ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցները՝ Ապարանի ոստիկանապետ Արման Հայրապետյանի գլխավորությամբ, Երևանում հայտնաբերել են Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակչուհի, 20-ամյա Հրանուշ Եղիազարյանին, հաղորդում է
shamshyan.com–ը։
Կայքի հաղորդմամբ, նա այս պահին տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժին, իսկ տանից հեռանալու քայլը պատճառաբանել է նրանով, որ ամուսինը երկար ժամանակ է տանը չի, ինքն էլ ինչ-որ հարցերում նեղվում է։
Նախօրեին հայտնի էր դարձել Հրանուշ Եղիազարյանի
անհետացման մասին։
Հաղորդվել էր, որ նախօրեին առավոտյան Հրանուշը նկատել է, որ արջը հերթական անգամ «այցելել է» գյուղ, որից հետո անհետացել է։ Քիչ հետո աղջինը նույնպես անհետացել է։
Tert.am–ն իր հերթին, հղում անելով Եղիպատրուշի գյուղապետ Մարզպետ Գրիգորյանին, նշել է, որ գյուղում կնոջ անհետացման տարբեր վարկածներ են շրջանառվում, այդ թվում նաև այն, որ երիտասարդ կինը գնացել է ինչ-որ տղամարդու հետ:
Ըստ գյուղապետի՝ կինն ամուսնացած է, ունի 1.5 տարեկան երեխա, ամուսինը Աֆղանստանում ծառայության մեջ է` որպես խաղաղարար:–0–