534.18
7.56
476.18
+33
Եղանակը Երևանում
Հայ

26 փոխնախարարներ ազատվել են պաշտոններից կառուցվածքային փոփոխությունների կապակցությամբ

21:23
30 Մայիսի 2019
ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի./Նովոստի- Արմենիա/. Կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված՝ վերակազմակերպվող նախարարություններում սկսվել է փոփոխությունների և վերանշանակումների գործընթացը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Դրա շրջանակում վերակազմակերպվող նախարարություններում նախարարների տեղակալներն ազատվել են զբաղեցրած պաշտոններից»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս գործընթացին կհաջորդեն համապատասխան նշանակումները:

Հայաստանի Ազգային ժողովը մայիսի 8-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Կառավարության ներկայացված փոփոխությունների օգտին քվեարկել է միայն «Իմ քայլը» խմբակցությունը:

Ըստ օրինագծի, Հայաստանում նախարարությունների թիվը կկրճատվի մինչև 12: Կվերացվի նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտը, իսկ փոխվարչապետների թիվը կկարճատվի մինչև 2-ի:

Օպտիմալացման արդյունքում մշակույթի ու սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունները կմիաձուլվեն կրթության և գիտության նախարարության հետ, որը կկոչվի գիտության, կրթության, մշակույթի և սպորտի նախարարություն:

Բացի այդ, գյուղատնտեսության ու տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունները կմիացվեն էկոնոմիկայի նախարարության կազմում: Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը և տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը կմիացվեն` ստեղծելով տարածքային կառավարման և ենթակառուցվածքի նախարարություն, որի իրավասության տակ կլինի ամբողջ տրանսպորտային համակարգը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքի հարցերը:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կվերանվանվի և կստանա թվայնացման և ռազմական արդյունաբերության հետ կապված լիազորություններ: Սփյուռքի նախարարությունը կմիացվի վարչապետի աշխատակազմին և կստեղծվի Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատարի ինստիտուտը:

Պաշտոններից ազատված պաշտոնատար անձանց ցանկը ներկայացված է Հայաստանի էլեկտրոնային կառավարության կայքում։

Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր–Գրիգորյանն ազատվել են սփյուռքի փոխնախարարների պաշտոնից։
Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը, Գևորգ Լորեցյանը և Գաբրիել Ղազարյանն ազատվել են սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարարների պաշտոնից։

Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանն ազատվել են մշակույթի փոխնախարարների պաշտոնից։

Վարդան Գևորգյանը և Հակոբ Վարդանյանն ազատվել են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարարների պաշտոնից։

Տիգրան Գաբրիելյանը, Արտակ Քամալյանը և Գառնիկ Պետրոսյանն ազատվել են գյուղատնտեսության փոխնախարարների պաշտոնից։

Արևիկ Անապիոսյանը, Գրիշա Թամրազյանը և Լուսինե Առաքելյանն ազատվել են կրթության և գիտության փոխնախարարների պաշտոնից։

Գեղամ Վարդանյանը, Բագրատ Բադալյանը և Արմեն Արզումանյանն ազատվել են տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարների պաշտոնից։

Ալբերտ Բաբայանը, Ավագ Ավանեսյանը և Մանե Ադամյանն ազատվել են տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոնից։

Վաչե Տերտերյանն ազատվել է տարածքային կառավարման և զարգացման առաջին փոխնախարարի պաշտոնից, իսկ Կարեն Իսախանյանը և Լիլիա Շուշանյանն ազատվել են նույն գերատեսչության փոխնախարարների պաշտոնից։

Իրինա Ղափլանյանն ազատվել է բնապահպանության առաջին փոխնախարարի պաշտոնից։ -0-



Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:20
23 Հուլիսի 2019
Երևանում, հնարավոր է, սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ
Երևանում, հնարավոր է, այսօր սահմանվի 30–ամյա ջերմաստիճանային ռեկորդ։
08:00
23 Հուլիսի 2019
Երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` հուլիսի 22–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը: