534.18
7.56
476.18
+32
Եղանակը Երևանում
Հայ

2017 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը «Նովոստի–Արմենիայից»

13:48
15 Հունվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 2017 թ.–ի ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակը։

2017 թվականին Հայաստանում տեղի ունեցան կարևոր և առանցքային իրադարձություններ`ԱԺ ընտրությունները, Հայաստանը ԵՄ–ի հետ ստորագրեց համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր, մեր երկրում առաջին անգամ լույս աշխարհ եկավ հնգյակ, Հենոն նվաճեց Եվրագավաթը և այլն։

Բայց այս իրադարձություններից ոչ բոլորն են ընդգրկվել «Նովոստի–Արմենիա» գործակալության ամենաընթերցված նյութերի թոփ տասնյակում։

Եվ այսպես, ինչն է հետաքրքրել և ինչ են կարդացել մեր ընթերցողները 2017 թ.–ին։

1. Ցնցող բացահայտում. գոյություն ունի կյանք մահից հետո, և գերմանացի գիտնականներն ապացուցել են դա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

клиническая смерть

Մարդկանց հետաքրքրում է և, կարծես, միշտ էլ հետաքրքրելու է հավիտենական մի հարց`  գոյություն ունի՞ կյանք մահից հետո, թե՞ ոչ։ Բեռլինի Technische Universität–ի հոգեբաններն ու բժիշկները հանդես են եկել ցնցող հայտարարությամբ։ Փորձագետների խումբը պնդում է, որ գոյություն ունի կյանք մահից հետո, և դա ապացուցվել է կլինիկական գիտափորձերի միջոցով։ Հայտարարությունն արվել է իրականացված ուսումնասիրությունների արդյունքում։ Բժշկական հսկողության տակ իրականացվել են փորձարկումներ, որոնք հիվանդների մոտ հանգեցրել են մոտ 20 րոպե տևողությամբ կլինիկական մահվան, այնուհետև նրանց կրկին վերակենդանացրել են։ Ուսումնասիրությունները տևել են 4 տարի, մասնակցել է 944 կամավոր։ Արդյունքները ցույց են տվել, որ բոլոր կամավորները ունեցել են կլինիկական մահվան մասին հիշողություններ, որոնց մեծ մասը շատ նման են, սակայն եղել են որոշ տարբերություններ։ Կամավորներից շատերը զգացել են, թե ինչպես են կարծես «պոկվում» սեփական մարմնից, թեթևանում, հանգստանում։ Նրանք զգացել են նաև անվտանգություն, ջերմություն, ինչպես նաև վառ լույսի առկայություն։

2. Ինչպես նիհարել 10 կգ 7 օրում. շատ պարզ և արդյունավետ դիետա

диета

Ավելորդ քաշից ազատվելու հարցը մարդկանց մտահոգող առանցքային խնդիրներից է։ «Նովոստի–Արմենիա»–ն փորձում է հաճախ անդրադառնալ այդ խնդրին` ներկայացնելով տարատեսակ դիետաներ, որոնցից մեկը հիմնված է հավկիթի վրա և չի վնասում առողջությանը։ Հավկիթում առկա սպիտակուցներն ու միկրոէլեմենտները թույլ չեն տա, որպեսզի օրգանիզմը հյուծվի, միաժամանակ բոլոր ավելորդ կիլոգրամներն անվերադարձ կանհետանան։

3. Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը Թրամփի հրամանագրից հետո

Флаг США

2017 թ.–ին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունը փոխեց ամերիկյան վիզաների տրման կարգը, «Նովոստի–Արմենիա» գործակալության հայտին ի պատասխան` տեղեկացրել էին ամերիկյան դիվանագիտական առաքելությունից։ Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։ Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի պահից անցել է ավելի քան 12 ամիս։

4. Երևանում ծնված հնգյակի 24-ամյա հայրը նշել է, որ շոկի մեջ է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Новорожденные

2017 թ.–ին տեղի ունեցավ Հայաստանի համար աննախադեպ մի իրադարձություն` Երևանի «Էրեբունի» ԲԿ–ում լույս աշխարհ եկավ հնգյակ` 4 աղջիկ և 1 տղա։ Սակայն, ցավոք, ողջ մնաց միայն աղջիկներից մեկը` Ռոզին, քանի որ երեխաներն անհաս էին, ծնվել էին 28 շաբաթականում։

5. ԿԸՀ նախնական տվյալներ. Ազգային ժողով է անցնում երեք քաղաքական ուժ

Выборы 2017

2017 թ.–ի ապրիլի 2–ին Հայաստանում կայացան Ազգային ժողովի ընտրություններ։ Ընտրություններին մասնակցեց հինգ կուսակցություն և չորս դաշինք` իշխող ՀՀԿ–ն, «Ազատ դեմոկրատներ», «Հայկական վերածնունդ» կուսակցությունները, ՀՅԴ–ն , Կոմունիստական կուսակցությունը, «Ելք» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Օհանյան–Րաֆֆի–Օսկանյան» դաշինքը, ՀԱԿ–ՀԺԿ դաշինքը։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ուսումնասիրելով 2009 ընտրատեղամասերից 143–ից ստացված արդյունքները, ապրիլի 3–ի գիշերը ներկայացրեց ԱԺ ընտրությունների առաջին արդյունքները։

6. Թեստ. ստուգեք ձեր ֆինանսական գիտելիքները

армянский драм

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը 2016 թ.–ի վերջին գործարկեց շատ հետաքրքրիր և ժամանցային մի բաժին` թեստեր, իսկ 2017 թ.–ին ՀՀ ԿԲ–ի հետ համատեղ գործարկվեց «Դրամապանակ» բաժինը, որը կոչված է բարձրացնել բնակչության ֆինանսական իրազեկվածության մակարդակը։ 2017 թ.–ին հրապարակվեց ֆինանսական գիտելիքներին վերաբերող մի թեստ, որն օգնում է պարզել գիտելիքների մակարդակը ֆինանսական ոլորտում, հասկանալ` ինչպես տնօրինել սեփական փողերը, ինչպես պլանավորել սեփական բյուջեն։

7. ԹԵՍՏ. գիտեք, արդյո՞ք, Հայաստանի ազգային բանակի ստեղծման պատմությունը

парад, подготовка

Հայաստանի ազգային բանակի ստեղծման պատմությանը վերաբերող մեր հերթական թեստը մեծ բում առաջացրեց սոցցանցերում։ Այն վերաբերում է Հայաստանի Զինված ուժերի պատմությանն և այդ պատմությունը կերտած մարդկանց։

8. Ձմռան անակնկալները Հայաստանում շարունակվելու են

снег, зима, дорога, туман

Եղանակին վերաբերող նյութերը միշտ ամենաընթերցվածների շարքում են։ Դրանցից մեկը վերաբերում էր նախորդ տարի գրանցված ցրտաշունչ ձմռան կանխատեսմանը, երբ Երևանում գրանցվում էր մինչև 20 աստիճան ցուրտ։

9. Երեխան ոչ թե տոպրակի մեջ է եղել, այլ տոպրակով «փաթեթավորված». ընտանիքի հայրը մանրամասներ է պատմում Ջաջուռի դեպքից

ребенок, младенец

Նախորդ տարի Հայաստանում, իսկ ավելի հստակ Ջաջուռում ահասարսուռ մի դեպք էր գրանցվել։ Գյուղի 30–ամյա բնակչուհին ծննդաբերել էր բակում գտնվող արտաքնոցում, և երեխան ընկել էր հորը։ Կնոջ ամուսինը ներկայացրել է դեպքի մանրամասները։

10. Մոսկվա–Երևան ավտոբուսը վթարի է ենթարկվել. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են

Авария, автобус

Նախորդ տարի փետրվարի 15–ին ՌԴ Կուշևսկու շրջանում Մոսկվա–Երևան ավտոբուս էր վթարվել, որի բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ էին։ Բարեբախտաբար, վթարի հետևանքով զոհեր չկային, սակայն երկու ուղևոր, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, հոսպիտալացվել էին։–0–
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:22
22 Հուլիսի 2019
Ավագ դատախազը ներգրավվել է որպես մեղադրյալ` խոշոր կաշառք ստանալու գործով
Ավագ դատախազ Լ. Կ.-ի պաշտոնավարումը կասեցվել է:
20:58
22 Հուլիսի 2019
Սուրենյանը` երևանյան դժոխային տապի մասին. «Մեկ ամսից երանի ենք տալու այս օրերին»
Այսօր` հուլիսի 22–ին, Երևանում ցերեկային ժամերին կանխատեսվել է +40...+42
19:58
22 Հուլիսի 2019
Հայաստանի ԱԱԾ–ն 1 տարում պետբյուջե է վերադարձրել ավելի քան 47 մլն դոլար
Հաշվետու ժամանակահատվածում դեպարտամենտի կողմից հարուցվել է 327 քրեական գործ
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին: