551.07
7.36
487.5
-2
Եղանակը Երևանում
Հայ

2018 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը` «Նովոստի–Արմենիայից»

15:56
15 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2018 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։

2018 թվականին Հայաստանում տեղի ունեցան Հայաստանի պատմության մեջ, թերևս, կարևորագույն և ամենաառանցքային իրադարձությունները։ «Թավշյա» հեղափոխության արդյունքում երկրում տեղի ունեցավ ոչ բռնի իշխանափոխություն, անցկացվեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կարելի է ասել, որ 2018թ.–ն իսկապես շրջադարձային էր մեր պետության համար։

Սակայն այս իրադարձություններից ոչ բոլորն են ընդգրկվել «Նովոստի–Արմենիա» գործակալության ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակում։

Եվ այսպես, ինչն է ամենից շատ հետաքրքրել և ինչ են կարդացել մեր ընթերցողները 2018 թ.–ին։

1. Թոփ 20 դեղերը, որոնք այսուհետ վաճառվելու են դեղատոմսով

препараты, лекарства

Մարտի 1–ից Հայաստանում ուժի մեջ մտավ «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգը, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշումը։ 

Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկրում գրանցված 4700 անուն դեղերից 2700–ը սկսեցին բաց թողնվել բացառապես դեղատոմսով։ ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակեց դեղորայքի ամբողջական ցանկը, որոնք բաց են թողնվելու դեդատոմսով։ Իհարկե, իշխանափոխությունից հետո այս որոշումը սկսեց կիրառվել մասամբ ` տարածվելով հիմնականում հակաբիոտիկների վրա։

2. ՀՀ ԱԺ-ն կքննարկի համաներման նախագիծը արտահերթ նիստի ժամանակ

тюрьма, заключенный

ԱԺ–ն նոյեմբերի 1–ին միաձայն ընդունեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը։

Օրենքի նախագծով համաներումը տարածվեց այն անձանց վրա, որոնք դատապարտվել են ազատազրկման առնվազն 6 տարի ժամկետով և որոնք առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներ են։ Համաներումը տարածվեց նաև անազատության մեջ գտնվող հղի կանանց վրա (օրենքի` ուժի մեջ մտնելու պահին), այն անձանց վրա, ովքեր հանդիսանում են երեք կամ ավել երեխաների ծնողներ կամ ունեն մինչև 3 տարեկան երեխա (օրենքի` ուժի մեջ մտնելու պահին)։ Համաներումը տարածվեց նաև 60–անց անձանց վրա, ինչպես նաև այն անձանց, ովքեր կատարել են հանցագործություն մինչև 18 տարեկանը և ազատազրկման չեն դատապարտվել կանխամտածված հանցագործություն կատարելու համար կամ կրել են պատիժ, բայց չունեն դատվածություն։ Օրինագծով նախատեսվում է չիրականացնել քրեական հետապնդում, ինչպես նաև դադարեցնել հետապնդումը կամ նախաքննությունը մինչև 2018 թ.–ի հոկտեմբերի 1–ը ներառյալ կատարված հանցագործություններով և որոնցով անձանց սպառնում է առնվազն երեք տարվա ազատազրկում։ Դա վերաբերում է նաև այն անձանց, որոնք անզգուշությամբ են հանցագործություն կատարել և որոնց սպառնում է մինչև 5 տարի ազատազրկում, ինչպես նաև այն մարդկանց, որոնք մեղադրվում կամ կասկածվում են այնպիսի հանցագործությունների կատարման մեջ, որոնք չեն նախատեսում ազատազրկում:

3. «Ուզում էի նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել». Լեոնտևը` սկանդալային հաղորդման մասին

Михаил Леонтьев

Մայիսի սկզբին «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոյով հեռարձակված եթերը հայտնվեց իսկական սկանդալի էպիկենտրոնում։ Վրդովմունքի ալիք բարձրացրեց «Կոմսոմոլսկայա պրավդա» (ԿՊ) ռադիոյի եթերում հեռարձակվող «ԳլավՏեմա» («ГлавТема») հաղորդումը` Միխայիլ Լեոնտևի, Իլյա Սավելևի և Միխայիլ Յուրևի մասնակցությամբ։ Մասնավորապես, ըստ ՌՀՄ–ի տարածած հայտարարության, հաղորդման մասնակիցներն ամենացինիկ ձևով վիրավորել են մի ամբողջ ժողովրդի։

«Նրանք, անցնելով լրագրողական և մարդկային էթիկայի, ինչպես նաև իրենց արարքների համար իրավական և քաղաքացիական պատասխանատվության բոլոր սահմանները, թույլ են տվել մի շարք անպատասխանատու և ստորացուցիչ արտահայտություններ մեր ժողովրդի նկատմամբ` օգտագործելով անվայել բառապաշար, որն ըստ էության չպետք է հնչի, առավել ևս` «Կոմսոմոլսկայա պրավդայի» նման հայտնի ռադիոկայանի եթերից», – նշվել է հայտարարության մեջ։

Դրան ի պատասխան` Լեոնտևը նշել է, որ ուզում էր նեղացնել հայ հասարակությանը, բայց ոչ վիրավորել։ Նա մասնավորապես հայտարարել է, որ հայ հասարակության առանձին ներկայացուցիչների նկատմամբ անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Նրա խոսքով, Փաշինյանի նկատմամբ նման անձնական անբարյացակամ վերաբերմունքը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ, ինչպես պարոն Նավալնու նկատմամբ անբարյացակամությունը չի նշանակում նմանատիպ վերաբերմունք ռուս ժողովրդի նկատմամբ։

4. Երևանի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել ավտոմեքենայի մեջ. «Նովոստի–Արմենիա» (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

взрыв машины

Փետրվարի 2–ին ավտոմեքենա է այրվել Հանրապետության հրապարակի մոտակայքում։ Ford մակնիշի ավտոմեքենան հանկարծակի արգելակել է Նալբանդյան փողոցի հետիոտնային անցումի մոտ։ Մի քանի վայրկյան անց հնչել է երկու ուժեղ պայթյուն, և մեքենայի կապոտի տակից կրակի լեզվակներ են երևացել։ Վարորդն անմիջապես փորձել է բացել կապոտը, սակայն չի կարողացել մարել կրակը և արագորեն փակել է գազի փականը։ Նրան օգնության են հասել մոտակայքում գործող բանկի անվտանգության աշխատակիցները, ովքեր օպերատիվորեն սկսել են մարել կրակը կրակմարիչների միջոցով։ Մի քանի րոպե անց կրակը հաջողվել է մարել։ Միջադեպի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել։

5.  «Պատիվ ունեմ» և «Ես եմ». ՀՀ բանակի նոր ծրագրերը սպաների և ժամկետային զինծառայողների համար

солдаты

ՀՀ պաշտպանությա նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ–բանակ 2017» համաժողովին ներկայացրել է «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերը` նախատեսված սպաների և ժամկետային զինծառայողների համար:

Նրա խոսքով, «Պատիվ ունեմ» ծրագրի գաղափարն է կապել բուհերը սպայական ծառայության հետ: Ծրագրին կարող են մասնակցել բոլոր ուսանողները, եթե նրանք համապատասխանում են պահանջներին և կծառայեն որպես ժամկետային զինծառայողներ ոչ թե երկու տարի, այլ` երեք տարի` որպես սպա: Դրա համար ուսանողները, սովորելով քաղաքացիական բուհերում, պետք է երկրորդից չորրորդ կուրսերում յուրաքանչյուր շաբաթ սովորեն Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում: Բուհում կրթությունն ավարտելուց հետո շրջանավարտները լեյտենանտի կոչում կստանան և կծառայեն ԶՈՒ-ում երեք տարի: Ծառայության ժամանակ նրանք աշխատավարձ կստանան, իսկ ծառայությունից հետո` բոնուսներ։

Երկրորդ ծրագիրը ժամկետային զինծառայողների համար է, ինչպես նաև նախատեսում է երեք տարվա ծառայություն, սակայն յոթ ամիս զինծառայողները արձակուրդ են ունենալու` սկսած ծառայության վեցերորդ ամսից: Ծառայության ավարտից հետո զինծառայողներին կտրվի 5 մլն դրամ` բնակարան ձեռք բերելու, փոքր բիզնես հիմնելու կամ ուսման համար:

6. ՀՀԿ–ն հայտարարություն է տարածել Մանվել Գրիգորյանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ

Манвел Григорян и украденные вещи

Հունիսի 16–ին ԱԱԾ մամուլի ծառայությունը հայտարարություն տարածեց` նշելով, որ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով: Հունիսի 18–ին ԱԱԾ–ն հրապարակեց սենսացիոն կադրեր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունից։ Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանի հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է որպես «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարան:

Այս կապակցությամբ հայտարարությամբ էր հանդես եկել Հանրապետական կուսակցությունը` արտահայտելով վրդովմունք։

«Եթե օրենքով սահմանված կարգով հաստատվի այն մեղադրանքը, որը առաջադրվել է Մ. Գրիգորյանին, անկախ նրա վաստակից, նա պետք է պատասխան տա օրենքի առաջ՝ դրա ողջ խստությամբ» , – նշվում էր ՀՀԿ–ի հայտարարության մեջ։

7. Տավուշում ընտանիքի անդամները թունավորվել են հեռուստացույց դիտելիս

больница, капельница

Փետրվարի 13-ին հիվանդանոցից ոստիկանության Տավուշի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1933 թ. ծնված Գրետա Օ.-ն, 1973 թ. ծնված Տաթևիկ Մ.-ն և 1966 թ. ծնված Խաչատուր Օ.-ն: Պարզվել է, որ նույն օրը ժամը 14.00-ի սահմաններում իրենց տան խոհանոցում հեռուստացույց դիտելիս նրանք զգացել են գազի սուր հոտ, այնուհետև զգալով թուլություն` դիմել են բուժօգնության:

8. Երևանում Դինոզավրերի պարկ է բացվելու (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

парк динозавров

Ապրիլին հայտնի դարձավ, որ Երևանում Դինոզավրերի պարկ է բացվելու։ DINO LAND-ն իրենից ներկայացնելու է հրաշքների աշխարհ, ուր միլիոնավոր դարերի խորքից վերադարձել են Դինոզավրերը։

9. Արագած գյուղում մահացած 2 տարեկան երեխան ոչ թե ջրահեղձ է եղել, այլ նրան սպանել են. հարուցվել է քրեական գործ

ребенок, младенец

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, 2018թ. հուլիսի 8-ին Արագածոտնի մարզի Արագած գյուղի բնակչից հաղորդում էր ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում, իր մանկահասակ թոռը՝ ծնված 2016թ. ապրիլի 17-ին, տանից դուրս է եկել և չի վերադարձել, իսկ նրան հայտնաբերելու ուղղությամբ իրենց գործողություններն արդյունք չեն տվել:

Իրավասու մարմինների կողմից իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում նույն օրը՝ հուլիսի 8-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, գյուղամիջով անցնող առվի մեջ հայտնաբերվել է փոքրիկի դին՝ գլխի և մարմնի հետին մակերեսին մարմնական վնասվածքներով: Կատարվել է դեպքի վայրի և դիակի զննություն: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի ընթացքում, նշված վնասվածքներից բացի, հայտնաբերվել են նաև ջրահեղձությանը բնորոշ տվյալներ:

ՔԿ–ի հաղորդմամբ, դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ ակնհայտ անհամապատասխանություն կա առվում եղած քարակույտերի, արգելքների ու երեխայի դիակի վրա առկա վնասվածքների տեղակայման ու առաջացման հետ։ Երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

10. Կարապետյան եղբայրները Վանաձորում «Դիսնեյլենդ» կկառուցեն

Диснейленд

Փետրվարին օրաթերթերից մեկը հայտնել էր, որ «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի և նրա եղբայր Կարեն Կարապետյանի աջակցությամբ նախատեսվում է Վանաձորի լուրջ ռեաբիլիտացիա։ Ըստ օրաթերթի, Կարապետյանները Վանաձորում նաև «Դիսնեյլենդ» կկառուցեն։ Քաղաքի գլխավոր փողոցներից մեկում կառուցվելու է «օլդ սթրիթ»` թիֆլիսյան «հին քաղաքի» նմանակով։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:24
19 Փետրվարի 2019
Փաշինյանը զբոսնել է Երևանում և անցորդներին գիրք նվիրել (ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը զբոսնել է Երևանում և անցորդներին գիրք նվիրել։
20:00
19 Փետրվարի 2019
Սերժ Սարգսյանի եղբայրը ներգրավվել է որպես մեղադրյալ. փաստաբան
Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանը, ներգրավվել է որպես մեղադրյալ։
17:52
19 Փետրվարի 2019
Փոփոխությունների քամի. Սուրենյանը հուսադրել է հայաստանցիներին
Փոփոխությունների քամի. Սուրենյանը հուսադրել է հայաստանցիներին:
17:39
19 Փետրվարի 2019
Ինձ իրավունք եմ վերապահում Թումանյանի անունից ասել հայ ժողովրդին՝ վեր կաց և քայլիր. Փաշինյանը Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է Դսեղ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր հետ, այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ այցելել է բանաստեղծի ծննդավայր` Դսեղ:
16:18
19 Փետրվարի 2019
ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի մասին քրգործով
ԱԱԾ–ն մանրամասներ է հայտնել Քոչարյանի ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի մասին քրգործով:
15:49
19 Փետրվարի 2019
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է վերադարձրել 18,մլն դոլար. ավելի վաղ Փաշինյանը պահանջել է վերադարձնել 30 մլն
Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը պետբյուջե է վերադարձրել 18,մլն դոլար. ավելի վաղ Փաշինյանը պահանջել է վերադարձնել 30 մլն:
15:30
19 Փետրվարի 2019
Ոսկյա զարդեր են հայտնաբերվել քաղաքացու մարմնի տարբեր հատվածներից
«Բագրատաշեն» պետական սահմանային անցակետում մաքսանենգության կասկածանքով զննման է ենթարկվել ՀՀ քաղաքացի։
15:13
19 Փետրվարի 2019
Մեղադրանք է առաջադրվել 17 անձի «Պարտեզ» ռեստորանի զինված միջադեպի գործով
Հունվարի 29-ին Աբովյան քաղաքի «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի է ունեցել վիճաբանություն։
11:11
19 Փետրվարի 2019
Արամ Ա. Կաթողիկոսը ժամանել է Հայաստան
Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսը ժամանել է Հայաստան։
10:36
19 Փետրվարի 2019
Քամու հետևանքները. Երևանում ծառը կոտրվել և ընկել է մեքենայի վրա
Նախօրեին Երևանում քամու ուժգնացումից ծառ է կոտրվել։
08:00
19 Փետրվարի 2019
Երկուշաբթի` փետրվարի 18–ի առավել ուշագրավ նորությունները
«նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` փետրվարի 18–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։
21:47
18 Փետրվարի 2019
Գործարար Սիլվա Համբարձումյանը հայտարարել է, որ կաշառք չի տվել Սերժ Սարգսյանին
Սկանդալային գործարար Սիլվա Համբարձումյանն «Ազատություն» ռադիոկայանի առցանց մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանին կաշառք չի տվել։