ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը բացահայտել է յուրացման հերթական դեպքը։
Загружается новость ... "Лево"
Գերատեսչության հաղորդմամբ, հունիսի 26-ին ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի բաժնի ծառայողները պարզել են, որ Փոքր Վեդի համայնքի ղեկավարը նույն համայնքի մանկապարտեզի տնօրենի և նույն գյուղի մի բնակչի հետ նախնական համաձայնությամբ վերջինիս նշանակել է նույն համայնքի մանկապարտեզի վարորդ, որը շուրջ 20 տարի աշխատանքի չի հաճախել, որով պետությանը պատճառվել է մոտ 5.600.000 դրամի վնաս:
«Վերջիններս հրավիրվել են բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–