ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2016 թ.–ին Հայաստանին պատերազմ չի սպառնում, չնայած սահմանի լարվածությունը կպահպանվի, ասաց աստղագուշակ–էզոթերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։
«Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի կունենան փոփոխություններ, սակայն լուրջ քաղաքական զարգացումներ չեն սպասվում», – նշեց Հովհաննիսյանը։
Նրա խոսքով` տարին, ընդհանուր առմամբ, կանցնի ահաբեկչական բարձր ակտիվության, աշխարհի հին մոդելի փլուզման և նոր մոդելի ձևավորման ֆոնին, «և պատահական չէ, որ դա տեղի է ունենում հենց այսօր»։
«Ամանորը հարկավոր է դիմավորել բարձր տրամադրությամբ։ «Բողոքի էներգիան», որը բխում էր մեր հասարակությունից 2015 թ.–ին, հարկավոր է աստիճանաբար նվազեցնել։ Այն փաստը, որ 2015 թ.–ը Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարին էր, մեծ մասամբ կանխորոշեց բացասական մթնոլորտը։ Սակայն չարժե մշտապես ներկայացնել պահանջներ և հանդես գալ «զոհի» կերպարով», – կարծում է աստղագուշակ։ –0–