552
7.46
489.62
+5
Եղանակը Երևանում
Հայ

Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը խոչընդոտածներից երկուսը նախկինում դատապարտված են եղել, հարուցվել է քրգործ. ՌՈ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

14:16
09 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Նախօրեին զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի ընթացքը խոչընդոտած երիտասարդներից երկուսը նախկինում դատապարտված են եղել, հաղորդում է ՀՀ ռազմական ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

Ըստ հաղորդագրության, 2019թ-ի հունվարի 8-ին, ժամը 10.30-ից մինչև 11.30-ը ինքնությունը չպարզված մի խումբ անձինք տարբեր ավտոմեքենաներով հետապնդել են ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «ՊԱԶ-32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը, որի ընթացքում ճանապարհի տարբեր վայրերում կտրելով ավտոբուսի ճանապարհը, ստեղծելով վթարային իրադրություն, հարկադրել են կանգ առնել, այդ ընթացքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, ոտքերով հարվածներ են հասցրել ավտոբուսի տարբեր հատվածներին և վնասել այն:  

автобус призавники

«Շարունակելով իրենց իրավախախտ գործողությունները՝ նշված անձինք Երևան քաղաքի Շարուրի փողոցում հերթական անգամ նույն եղանակով կանգնեցրել են ավտոբուսը, նրանցից երկուսը ոտքերով հարվածելով բացել են ավտոբուսի սրահի դռները և ներս մտնելով, բռնություն են գործադրել նորակոչիկներին ուղեկցող՝ այդ պահին ավտոբուսի սրահում գտնվող ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքի տեսուչ Հ.Թ.-ի նկատմամբ, հարվածել վերջինիս դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք, ինչպես նաև հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, իսկ այլ անձինք, քաշելով վարորդ Վ. Մ.-ի հագուստից, դուրս են բերել նրան ավտոբուսի վարորդի խցիկից», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Փաստի կապակցությամբ հունվարի 8–ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն) հարուցվել է քրեական գործը 

«ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը, ՀՀ ոստիկանության հետ սերտ համագործակցությամբ, պարզել է միջադեպի բոլոր մասնակիցների և կասկածյալների ինքնությունը։ Անհրաժեշտ օպերատիվ աշխատանքներ են իրականացվում նրանց հայտնաբերելու ուղղությամբ։ Միջադեպից կարճ ժամանակ անց, ՌՈ և ՀՀ ոստիկանության համատեղ գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանրային մեծ հնչեղություն ստացած այդ միջադեպի ակտիվ մասնակիցներից են 1996 թվականին ծնված, նախկինում դատապարտված Մերուժան Վարուժանի Ոսկանյանը և 1979 թվականին ծնված Գոռ Նորիկի Հակոբյանը», – նշվում է հաղորդագրության մեջ։ 

автобус призавники

Մերուժան Ոսկանյանը ներկայումս գտնվում է փախուստի մեջ: Անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ են իրականացվում՝ վերջինիս և ինքնությունը պարզված, միջադեպի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ։ 

ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունը հայտարարում է, որ միջադեպը սանձազերծած բոլոր մասնակիցները հայտնաբերվելու ու օրենքով սահմանված կարգով ենթակվելու են պատասխանատվության, ինչպես նաև մեկ անգամ ևս կոչ է անում անում ձեռնպահ մնալ նմանատիպ՝ ոչ իրավաչափ վարքագծի դրսևորումներից։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:51
13 Փետրվարի 2019
Փաշինյանը` «մեղավորության կանխավարկածի» մասին. ՀՀ–ում մշակվում է գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը
Փաշինյանը` «մեղավորության կանխավարկածի» մասին. ՀՀ–ում մշակվում է գույքի նկատմամբ բռնագանձում տարածելու մեխանիզմը:
12:18
13 Փետրվարի 2019
«Գազպրոմ Արմենիան» մտադիր է կրճատել ավելի քան հազար աշխատակցի. թերթը նշում է պատճառը
«Գազպրոմ Արմենիան» մտադիր է առաջիկայում կրճատել ավելի քան հազար աշխատակցի, պատճառը հայտնի է։
11:57
13 Փետրվարի 2019
Փաշինյանը հունից դուրս եկավ` պատասխանելով Էնֆիաջյանի հարցին. «թույլ չեմ տալու որևէ մեկին ինձ հետ ստի լեզվով հարաբերվել» (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հունից դուրս եկավ` պատասխանելով Էնֆիաջյանի հարցին. «թույլ չեմ տալու որևէ մեկին ինձ հետ ստի լեզվով հարաբերվել»:
11:19
13 Փետրվարի 2019
Հայաստանում մի քանի օր շարունակ ձյուն և անձրև է սպասվում
Հայաստանում մի քանի օր շարունակ ձյուն և անձրև է սպասվում:
10:35
13 Փետրվարի 2019
«Աջաբսանդալ». հայտնի է ՀՀ կառավարության նախնական կառուցվածքը. թերթ
«Աջաբսանդալ». հայտնի է ՀՀ կառավարության նախնական կառուցվածքը:
10:25
13 Փետրվարի 2019
Երևանում թափառող շներին կապահովեն կացարանով, կբուժեն և կստերջացնեն. Երևանի քաղաքապետարան (ՎԻԴԵՈ)
Երևանում թափառող շներին կապահովեն կացարանով, կբուժեն և կստերջացնեն:
08:00
13 Փետրվարի 2019
Երեքշաբթի` փետրվարի 12–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` փետրվարի 12–ի առավել ուշագրավ նորությունները։
20:04
12 Փետրվարի 2019
Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել. հոդվածը հայտնի է
Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել:
19:34
12 Փետրվարի 2019
ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի առերեսում է կազմակերպել
ՀՔԾ–ն Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի առերեսում է կազմակերպել:
18:04
12 Փետրվարի 2019
«Հաճախ այդ տեքստերից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը». Փաշինյանը խոսել է աշխատակազմի աշխատանքից դժգոհությունների պատճառների մասին
«Հաճախ այդ տեքստերից ինձ հետ խոսում է Սերժ Սարգսյանը». Փաշինյանը խոսել է աշխատակազմի աշխատանքից դժգոհությունների պատճառների մասին:
17:20
12 Փետրվարի 2019
«Նուբարաշեն» ՔԿՀ–ն կփակվի. Փաշինյան
Երևանում գտնվող «Նուբարաշեն» ՔԿՀ–ն կփակվի։
17:06
12 Փետրվարի 2019
ՔԿ–ն մանրամասնում է ավագ լեյտենանտի մահվան հանգամանքները. շարքային զինծառայողը գնդացրից կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ
ՔԿ–ն մանրամասնում է ավագ լեյտենանտի մահվան հանգամանքները. շարքային զինծառայողը գնդացրից կրակահերթ է արձակել նրա ուղղությամբ։