ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի./Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` հունվարի 8–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՍՇՎ–ի և գրիպի հետ կապված իրավիճակը հանրապետությունում։ Ըստ գերատեսչության, հունվարի 8–ի դրությամբ ՀՀ–ում ՍՇՎ–ով հոսպիտալացված է 597 հիվանդ, իրավիճակը բնորոշ է սեզոնին։
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա