477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ոստիկանությունը «մերկացրել» է Միհրան Հարությունյանին իրեն ծեծելու մեջ մեղադրող մոդելի սուտը
16:33
22 Օգոստոսի 2017
ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Դատաբժշկական փորձաքննության արդյունքների հիման վրա իրավապահները հրաժարվել են քրեական գործ հարուցել Միհրան Հարությունյանի դեմ:

Загружается новость ... "Право"

Սկանդալը, որի կիզակետում էր հայտնվել Օլիմպիական խաղերի  դափնեկիր Միհրան Հարությունյանը, հանդարտվել է Սոչիի ոստիկանության որոշման շնորհիվ, ըստ որի` ոստիկանությունը հրաժարվել էր քրեական գործ հարուցել մարզիկի դեմ: Մոսկվայաբնակ մոդելը մեղադրում է մարզիկին իրեն ծեծելու մեջ։

Ինչպես հաղորդում է «Московский комсомолец»–ը, ըմբիշի ներկայացուցիչ Արթուր Գալստյանը պարբերականին հայտնել է, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումն կայացվել է 2017 թվականի օգոստոսի 17-ի  Ադլերի շրջանային ոստիկանության պետի կողմից: Փաստաթղթում նշվում է, որ դատաբժշկական
փորձաքննության արդյունքների համաձայն` մոդել Նիկոլ Տենի վնասվածքները, որոնք կարող էին ի հայտ գալ պինդ առարկայով հարվածի կամ նման առարկային բախվելու հետևանքով, որակվում է որպես առողջությանը վնաս չհասցնող:

Փաստերը, որ աղջիկը նշել է իր հայտարարության մեջ, ստուգման ընթացքում չեն հաստատվել: Արդյունքում, իրավապահները քրեական հանցագործության նշաններ չեն հայտնաբերել:

«Այս միջադեպը պետք է դաս լինի բոլորի համար, ովքեր ցանկանում են որևէ բան ունենալ Միհրան Հարությունյանի նման մարդկանց հեղինակության, հարստության և անվան հաշվին: Հայտարարությունը, որով այս աղջիկը հանդես էր եկել հանրության շրջանում, ոչ այլ ինչ է, քան զրպարտություն, ինչն էլ ապացուցվեց ոստիկանության ստուգման արդյունքում: Նշեմ, որ բացի վատնած նյարդերից, այս իրավիճակը որևէ կերպ չի ազդել մարզիկի ծրագրերի վրա: Հիմա մեր չեմպիոնը Հայաստանում է: Նա ցանկանում է գտնել մի հարմար տարածք Ստեփանակերտում` հունահռոմեական ոճը ըմբշամարտի անվճար դպրոցի համար, որը նախատեսում է բ
ացել 2018 թվականին` հավաքված գումարներով, իսկ օգոստոսի 30-ին տեղի կունենա Միհրանի հարսանիքը»,- ասել է Արթուր Գալստյանը:

Պարբերականը նաև պարզել է, որ քննության ընթացքում հարցաքննվել է նաև Նիկոլի ծանոթներից մեկը` մերսող Դարիա Գուսևան, ով անսպասելի մանրամասներ է բացահայտել: Աղջիկը պատմել է, որ տեսել է, թե ինչպես է Տենն գիշերը ժամը 1-ին խոսում անծանոթի հետ սրճարանի մոտ, որտեղ նրանք հանգստանում էին, ապա առանց ծեծի նշանների, նա նստել է մեքենա և հեռացել: Ավելի ուշ, նա ձայնային հաղորդագրություն է ստացել է Նիկոլից, որում մոդելը պատմում է, որ իրեն ծեծել են և դուրս նետել մեքենայից: Այնուհետև, աղջիկը մեկ այլ տեքստային հաղորդագրություն է ուղարկել, որտեղ նա խնդրում է իրեն հարվածել, որպեսզի ծեծի հետքեր լինեն և ինքը կարողանա հայտարարություն ներկայացնել իրեն վիրավորողի դեմ: 
Պարբերականի հետ հեռախոսազրույցում Դարիա Գուսևան հաստատել է իր խոսքերն, ավելացնելով, որ նա հրաժարվել է հարվածել Նիկոլին:-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:53
24 Սեպտեմբերի 2017
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան. ջերմաստիճանը կնվազի, կտեղան անձրևներ
Աշունն ուշացումով գալիս է Հայաստան։
18:51
23 Սեպտեմբերի 2017
Անձրևներ են սպասվում Հայաստանում
Երկար սպասված անձրևները կգան Հայաստան առաջիկա օրերին:
17:05
23 Սեպտեմբերի 2017
Երևանի կենդանաբանական այգում բացվել է նոր մանկական ինտերակտիվ խաղահրապարակ (ՖՈՏՈ)
Երևանի կենդանաբանական այգու սկզբնամասում բացվել է նոր ինտերակտիվ խաղահրապարակ-այգի:
10:30
23 Սեպտեմբերի 2017
Նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների հնգյակը
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:
19:57
22 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլանը ՀՀ նախագահին է ներկայացրել Թուրքիայի հայ համայնքի վիճակը
ՀՀ նախագահն այսօր ընդունել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Գարո Փայլանին։
19:04
22 Սեպտեմբերի 2017
Մեր պետական լեզուն հայերենն է, իսկ մնացած բոլորն օտար լեզուներ են, այդ թվում` ռուսերենը. Լևոն Մկրտչյան
Հայերենը եղել և մնում է միակ պետական լեզուն Հայաստանում, հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը։
17:15
22 Սեպտեմբերի 2017
ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է նոր Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով հեռահար բանկային ծառայությունների շրջանակը, գործարկել է բանկային սպասարկման Բջջային բանկ և նորացված Ինտերնետ բանկ համակարգերը։
15:07
22 Սեպտեմբերի 2017
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:
16:25
21 Սեպտեմբերի 2017
Կարեն Կարապետյան. ռուսաց լեզվի վերաբերյալ հանձնարարական չի եղել
Վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնել է, որ ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու վերաբերյալ հանձնարարական չի տվել:
14:20
21 Սեպտեմբերի 2017
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել կյանքը հանուն Հայրենիքի անկախության տված հերոսների հիշատակին (ՖՈՏՈ)
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
13:20
21 Սեպտեմբերի 2017
Քրեական գործ է հարուցվել մոր կողմից նորածին երեխայի վաճառքի դեպքի առթիվ
Երեխայի կենսաբանական մայրը երեխայի համար պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ: