ԵՐԵՎԱՆ, 31 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը քննարկման է ներկայացրել «Զվարթնոց» միջազգային և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների կոնցեսիոների կողմից ներկայացված 2018-2022 թվականների մաստեր պլանի նախագիծը, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական «e-draft.am» կայքում տեղադրվել է մաստեր պլանի հավելավածը, որտեղ ներկայացված է կատարվելիք աշխատանքների նկարագրությունը։
Ուղևորահոսքի կանխատեսվող աճի և նոր վազքուղու համար ներդրումների պահանջին համապատասխան կավելանա կառամատույցի և օդանավերի կայանատեղերի վերանայման պահանջը: «Մաստեր պլանի 4-րդ փուլի աշխատանքները ներկայացված են երկու բաժիններով։ Առաջին՝ հին շենքի քանդումը նկատի կառնվի նստեցման հատվածի ընդլայման նոր նախխագիծը կառավարություն ներկայացնելուց և քաղաքապետարանի կողմից քանդման հետագա թույլտվությունից հետո։ 2-րդ՝ կառամատույցի ծածկի նորացում, վազքուղու վերանորոգման աշխատանքներ, օդանավակայանի շահագործում», - գրում է թերթը։ -0-