528.61
7.41
476.18
+19
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկել է ուսանողական վարկերը

15:57
25 Հոկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը վերագործարկում և բարելավում է երիտասարդների շրջանում ամենապահանջված պրոդուկտներից մեկի՝ Ուսանողական վարկի պայմանները, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը, ի տարբերություն այլ առաջարկների, մշակված է ոչ միայն բուհերի, այլ նաև վճարովի դպրոցների, տարբեր ուսումնական դասընթացների և պարապմունքների ուսման վարձերի վճարման համար:

«ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկը թույլ կտա հոգալ ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտերկրում սովորող ուսանողների և աշակերտների ուսման ծախսերը: Կրթական նպատակներով վարկը չունի կոնկրետ ուսումնական հաստատությունների ցանկով սահմանափակումներ և տրամադրվում է հետևյալ հաստատություններում սովորողների համար. տեղական ուսումնական հաստատություններ, միջազգային (արտասահմանյան) ուսումնական հաստատություններ, միջազգային ուսումնական հաստատությունների մասնաճյուղեր, տարբեր ուսումնական դասընթացներ», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Ուսանողական վարկի հիմնական առավելությունը այն է, որ վարկը ստանալու համար չի պահանջվում երաշխավորություն: Կրթական նպատակներով վարկը տրամադրվում է ՀՀ դրամով հետևյալ պայմաններով.

• տոկոսադրույք՝ սկսած 16%-ից (կախված վարկի ժամկետից)

• վարկի առավելագույն ժամկետ՝ մինչև 5 տարի

• վարկի առավելագույն գումար՝ ուսման վարձի գումարի 100% չափով, բայց ոչ ավելի, քան 5 մլն ՀՀ դրամ

• վարկային հաշվի սպասարկման միջնորդավճարներ՝ նախատեսված չեն

• վարկի մարման եղանակ (հաճախորդի ընտրությամբ)՝ 1. վարկի գումարի ամսական հավասարաչափ մարում մինչև ուսման ժամկետի ավարտը; 2. միայն տոկոսագումարի մարում ուսման ժամկետի ընթացքում, իսկ դրանից հետո՝ տոկոսների և հիմնական գումարի հավասարաչափ ամսական մարումներ:

Նշվում է, որ վարկը կարող են ձևակերպել ինչպես ուսանողի/աշակերտի ծնողները, ազգակիցները, այնպես էլ իրենք՝ ուսանողները, որոնք բավարարում են Բանկի պահանջներին:

Загружается новость ... "Лево"

Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույք` սկսած 17.5%

Վարկերի տրամադրման պայմանների վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, Բանկի www.vtb.am պաշտոնական կայքից կամ զանգահարելով Բանկի միասնական Տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ.–ի ապրիլին: «ՎՏԲ բանկ» ԲԲԸ–ն հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
14 Սեպտեմբերի 2019
«Thank you». 6-րդ հարկից ընկած փոքրիկը վերակենդանական բաժանմունքից տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք (ՖՈՏՈ)
Երևանի Թումանյան 32 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան տղայի մոտ դրական տեղաշարժ կա:
12:59
14 Սեպտեմբերի 2019
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար
«Հայաստան-Արցախ» հիմնադրամը դեղեր կտրամադրի հեպատիտ C հիվանդությամբ շուրջ 700 մարդու համար:
10:30
14 Սեպտեմբերի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)
Ներկայացնում ենք նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (սեպտեմբերից 9–13)։
20:28
13 Սեպտեմբերի 2019
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա
Ձեռներեցը հազարավոր դոլարներ է տվել Երևանի կենտրոնում կառուցապատման իրավունքի համար. հանցագործությունը բացահայտվել է ՄԻԵԴ–ի որոշման հիման վրա:
20:19
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ
Հայաստանում կանցկացվեն ռազմավարական զորավարժություններ:
19:31
13 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը
Քոչարյանի գործով դատական նիստից հետո գրանցված միջադեպի փաստով հարուցվել է քրգործ. ոստիկանությունը պարզաբանել է իրավիճակը:
17:41
13 Սեպտեմբերի 2019
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը
Այսօր երկրորդ անգամ ծնված տուն եմ տանում երեխուս. բժիշկներին հաջողվեց փրկել Ալավերդիում վթարից տուժած 11-ամյա Մերիի կյանքը:
16:25
13 Սեպտեմբերի 2019
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու. ՊԵԿ
Վերին Լարսի անցակետը գիշերը փակ է լինելու:
14:21
13 Սեպտեմբերի 2019
Թորոսյան. կպարզեցվի պետական պատվերի շրջանակներում երեխաների բուժօգնության տրամադրման գործընթացը
Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է երեխաներին պետպատվերի շրջանակում բժշկական օգնության ցուցաբերման ընթացակարգի պարզեցման մասին։
13:10
13 Սեպտեմբերի 2019
Սերժ Սարգսյանի եղբոր նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
10:57
13 Սեպտեմբերի 2019
ԱԱԾ–ն մերժել է Սանասարյանի փաստաբանների` իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը
Պետական վերահսկողական ծառայոության պետ Դավիթ Սանասարյանը Facebook—ի իր էջում գրառում է կատարել։
10:40
13 Սեպտեմբերի 2019
Հայաստանում կդադարեն անձրևները, և կտաքանա
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։