485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
25 հազար դրամ` նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին
13:37
22 Օգոստոսի 2017

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/.Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարության մամուլի հաղորդագրության համաձայն, առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի` առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն /բաժին/ պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար:

Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 ՀՀ դրամ:

Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
08:00
07 Նոյեմբերի 2017
Երկուշաբթի` նոյեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` նոյեմբերի 6-ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը:
20:57
06 Նոյեմբերի 2017
Մշակույթի նախարարությունը վեց անգամ կավելացնի կինոթատրոների թիվը Հայաստանում
Ծրագիրը մշակելուց հետո կանցկացվեն խորհրդակցություններ մասնավոր ներդրողների և համաշխարհային կարգի խոշոր կինոցանցերի հետ։
20:41
06 Նոյեմբերի 2017
ԱՄՆ Ինդիանա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Նահանգապետ Հոլքոմբը նաև նոյեմբերի 6-12-ը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։
19:42
06 Նոյեմբերի 2017
«Տաշիր գրուպը» հովանավորչական աջակցություն կցուցաբերի «Ալաշկերտին»
Հնարավոր է, «Ալաշկերտ» ՖԱ-ն անվանակոչվի «Ալաշկերտ-Տաշիր»:
19:01
06 Նոյեմբերի 2017
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ–ի պահաբաժիններում ապօրինի ծառահատումները կրել են կազմակերպված բնույթ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել։
16:49
06 Նոյեմբերի 2017
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին:
15:56
06 Նոյեմբերի 2017
Երևանում կասեցվել է բաստուրմայի արտադրամասի գործունեությունը
Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտումներ:
13:24
06 Նոյեմբերի 2017
Վթարային ջրանջատում Կապանում. 12 ժամ ջուր չի լինի
Կապանում վթարային ջրանջատում է նախատեսված։
12:28
06 Նոյեմբերի 2017
Հայաստանում աշխատող մայրերը կկարողանան դայակ վարձել պետության հաշվին
Հայաստանում աշխատող մայրերը հնարավորություն կունենան դայակ վարձել պետության հաշվին։
11:39
06 Նոյեմբերի 2017
Թռչնի թռիչքի բարձրությունից. Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Տաթևում առաջին անգամ պարապլաներային թռիչքներ կիրականացվեն:
11:20
06 Նոյեմբերի 2017
Անձրևները վերադառնում են Հայաստան
Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում են տեղումներ։
11:04
06 Նոյեմբերի 2017
Տիեզերական Երևան. նման Երևան դուք դեռ չեք տեսել (ՖՈՏՈ)
Հրապարակվել են Երևանի բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են տիեզերքից։