարը հայտնել է միլիարդավոր դրամների խախտումների մասին 2018թ.–ին
Հայաստանի Վերահսկիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը երկուշաբթի արտահերթ նիստում ներկայացրեց իրեն ենթակա գերատեսչության գործունեության հաշվետվությունը:
17:48
24 Հունիսի 2019
«Արմենիա Վայն». գինեգործության զարգացումը ԶԼՄ–ների հետ գործակցությամբ (ՖՈՏՈ)
Հունիսի 22-ին «Արմենիա Վայն»-ն իր հյուրընկալ դռներն էր բացել հայկական լրատվական միջոցների ներկայացուցիչների առջև։  
16:38
24 Հունիսի 2019
Երևանի փոխքաղաքապետը հայտնել է, թե երբ կսկսվի 3500 վերելակների փոխարինումը
Մարությանն ավելի վաղ խոստացել է, որ Երևանում վերելակների փոխարինման հարցը կլուծվի երկու–երեք տարիների ընթացքում
14:03
24 Հունիսի 2019
Հայկական ավտոբուսին արգելում են հատել ռուս–վրացական սահմանը. Վրաստանում ՀՀ դեսպանությունը պարզաբանում է
Գիշերվանից հայկական ավտոբուսին թույլ չեն տալիս հատել ռուս–վրացական սահմանը, իրավիճակը պարզաբանում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
13:38
24 Հունիսի 2019
Էնքան հեգնեմ սաղին, որ որևիցե մեկին պակաս չթվա. ԱԺ–ում թեժ էր (ՎԻԴԵՈ)
Այսօր ԱԺ–ում բավականին թեժ մթնոլորտ էր։
13:16
24 Հունիսի 2019
6–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում
6 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում։
12:15
24 Հունիսի 2019
Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը. Փաշինյանը`ԱԱԽ նիստում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի խոսքով, ՀՀ–ի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում:
11:51
24 Հունիսի 2019
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է
Որպես անհետ կորած որոնվող 30-ամյա Արմենուհի Այդինյանը հայտնաբերվել է։
10:32
24 Հունիսի 2019
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին
Հայաստանում սպասվում է անձրև ու ամպրոպ` +38 աստիճանի ֆոնին:
21:15
23 Հունիսի 2019
ՀՀ ժողովրդավարական փոփոխությունները և թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցահանդեսը կներկայացվեն Ժնևում
Զոհրաբ Մնացականյանը հունիսի 24-25-ին աշխատանքային այցով մեկնելու է Ժնև:
23:12
22 Հունիսի 2019
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան
«Աերոֆլոտն» առաջարկում է ուղևորներին Վրաստանի փոխարեն թռչել Երևան:
21:30
22 Հունիսի 2019
Կինը ձերբակալվել է իր 7-ամյա աղջկան սպանելու կասկածանքով. նա փորձել է ինքնասպան լինել
Հարուցվել է քրեական գործ՝ 7 տարեկան աղջիկ երեխայի սպանության դեպքի առթիվ: