+39
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է քարտից քարտ փոխանցումներ կատարել մոբայլ և ինտերնետ բանկի միջոցով

13:21
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՎՏԲ-Հայաստան Բանկը 2019 թ.-ի հունիսի 18-ին իր մոբայլ և ինտերնետ բանկ համակարգերում մեկնարկել է Բանկի քարտերի միջև «Քարտից քարտ փոխանցում» ծառայություն և առաջարկում է իր բոլոր հաճախորդներին օգտվել ծառայության հարմարավետությունից: Այդ մասին հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Մոբայլ և ինտերնետ բանկի «Քարտից քարտ փոխանցում» ծառայությունը շատ պարզ է ու հեշտ. այն օգտագործելու համար անհրաժեշտ է մուտքագրել միայն ստացողի քարտի 16-նիշանոց համարը: Քարտի համարը մուտքագրելուց հետո համակարգն ավտոմատ կերպով լրացնում է ստացողի անունը, ազգանունը և վճարման նպատակը և արդյունքում հաճախորդը փոխանցումը կատարում է ընդամենը 3 գործողության միջոցով», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկը պարբերաբար փոխանցումներ և վճարումներ կատարող իր հաճախորդների առավել հարմարավետության համար առաջարկում է վերջիններիս ստեղծել փոխանցման/վճարման ձևանմուշներ՝ հետագայում գործարքն ընդամենը մեկ գործողությամբ իրականացնելու նպատակով` յուրաքանչյուր անգամ փոխանցում կատարելիս չկորցնելով ժամանակ տվյալները լրացնելու համար:

Մոբայլ և ինտերնետ բանկի ծառայությունների մասին մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, ինչպես նաև՝ զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ:–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:59
22 Հուլիսի 2019
Փաշինյան. մեզ հետ կռվի բռնվելն անիմաստ է, դրա արդյունքը Հայաստանի անվերապահ հաղթանակն է (ՎԻԴԵՈ)
Հայաստանին անհրաժեշտ են այնպիսի զինված ուժեր, պետականություն և հասարակություն, որոնք կօգնեն երկրին հաղթել ցանկացած պոտենցիալ հակառակորդի։
16:44
22 Հուլիսի 2019
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը մի շարք տոնական միջոցառումներով նշեց hանքագործի և մետաղագործի օրը (ՎԻԴԵՈ, ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների միջազգային դիվերսիֆիկացված խումբը հուլիսի 19-ին և 20-ին  կազմակերպեց Հանքագործի և մետաղագործի օրվան նվիրված միջոցառումներ
16:40
22 Հուլիսի 2019
Վարչապետ Փաշինյանը մեկնել է արձակուրդ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրվանից մեկնել է արձակուրդ:
16:00
22 Հուլիսի 2019
Դավիթ Տոնոյանը «ռազմական անակնկալներ» է խոստացել
Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, երկուշաբթի խոսել է սպառազինությունների գնումների մասին:
15:57
22 Հուլիսի 2019
Հայաստանցի դպրոցականները 4 մեդալ են նվաճել մաթեմատիկայի և կենսաբանության օլիմպիադաներում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պատմել է երկու միջազգային օլիմպիադաներում հայ դպրոցակաների նվաճումների մասին:
15:50
22 Հուլիսի 2019
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը
Փաշինյան. հեռու չէ այն օրը, երբ ՀՀ–ում կհնչի «Տիկնայք և պարոնայք գեներալներ» արտահայտությունը:
14:51
22 Հուլիսի 2019
Պարտավոր ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որպեսզի կանայք ծառայություն մատուցեն ԶՈւ–ում.Փաշինյան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել ռազմաուսումնական հաստատությունների 2018-2019 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական միջոցառմանը:
14:38
22 Հուլիսի 2019
Դատախազությունը ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ է շրջանառության մեջ դրել
ՀՀ դատախազությունը շրջանառության մեջ է դրել ճանապարհատրանսպորտային հանցագործությունների համար պատիժը խստացնող օրենսդրական նախագիծ։
14:13
22 Հուլիսի 2019
ՀՀ ՊՆ-ն միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից հայկական գյուղի գնդակոծության կապակցությամբ
Նախարարը տեղեկություն է ներկայացրել նաև սահմանագծում իրավիճակի մասին:
13:35
22 Հուլիսի 2019
Մի փոքր կզովանանք. ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով
Մի փոքր կզովանանք. ջերմաստիճանը կնվազի 3–4 աստիճանով:
12:32
22 Հուլիսի 2019
ՀՀ նախագահն այցելել է Լոռիում գործող կարկտապաշտպան ցանցերի արտադրությամբ զբաղվող գործարան (ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահն այցելել է  Լոռիում գործող կարկտապաշտպան ցանցերի և դրանց տեղադրման համակարգերի արտադրության ոլորտում մասնագիտացած «ՎԱԲԱ» ընկերություն:
12:14
22 Հուլիսի 2019
Ֆե՞յք է, թե՞ ոչ. Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները
Ֆե՞յք է, թե՞ ոչ. Երևանի քաղաքապետարանը մեկնաբանում է տրանսպորտի թանկացման մասին խոսակցությունները: