534.35
7.43
477.78
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կոնյակի գործարանը ներկայացնում է նորարարական հավաքածուի երկրորդ թողարկումը ARARAT Single Cask 12 YO-ը

16:00
10 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ARARAT Single Cask 12 YO-ը ARARAT Single Cask նորարարական շարքի շարունակությունն է, որը մեկնարկել է Երևանի կոնյակի գործարանի կողմից 2017 թվականին: ARARAT Single Cask 12 YO-ին նախորդած առաջին ARARAT նորարարական խմիչքը Երևանի կոնյակի գործարանի վարպետներին ոգեշնչել է շարունակել շարքը՝ ցույց տալով, որ նորարարությունը ոչ միայն մշտական կատարելագործում է, այլև միանգամայն նոր, անսպասելի եզրերի բացահայտում: Այդ մասին հայտնում է Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունը:

«ARARAT Single Cask 12 YO-ը Երևանի կոնյակի գործարանի սահամանափակ քանակությամբ արտադրանքն է, որն ունի ARARAT շարքի համար բացառիկ 12 տարվա հնացման տարիքային հատկանիշ: Առանց կուպաժի և բացառապես հայկական Լալվար էնդեմիկ տեսակի խաղողից արտադրված ARARAT Single Cask 12 YO-ն ասես գրիզայլ է՝ մեկ գույնով արված կտավ, քանզի Լալվար խաղողի համահոտային նոտաների բազմազանությունը ARARAT-ի վարպետների ձեռքերում ստեղծեցին առատաձեռնության վառ և աներևակայելի մի ցոլք», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հղկում հյուսիսով

Մեկ տակառում 12 տարի հասունանալով՝ ARARAT Single Cask 12 YO-ի համար օգտագործվող կոնյակի սպիրտը հնացվել է ԵԿԳ-ի Տավուշի մասնաճյուղի մառաններում իրենց հիմնադրման առաջին իսկ օրվանից: «Այդպիսով, Հայաստանի հյուսիս-արևելքում աճող Լալվար հազվագյուտ տեսակի խաղողից ստացված կոնյակի սպիրտը երկար ժամանակ հասունացել է Տավուշի մառաններում, որտեղ տարիների ընթացքում կլոր տարի կայուն ջերմաստիճանը և հյուսիսային մեղմ կլիման համահոտային երանգների վիտրաժությանն հաղորդել են ազնվական հղկվածություն: Հնացման նմանատիպ մոտեցման շնորհիվ, ARARAT Single Cask 12 YO-ը տարբերվում է բացառիկ նրբագեղությամբ, համի և բույրի բազմասյուժետային ամբողջականությամբ«, - նշվում է հաղորդագրությունում:

Իրեն նախորդած խմիչքի պես՝ ARARAT Single Cask 12 YO-ն իրական գնահատողին դարավոր ավանդույթների ետնաբեմ այցելելու ինքնատիպ հրավեր է, ինչպես նաև բնածին գեղեցկությունը գնահատելու հնարավորություն: Կուպաժի և ցրտով ֆիլտրման փուլի շրջանցումը ընգծում է իր տեսակի մեջ եզակի արտադրանքի բնույթը:

Դիտման գեղագիտությունը

ARARAT Single Cask 12 YO-ն բաց սաթագույն է և ունի կարմիր փայտի փայլ: Գավաթը մի թեթև պտտելու արդյունքում ստացված հոսող կաթիլների օրնամենտալության մեջ արտացոլվում է երկար տարիների հնացումը:

Վայելքի գեղագիտությունը

ARARAT Single Cask 12 YO-ը բնութագրվում է նուրբ ծաղկային և ծխեցված սալորաչրի   երանգներով հագեցած կարամելա-վանիլային ներդաշնակ բույրով: Շաքարացված մրգերի և բոված ընկույզի ծավալուն, հագեցած աշխույժ համը վերածվում է երկարատև, հաճելիորեն ջերմացնող հետհամի:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:24
19 Հունիսի 2019
Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:
15:05
19 Հունիսի 2019
Արդարադատության նախարար է նշանակվել. նա 28 տարեկան է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` արդարադատության նախարար է նշանակվել:
14:54
19 Հունիսի 2019
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից:
14:23
19 Հունիսի 2019
Հայաստանում ազարտային խաղերի գովազդը սահմանափակվել է օրենքով
Ազարտային խաղերի գովազդը սահմանափակվեց օրենքով։
14:11
19 Հունիսի 2019
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորն է (ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը դարձավ Հայաստանի մաս-ռեսլինգի9-րդ առաջնության գլխավոր հովանավորը:
12:53
19 Հունիսի 2019
Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները
Աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։  
12:26
19 Հունիսի 2019
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
12:00
19 Հունիսի 2019
Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ կգործարկվի
Կգործարկվի Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ։
10:54
19 Հունիսի 2019
Վեթինգի ենթարկող մարմինը լինելու է ԲԴԽ–ն, որը հիմա վերակազմավորման փուլում է. ԶԼՄ
ՀՀ իրավապահ համակարգում արդեն սկսել են դատավորների կրիմինալ կապերի, նրանց արած գործերի մասին ինֆորմացիա հավաքել:
10:30
19 Հունիսի 2019
Վանաձորի վագոն-տնակներում ապրող մի քանի ընտանիք ևս բնակարան կստանա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամը սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում շարունակում են օգնել անապահով ընտանիքներին՝ վագոն-տնակներից բնակարաններ տեղափոխվելու գործում։
08:00
19 Հունիսի 2019
Երեքշաբթի` հունիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)
Ներկայացնում ենք երեքշաբթի` հունիսի 18–ի առավել ուշագրավ նորությունները։
20:34
18 Հունիսի 2019
Մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ (ՖՈՏՈ)
Արցախի պաշտպանության բանակի ՀՕՊ ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են մարտական հրաձգությամբ զորավարժություններ: