484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+15
Եղանակը Երևանում
Հայ
2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր. ՀՀ վարչապետ
14:04
16 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2015 թվականը ԵՄ-ի հետ ինտենսիվ փոխգործակցության տարի էր և այդ գործընթացի տրամաբանական հանգուցալուծումն էր դեկտեմբերի 7-ին Բրյուսելում կայացած նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը, հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, վարչապետն այս հայտարարությունն արել է չորեքշաբթի  Հայաստանոում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների արտակարգ և լիազոր դեսպանների, դեսպանությունների ներկայացուցիչների՝ ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի գլխավորությամբ, հանդիպման ժամանակ:

Վարչապետը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, որոնք թույլ են տալիս քննարկել օրակարգային հարցերը և վեր հանել հնարավոր խնդիրները:

«Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ իշխանությունները կարևորում են Հայաստանի՝ Եվրոպական միության հետ շարունակական համագործակցության զարգացումը: Կառավարության ղեկավարի խոսքով՝ ԵՄ-ի հետ համագործակցությունը հիմնվում է առաջին հերթին ընդհանուր արժեքային համակարգի վրա և Հայաստանը հանձնառու է խորացնել ու ամրապնդել այն ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ ձևաչափերով»,-ասված է հաղորդագրությունում:

Նալբանդյան.հուսով ենք ԵՄ-ի հետ բանակցությունները վերսկսել մինչև այս տարվա ավարտ>>

Վարչապետ Աբրահամյանը հույս է հայտնել, որ ինտենսիվ քննարկումների միջոցով կողմերը կկարողանան մինչև հաջորդ տարեվերջ համաձայնության գալ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ, ինչը կարտացոլի երկկողմ հարաբերությունների ծավալն ու խորությունը և նոր ուղենիշներ կսահմանի փոխշահավետ համագործակցության համար:

Իր և դեսպանների անունից Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին ընդունելության համար և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու ոլորտային նախարարությունների հետ արդյունավետ փոխգործակցությունը:

Դեսպանի խոսքով՝ ընթացիկ տարին հագեցած էր ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա զարգացման ու խորացման համար, որն առանձնացել է բարձրաստիճան փոխայցելություններով ու նոր համաձայնագրի բանակցությունների մեկնարկով: Պյոտր Սվիտալսկին նշել է, որ բանակցությունները սկսվել են կառուցողական ու բարեկամական մթնոլոտում և արդեն իսկ համաձայնություններ են ձեռք բերվել մի շարք ոլորտներում համագործակցության, նաև քաղաքական և տնտեսական հարցերի շուրջ: Պարոն Սվիտալսկին վստահություն է հայտնել, որ գալիք տարին ևս կառանձնանա ԵՄ-ՀՀ հարաբերությունների արդյունավետ զարգացմամբ ու խորացմամբ:

Այնուհետև զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի հետագա բանակցություններին, դրանից բխող աշխատանքների կազմակերպմանը, ՀՀ-ում տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին, այդ թվում՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու տնտեսական մրցակցության զարգացմանը, ինչպես նաև նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը և այլ հարցերի:

«Վարչապետը նշել է, որ ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի եվրոպական փորձագետների հետ համատեղ մշակված տնտեսական մրցակցությանը վերաբերող օրինագծերը ներկայում գտնվում են ՀՀ Ազգային ժողովում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ այդ իրավական ակտերը լրամշակվել են ԵԱՏՄ իրավական ակտերին համապատասխանեցնելու գործընթացի շրջանակում, լրացվել են հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի չարաշահումների և անբարեխիղճ մրցակցության գործողության դրսևորումները, ինչպես նաև նախատեսվել են տուգանքներ պետական մարմինների ու տնտեսվարող սուբյեկտների պաշտոնատար անձանց նկատմամբ մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության խախտման համար»,-ասված է հաղորդագրությունում:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ տնտեսական մրցակցության զարգացումն ու տնտեսական դաշտում թափանցիկության ապահովումը ՀՀ կառավարության գերակա նպատակներից մեկն է և գործադիրը շարունակելու է այդ ուղղությամբ լինել հետևողական:

Դեսպան Սվիտալսկին կարևորել է տնտեսական մրցակցության խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը և վստահություն հայտնել, որ դրանք կնպաստեն ՀՀ-ում բիզնես միջավայրի հետագա բարելավմանը, ՀՀ-ԵՄ տնտեսական կապերի զարգացմանը, նոր ներդրումների ներգրավմանը:

Խոսելով նոր Ընտրական օրենսգրքի մասին՝ վարչապետը տեղեկացրել է, որ դրա մշակման աշխատանքները նախատեսվում է ավարտին հասցնել հաջորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է օրենսգրքի մշակման ուղղությամբ քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և միջազգային կառույցների հետ սերտ փոխգործակցությունը, ներկայացվելիք առաջարկությունների քննարկումն ու դրանց ընդգրկումը ընդունվելիք օրենսգրքում:

Հանդիպմանը քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
10:45
29 Ապրիլի 2017
Հայաստանն արգելել է բանջարեղենի ներկրումը Թուրքիայից. թերթ
Մի քանի օր է, ինչ Բագրատաշենի մաքսակետով արգելվել է թուրքական արտադրության ապրանքների ՀՀ ներմուծումը:
10:00
29 Ապրիլի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա (ապրիլի 24–28) կարևոր նորությունների հնգյակը։
20:25
28 Ապրիլի 2017
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրենը հայտարարել է, որ չի հարվածել իր գործընկերոջը
Հայաստանի փաստաբանների դպրոցի տնօրեն Սիմոն Բաբայանն ուրբաթ հայտարարեց, որ չի հարվածել իր գործընկերոջը` Տիգրան Աթանեսյանին, չնայած խոստովանել է, որ վիճել են։
18:07
28 Ապրիլի 2017
Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Իսպանիայի (Villena) Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
17:49
28 Ապրիլի 2017
Կապանում հիվանդին բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող բժշկի գործն ուղարկվել է դատարան
Բժշկական կենտրոնի բժիշկներից մեկը փորձել է սեռական հարաբերություն ունենալ երիտասարդ աղջկա հետ։
17:39
28 Ապրիլի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը` խոշորագույն հարկատու Հայաստանի առևտրային բանկերի շրջանում
ՎՏԲ – Հայաստան Բանկն 2017թ.-ի 1-ին եռամսյակի տվյալներով պետական բյուջե է վճարել մոտ 1.19 մլրդ դրամ։
13:13
28 Ապրիլի 2017
Հայտնի է ԲՀԿ–ի պատգամավորների ցանկը նոր խորհրդարանում
ԲՀԿ-ում արդեն հայտնի է պատգամավորների ցանկը, որ մտնելու է ԱԺ:
12:58
28 Ապրիլի 2017
Ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Քրեական գործ է հարուցվել հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ:
12:52
28 Ապրիլի 2017
Օդերևութաբանը լավատեսական կանխատեսում է տվել Հայաստանի բնակիչներին
ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ուրախացրել է հանրապետության բնակիչներին լավատեսական կանխատեսմամբ:
11:41
28 Ապրիլի 2017
ԿԸՀ նախագահը խնդրել է ՍԴ–ին մերժել ընդդիմության հայցն ընտրությունները չեղարկելու վերաբերյալ
Հայաստանի ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դիմել է Սահմանադրական դատարան:
10:42
28 Ապրիլի 2017
Հայտնի է Հայաստանի ԱԺ նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Հայկական ժամանակ» թերթը նշում է Հայաստանի նոր խորհրդարանի խոսնակի ամենահավանական թեկնածուի անունը։
10:36
28 Ապրիլի 2017
Անկայուն եղանակ է սպասվում Հայաստանում
Ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում Հայաստանում առաջիկա հինգ օրերին։