437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է Կուտակային հաշիվ մինչև 9.5% տոկոսադրույքով

16:36
14 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Բոլոր նրանց համար, ովքեր ուզում են պահպանել ու կրկնապատկել իրենց խնայողությունները՝ ունենալով հնարավորություն առանց սահմանափակումների ելքագրել և համալրել հաշիվը, ՎՏԲ-Հայաստան Բանկը առաջարկում է կուտակային հաշվի ծառայություն մինչև 9.5% տարեկան տոկոսադրույքով, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

«Կուտակային հաշիվն անժամկետ է, որը համատեղում է ավանդի հուսալիությունը և բանկային հաշվի ճկունությունը: Խնայողությունները կուտակային հաշվին կարող են հասնել մինչև 9.92% տարեկան եկամտաբերության` 9.5% տարեկան տոկոսադրույքի դեպքում, որը հաճախորդը կարող է օգտագործել ցանկացած ժամանակ: Ի տարբերություն ժամկետային ավանդի, բացելով կուտակային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում` հաճախորդը կարող է գումար ելքագրել կամ իր կուտակային հաշիվը համալրել ցանկացած ժամանակ, անսահմանափակ քանակությամբ` չկորցնելով հաշվեգրված տոկոսները», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

ՎՏԲ-Հայաստան Բանկի կուտակային հաշվի հիմնական պայմաններն են` կուտակային հաշվի բացում և պահպանում՝ անվճար, հաշվի ելքագրում ու համալրում՝ առանձ սահմանափակումների, նվազագույն և առավելագույն գումարի մուտքագրման բացակայություն, կուտակային հաշվի տոկոսների վճարումը իրականացվում է ամսական կտրվածքով, յուրաքանչյուր ամիս՝ նվազագույն մնացորդի վրա, տոկասադրույքի չափսը՝ մինչև 9.5% կախված հաշվում առկա դրամական միջոցների պահպանման ժակետից և գումարից:

Նշվում է նաև, որ առավել հարմարավետություն ապահովելու նպատակով, ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին առաջարկում է կուտակային հաշվի համալրումը կատարել ավտոմատ կերպով՝ Պարբերական վճարման հանձնարարականի ծառայության միջոցով, համաձայն որի Բանկին հանձնարարվում է որոշակի հաճախականությամբ (ամսական, եռամսյակային եւ այլն) ավտոմատ կերպով համալրել Կուտակային հաշիվը հաճախորդի այլ հաշիվների (աշխատավարձի, վարձավճարների, և այլ միջոցներից):

Որքան մեծ է գումարը և որքան երկար է գումարի պահպանման ժամկետը հաշվին, այնքան բարձր է տոկոսադրույքը: Կուտակային հաշվի տոկոսադրույքը կազմում է 1,5%-ից  մինչև 9,5% տարեկան ՀՀ դրամով՝ կախված ժամկետից և գումարի չափից:

Ավելի մանրամասն տեղեկություններ կուտակային հաշվի վերաբերյալ կտրամադրվի ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, պաշտոնական կայքում www.vtb.am կամ 87-87 հեռախոսահամարով՝Բանկի կոնտակտային կենտրոնում:

ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 69 մասնաճյուղ: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Փետրվարի 2024
ԵԽ–ն հաջորդ շաբաթ Հայաստանի հետ ԵՄ վիզաների ազատականացման վերաբերյալ բանաձև կքննարկի
Եվրոպական խորհրդարանում հաջորդ շաբաթ բանաձև կքննարկվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման վերաբերյալ
19:37
23 Փետրվարի 2024
Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
Ուշադրություն․ Երևանի համալսարաններից մեկում էլեկտրաշչակ է գործարկվելու
15:32
23 Փետրվարի 2024
Հայ զինվորականներին նախատեսվում է վերապատրաստել ֆրանսիական բուհերում․ Լըկորնյու
Նախատեսվում է վերապատրաստել հայ զինվորականներին ֆրանսիական մասնագիտացված բուհերում
14:22
23 Փետրվարի 2024
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
Երևանն ու Փարիզը քննարկում են «Միստրալ» փոքր հեռահարության հրթիռների մատակարարման հնարավորությունը
13:47
23 Փետրվարի 2024
Ամերիաբանկն ավելի շատ հասանելիություն է ստանում միջազգային կապիտալին․ փորձագետը՝ BOGG–ի հետ հնարավոր գործարքի մասին
Նշված ֆինանսական խմբի անդամ է հանդիսանում նաև Վրաստանի Բանկը, որը հարևան երկրի խոշոր առևտրային բանկերից մեկն է
13:18
23 Փետրվարի 2024
Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է», ռուսական բազայի դուրս բերումը չի քննարկվում․ վարչապետ
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ–ում «սառեցված է»
12:10
23 Փետրվարի 2024
Տեխնիկապես հնարավոր չէ․ ՍԱՏՄ–ը հաստատում է, որ «Ջերմուկում» չի կարող քացախ լինել (ՎԻԴԵՈ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արտահերթ ստուգումը փաստում է՝ «Ջերմուկի» պարունակության մեջ չի կարող քացախ լինել, դա տեխնիկապես էլ հնարավոր չէ․ ՎԻԴԵՈ
10:17
23 Փետրվարի 2024
Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարն առաջին անգամ այցելել է Հայաստան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըկորնյուն առաջին անգամ այցելել է Հայաստան․ ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
15:16
22 Փետրվարի 2024
Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ․ Le Figaro
Այսօր Հայաստան կմատակարարվի ֆրանսիական զենքի խմբաքանակ
14:51
22 Փետրվարի 2024
Երևանում սպասվում է թաց, ձյուն ձնախառն անձրև․ ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4–6 աստիճանով
10:28
22 Փետրվարի 2024
RIA փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր
Ria Money Transfer դրամական փոխանցումների համակարգը Արդշինբանկը ճանաչել է տարվա գործընկեր