ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի իշխանությունները եկող տարի ձեռնպահ կմնան բնական գազի գինը բարձրացնելուց, գրում է «Ժողովուրդը»։
ՀՀ կառավարությունը մտադիր է փոփոխություն կատարել Ռուսաստանից Հայաստանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ կնքված հայ-ռուսական համաձայնագրում, գրում է թերթը։ Համապատասխան որոշման նախագիծն արդեն իսկ ընդգրկված է ՀՀ կառավարության՝ վաղը կայանալիք նիստի օրակարգում։
«Ըստ այդմ, բնական գազի հազար խորանարդ մետրը Հայաստանի սահմանին կարժենա 150 դոլար: Վերջին մեկ տարում բնական գազը Ռուսաստանից հենց այդ գնով է ներկրվում», – նշվում է հոդվածում։
Հրապարակման հեղինակները նկատում են, որ նշված համաձայնագիրը գործելու է մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը:
«Բնական գազի ներկրման գնի պահպանվելու պայմաններում առավել հավանական է, որ սպառողին մատակարարվող բնական գազի սակագինը ևս եկող տարի նույնը կմնա», – գրում է թերթը։ –0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում