485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Ձնաբքի դեպքում օգնության ժամանակին կազմակերպման համար վրաններ կտեղադրվեն
18:06
13 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Ձնաբքում մնացած մարդկանց առաջին բուժօգնության և ժամանակավոր կացարանի տրամադրման համար վրաններ կտեղադրվեն Հայաստանի երեք մարզերում, երեքշաբթի լրագրողներին ասաց Հայաստանի տարաքծային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նախարար Արմեն Երիցյանը։

 «Հայաստանի ճանապարհների և ութ մարզերի անբավարար վիճակն անցյալ տարվա վերջին տեղացած առատ ձյան պատճառով խնդիրներ ստեղծեց։ Եվ որոշում ընդունեցի վրաններ տեղադրել »

МЧС

«Նովոստի–Արմենիա» գործակալության հարցին ի պատասխան նախարարն ասել է, որ վրանները կտեղադրվեն Ապարանում և Գեղարքունիքի մարզերի դժվարանցանելի ճանապարհահատվածներում, ինչպես նաև Սիսիան–Գորիս ավտոճանապարհին։

Վրաններում ստեղծվել են ձմռանն անբարենպաստ պայմաններում հայտնված քաղաքացիներին ժամանակին օգնություն ցուցաբերելու համար։ Բացի այդ, վրանը կարող է ծառայել որպես ոչ մեծ շտաբ օպերատիվ արձագանքման համար։

«Մենք շատ վրաններ ունենք։ Ընդհանուր առմամբ, այնտեղ կարող է տեղադրվել շուրջ երեք հազար մարդ»,– ասաց Երիցյանը։

Նախարարն ընդգծեց, որ վրանները տրամադրել է Հայաստանի կառավարությունը միջազգային կազմակերպությունները, և  ավելացրեց, որ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են տեղադրվել նաև այլ մարզերում։

Հայաստանում 2015 թվականի դեկտեմբերի 31–ից մինչև 2016 թվականի հունվարի 11–ը գրանցվել է ձնաբուքերում ավտոմեքենաների մնալու 236 դեպք։ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունների ուժերը ձնաբքերից հաջողությամբ դուրս է բերել 3147 մարդ և 1265 տրանսպորտային միջոց։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:10
16 Հունվարի 2017
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանը դատապարտվեց երկու տարվա ազատազրկման
Ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գևորգ Սաֆարյանն այսօր դատապարտվեց երկու տարվա ազատազրկման:
20:42
16 Հունվարի 2017
Նախորդ տարի հանրապետությունում Սրտի անհետաձգելի վիրահատության ծրագրով ստենտավորվել է 1358 հիվանդ
2016 թվականին «Սրտի անհետաձգելի վիրահատության ծառայություններ» ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության 11 բուժհիմնարկում ստենտավորվել է 1358 հիվանդ:
20:00
16 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը շարունակում է մնալ ՀՀԿ–ի շարժիչ ուժը. քաղաքական տեխնոլոգ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ իշխող ՀՀԿ–ի շարժիչ ուժը, կարծում է քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
15:05
16 Հունվարի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը մեկնաբանել է իր` վարչապետ նշանակվելու մասին տեղեկությունները
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է մամուլում քննարվող լուրերը, որ նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել:
12:43
16 Հունվարի 2017
Հայտնի է Նիկոլ Փաշինյանի կուսակցության նախընտրական ցուցակը
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ստեղծված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ավարտել է խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակի կազմումը:
11:02
16 Հունվարի 2017
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանում
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը Հայաստանում էապես չի փոխվի:
17:12
15 Հունվարի 2017
Հայտնի է այսօր առավոտյան ավտոտնակում շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը
Հայտնի է այսօր առավոտյան Երևանի ծայրամասում  շմոլ գազի հետևանքով մահացած երիտասարդների ինքնությունը։
15:37
15 Հունվարի 2017
Կառավարությունում քննարկվել է Գյումրիի պատմամշակութային արժեքների վերականգնման ծրագիրը
ՀՀ վարչապետի գլխավորությամբ նախօրեին կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Գյումրի քաղաքի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
14:25
15 Հունվարի 2017
Հայ ժամկետային զինծառայողները կուսումնասիրեն ծրագրավորում և համակարգչային գրաֆիկա
ՀՀ պաշտպանության նախարարը և «Սիմոնյան» կրթական հիմնադրամի գործադիր տնօրենը նախօրեին ստորագրել են համագործակցության մասին հուշագիր:
13:10
15 Հունվարի 2017
ՀՀԿ-ում ավարտել են ընտրությունների համար համամասնական և ռեյտինգային ցուցակների կազմման աշխատանքները
ՀՀԿ–ում խորհրդարանական թիմ ձևավորելու գործընթացը ակտիվ փուլ է մտնում:
11:00
15 Հունվարի 2017
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, թե ով կդառնա ՀՀ վարչապետ այս տարվա ապրիլին
Հայկական լրատվամիջոցները նշել են ՀՀ վարչապետի ամենահավանական թեկնածուի անունը, ով կղեկավարի կառավարությունը 2017 թ.-ի ապիրիլին:
21:35
14 Հունվարի 2017
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարարի կինը
Մահացել է Հայաստանի առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի կինը: