ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 288 նոր դեպք, ընդհանուր` 39586։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Նշենք, որ օգոստոսի 4–ին գրանցվել էր 196 նոր դեպք։
Կորոնավիրուսից առողջացումների թիվը կազմում է 30850: Փաստացի բուժվում է 7738 մարդ, իսկ ընդհանուր թեստերի թիվը՝ 170012 (+1848): Մահացել է, ցավոք, 770մարդ (+2):-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում