478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
2016 թ.-ին կառավարությունը շարունակելու է բարելավել յուրաքանչյուրի կյանքի որակը. ՀՀ վարչապետ
14:04
30 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 30 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2016 թվականին կառավարությունը շարունակելու է հետևողական ջանքեր գործադրել Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու կյանքի որակի և պայմանների բարելավման ուղղությամբ, ասված է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է կառավարության կայքում:

Հրաժեշտ տալիով  2015 թվականին` վարճապետը նշել է, որ գալիք 2016 թվականը հոբելյանական տարի է հայ ժողովրդի համար, քանի որ հանդիսավորությամբ նշելու ենք Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման քսանհինգերորդ տարեդարձը:

«Այն խորհրդանշում ու ամփոփում է մեր ժողովրդի դարավոր իղձերը և թանկ է բոլորիս համար: Վստահ եմ՝ մեր միասնականությամբ ու հավաքական ուժի շնորհիվ, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ՝ մենք շարունակելու ենք հանդուրժողականության և փոխվստահության մթնոլորտում համատեղ քայլերով շարժվել առաջ, կառուցել բարեկեցիկ և ապահով Հայաստան՝ հանուն մեր պետականության ամրապնդման և անկախության հարատևման»,-ասված է ուղերձում:

Գաղտնիք չէ, որ 2015 թվականն աշխարհաքաղաքական և տնտեսական բարդ իրավիճակներով ու զարգացումներով լեցուն տարի էր:

«Հայաստանը ևս անմասն չմնաց արտաքին մարտահրավերների բացասական ազդեցությունից: Ի հեճուկս ոչ լավատեսական կանխատեսումների՝ ռեսուրսների և ջանքերի կենտրոնացման, կառավարության վստահ և հաշվարկված քայլերի արդյունքում մենք կարողացանք դիմակայել դժվարություններին և ապահովել տնտեսական աճ»,-ընդգծել է վարչապետը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ մեր երկիրը կառավարության նպատակային և հստակ գործողությունների շնորհիվ մրցունակ տնտեսությամբ շարունակելու է հաստատուն կերպով առաջ ընթանալ դեպի ավելի հզոր և ժողովրդավարական Հայաստան:

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Մենք մուտք ենք գործում 2016 թվական՝ նոր հաջողություններ արձանագրելու հաստատակամությամբ: Նոր տարում խաղաղություն եմ մաղթում մեր ժողովրդին: Ձեզ ու ձեր ընտանիքներին ցանկանում եմ երջանկություն, քաջառողջություն և սեր: Թո՛ղ յուրաքանչյուրիս ընտանիքում և մեր սիրելի հայրենիքում միշտ միասնություն ու կայունություն լինի: Բոլորս միասին զարգացնենք ու հզորացնենք Հայաստանի Հանրապետությունը, շենացնենք ու կենսունակ պահենք մեր երկիրը: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքի պաշտպաններին, անձնազոհությամբ ու նվիրումով մեր երկրի սահմանները անառիկ պահող զինվորներին ու սպաներին: Աստված ձեզ, մեզ, բոլորիս պահապան:Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»,-շնորհավորել է վարչապետ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ:
09:00
21 Սեպտեմբերի 2017
Հայաստանը տոնում է անկախության 26–ամյակը
Հայաստանն այսօր` սեպտեմբերի 21–ին, տոնում է անկախության 26–ամյակը։
08:00
21 Սեպտեմբերի 2017
Չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` սեպտեմբերի 20–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
20:57
20 Սեպտեմբերի 2017
Գյումրին Մոսկվայից օտարերկրյա ամենաբյուջետային ուղղությունների եռյակում է
Հայտնի են հոկտոմբերին ամենաէժան ավիաուղղությունները։
17:47
20 Սեպտեմբերի 2017
Վոլինկին. մամուլում պատվերներ են կատարում նրանք, ում դուր չի գալիս ՀՀ–ի ու ՌԴ–ի հարաբերություների զարգացումը
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը պարզաբանում է տվել հայկական ԶԼՄ–ներից մեկում օրերս հրապարակված նյութի վերաբերյալ։