548.4
7.55
484.75
+13
Եղանակը Երևանում
Հայ

Զարթոնքում երկու անձ է ձերբակալվել խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով

14:40
15 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ, ձերբակալվել է նույն գյուղի երկու բնակիչ:

Ինչպես հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2019թ. ապրիլի 13-ին` ժամը 08:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի երեք բնակչի միջև փողոցում վիճաբանություն է ծագել՝ նախօրեին մասնակիցներից մեկի եղբորը մարմնական վնասվածք պատճառելու միջադեպի կապակցությամբ: Վիճաբանության ձայները լսելով` հավաքվել են նաև Զարթոնք համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող, ինչպես նաև նրա կողմնակից մի խումբ համագյուղացիներ, որոնց միջև ևս վիճաբանություն է առաջացել: Վիճաբանության ընթացքում կողմերը մետաղյա ձողերով, քարերով, ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, հայհոյանքներ հնչեցրել, իսկ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ., «Վալտեր Մ-13» տեսակի, 12 մմ տրամաչափի որսորդական հրացանից երեք անգամ կրակել է իրենց տան կողմ առաջացող համագյուղացիների ուղղությամբ: Միջադեպի արդյունքում մի շարք անձինք ստացել են մարմնական վնասվածքներ, վնասվել են ավտոմեքենաներ, խախտվել է հասարակական կարգը:

Загружается новость ... "Лево"

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

«Իրականացված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2019թ. ապրիլի 12-ին` ժամը 14:10-ի սահմաններում, Զարթոնք համայնքի միջնակարգ դպրոցում Արմավիրի մարզպետարանի կրթության բաժնի աշխատակիցների կողմից տեսչական ստուգում անցկացնելու ժամանակ դպրոցի մոտ հավաքվել են համայնքի ղեկավարի հրաժարականը պահանջող մի խումբ համագյուղացիներ, որոնց մուտքը դպրոցի բակ արգելվել է դպրոցի պահակի կողմից: Ընդդիմանալով ցուցաբերված արգելքին՝ համագյուղացիները վիճաբանել են պահակի հետ, որի ընթացքում հարվածներ են հասցրել նրա եղբոր մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից):

«Որոշում է կայացվել նշված քրեական գործերը միացնելու և նախաքննությունը մեկ վարույթում շարունակելու վերաբերյալ: Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են բազմաթիվ անձինք, կատարվել են առերես հարցաքննություններ, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ», - նշվում է հաղորդագրությունում:

Խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է երկու անձ՝ համայնքի ղեկավարի թոռը՝ ծնված 1990թ, և նույն գյուղի ևս մեկ բնակիչ՝ ծնված 1993թ.:

Նախաքննությունը շարունակվում է:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:57
17 Ապրիլի 2019
Խոստումը կատարված է. Փաշինյանը` ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին
Խոստումը կատարված է. Փաշինյանը` ոստիկանների աշխատավարձի բարձրացման մասին:
12:49
17 Ապրիլի 2019
9 ժամ ջուր չի լինի Երևանի կենտրոնում
9–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի Կենտրոն վարչական շրջանում։
12:25
17 Ապրիլի 2019
ԱԺ–ում պատգամավորական «ռազբորկան» շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում
ԱԺ–ում պատգամավորական «ռազբորկան» շարունակվել է Էդմոն Մարուքյանի աշխատասենյակում:
12:14
17 Ապրիլի 2019
Մարուքյանն ու «Սերժ Սարգսյանի կոստյումը». ԱԺ–ում քննարկում են կառավարության կառուցվածքը (ՎԻԴԵՈ)
Մարուքյանն ու «Սերժ Սարգսյանի կոստյումը». ԱԺ–ում քննարկում են կառավարության կառուցվածքը։
11:09
17 Ապրիլի 2019
ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար (ՖՈՏՈ)
ԱԳ նախարարն այցելել է խոշոր հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճար:
10:55
17 Ապրիլի 2019
ՔՊ կոմիսարները հետևելու են իրենց ղեկավարներին ու զեկուցելու կուսակցական վերադասին. ԶԼՄ
ՔՊ կոմիսարները հետևելու են իրենց ղեկավարներին ու զեկուցելու կուսակցական վերադասին:
10:43
17 Ապրիլի 2019
Հայաստանն անձրևների և ջերմաստիճանի նվազման փուլ է թևակոխում
Անձրևներ և ջերմաստիճանի նվազում է սպասվում Հայաստանում։
08:00
17 Ապրիլի 2019
Երեքշաբթի` ապրիլի 16–ի առավել ուշագրավ նորությունները
Ներկայացնում ենք երեքշաբթի` ապրիլի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:10
16 Ապրիլի 2019
Մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և հրամանատարի զորամասերից մեկում գրանցված միջադեպի առթիվ քննվող քրգործով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Մեղադրանք է առաջադրվել 5 զինծառայողի և հրամանատարի զորամասերից մեկում գրանցված միջադեպի առթիվ քննվող քրգործով:
20:27
16 Ապրիլի 2019
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հարձակման դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է
Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ հարձակման դեպքի առթիվ քրգործի նախաքննությունն ավարտվել է:
20:07
16 Ապրիլի 2019
Ամեն օր ոստիկանությունը պետք է ձգտի կատարելության. Փաշինյանը ներկա է գտնվել Ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին (ՎԻԴԵՈ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին:
19:46
16 Ապրիլի 2019
ՀՐԱՏԱՊ. ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում
ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ներգրավվել է որպես կասկածյալ քրգործի շրջանակում: