477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+19
Եղանակը Երևանում
Հայ
2015 թ.–ին «Նովոստի–Արմենիա» գործակալության 10 ամենաընթերցված նյութերը
22:53
03 Հունվարի 2016

ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը հրապարակում է 2015 թ.–ին 10 ամենաընթերցված նյութերը։

10. Kill Dim հայկական անիմացիոն սերիալի նոր սերիաները կթողարկվեն 2016թ.–ին

Kill Dim

Kill Dim–ը մուլտիպլիկացիոն սերիալ է, որը պատմում է ադրբեջանցի զինվորի արկածների մասին ԼՂՀ–ի հետ սահմանի վրա: Ռեժիսոր–մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցի խոսքով` նոր սերիաներ անպայման կլինեն, ծրագրվում է, առնվազն, մեկ կամ երկու սերիա ցուցադրել հաջորդ տարի։

9. Հայոց բանակի զինվորներն ադրբեջանական ռազմական ավան են ոչնչացրել 

армия, солдат

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես են հայոց բանակի զինվորներն ադրբեջանական ռազմական ավան ոչնչացնում։ Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է Հայոց բանակի պատժիչ գործողությունների լուսանկարներն ու տեսագրությունը։

8. Ուղեղի աշխատունակությունը բարձրացնող մթերքները

Мозг человека

Մարդու տրամադրության, ինչ-որ բան սովորելու և հիշողության վրա ազդում է օգտագործվող սնունդը: Ուղեղի աշխատանքը կախված է օգտագործվող սննդարար նյութերից, արյան մեջ շաքարի պարունակությունից և թթվածնից: Ճիշտ սննդակարգը, որը ներառում է բոլոր անհրաժեշտ վիտամինները, հանքային նյութերը և այլ սննդարար նյութեր, օգնում է բարելավել հիշողությունը, բարձրացնել մտավոր ընդունակությունները, նվազեցնել վերադարձող հիվանդությունների, օրինակ, Ալցհայմերի հիվանդության ռիսկը։

7. Երևանը հայտնվել է աշխարհի 30 ամենագեղեցիկ քաղաքների շարքում

Ереван

Հայաստանի մայրաքաղաք Երևանը հայտնվել է poznavatelno.ru կայքի կազմած աշխարհի 30 ամենագեղեցիկ քաղաքների շարքում, որտեղ պետք է այցելել գոնե մեկ անգամ: Ամենագեղեցիկ քաղաքների ցանկում, բացի Երևանից, հայտնվել են Չեխիայի մայրաքաղաք Պրահան, Բեռլինը (Գերմանիա), Միլանը (Իտալիա), Էդինբուրգը (Շոտլանդիա):

6. Տասն ավանդական ճաշատեսակներ, որոնք հայերը սիրում են ուտել ձմռանը

хаш

Հայկական խոհանոցն աշխարհի հնագույններից է: Դրա բաղկացուցիչ մասն են կազմում սննդարար ձմեռային կերակրատեսակները, որոնք կարող են տաքացնել սառնամանիքին և ուժ ու էներգիա հաղորդել մինչև գարուն: Ձմռան ավարտը հաճախ համընկնում է Մեծ Պահքի շրջանի հետ, այդ իսկ պատճառով հայկական ձմեռային հիմնական ուտեստները բուսական հիմք ունեն: Ձմեռային ժամանակահատվածի նախաշեմին «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացրել է ամենատարածված կերակրատեսակները, որոնք հայերը նախընտրում են ուտել տարվա ցուրտ եղանակին:

5. Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 17–րդ տեղն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում

Генрих Мхитарян

Հայաստանի հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը 17–րդն է Sky Sports–ի կազմած աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում։ Համաշխարհային ֆուտբոլի լավագույն հարյուրյակը կազմվում է Եվրոպայի հինգ լավագույն ազգային լիգաների յուրաքանչյուր հանդիպումից հետո WhoScored.com–ի շնորհած գնահատականների հիման վրա։

4. Բատակլան թատրոնում գտել են Լոլա Ուզունյանի մարմինը

Лола Узумян

Բատակլան թատրոնում գտել ենԼոլա Ուզունյանի մարմինը։ 17-ամյա հայ աղջիկը Փարիզի ահաբեկչությունից հետո 4 օր կորած էր համարվում: Լոլան նոյեմբերի 13-ին հոր հետ գնացել էր «Բատակլան» համերգասրահում կազմակերպված Eagles of Death Metal խմբի համերգին: Ահաբեկիչները գրոհել էին «Բատակլան» համերգասրահը, պատանդ վերցրել սրահում գտնվողներին: Ավելի քան 100 մարդ էր սպանվել ահաբեկչության ժամանակ, կային բազմաթիվ վիրավորներ և անհայտ կորածներ: Նոյեմբերի 14–ի գիշերը Փարիզում և նրա արվարձաններից մեկում մի շարք ահաբեկչություններ և կրակոցներ էին գրանցվել։ Վերջին տվյալներով` զոհվել էր 130 մարդ, ավելի քան 352–ը վիրավորվել էր։

3. Երևանում վնասազերծված հանցախմբի թիրախը կարող էին լինել խորհրդարանն ու վարչապետը

Парламент Армении

Երևանում նոյեմբերի 25–ին վնասազերծված հանցախումբը ծրագրած է եղել որոշակի գործողություններ իրականացնել Ազգային ժողովում, իսկ մյուս թիրախը եղել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ ԱԱԾ ծառայության մարմինների կողմից իրականացված օպերատիվ քննչական աշխատանքների արդյունքում նոյեմբերի 25–ին բացահայտվել է կազմակերպված հանցավոր խմբավորում, որը նպատակ է հետապնդել ՀՀ տարածքում կազմակերպել մի շարք ծանր հանցագործություններ։

2. Յուրահատուկ աղցաններ, որոնք կզարդարեն ձեր տոնական սեղանը

новый год, новогодний стол

Ամանորի սեղանը, ինչպես հայտնի է, տոնական տրամադրության անբաժանելի մասն է։ Տոնական սեղանի գլխավոր «զարդն», անկասկած, աղցաններն են։ Ցանկացած տանտիրուհի իր մտերիմներին և հարազատներին ցանկանում է զարմացնել համեղ և գեղեցիկ աղցաններով։ «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացրել է 5 աղցանների բաղադրատոմսեր, որոնց պատրաստումը շատ դյուրին է և մատչելի։

1. Կանխատեսում ըստ Կենդանակերպի նշանների. ի՞նչ է խոստանում Կարմիր կապիկի տարին

гороскоп

Կարմիր կապիկի տարին խոստանում է բարեհաճ լինել Կենդանակերպի բոլոր նշանների համար, բայց ֆավորիտներն են Առյուծները և Կույսերը, նշել է աստղաբան–էզոտերիկ Գուրգեն Հովհաննիսյանը։ Նա ներկայացրել է տարվա աստղաբանական բնութագրերը, ինչպես նաև պատմել, թե ինչ է բերելու Կարմիր կապիկի տարին Կենդանակերպի յուրաքանչյուր նշանին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:22
25 Սեպտեմբերի 2017
Ռուսաց լեզուն Հայաստանում այսուհետ օտար լեզվի կարգավիճակ ունի
Այսուհետև ռուսաց լեզուն Հայաստանում օտար լեզվի կարգավիճակ ունի:
12:25
25 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկում է ժամկետային ավանդներ՝ ամենամսյա պարբերականությամբ ավանդի տոկոսների ստացման հնարավորությամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է «Շահավետ» և «Պրոգրես» ֆիզիկական անձանց կողմից ժամկետային ավանդների ներգրավում։
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան: