440.41
4.4
402.9
+14
Եղանակը Երևանում
Հայ

Վիրահատության համար ձերբակալվածից գանձված ավելի քան 600.000 դրամը Պաշտպանի աջակցությամբ հետ է վերադարձվել նրան

11:18
05 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Փաստաբանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր պաշտպանյալի վիրահատության համար վճարված գումարը հետ ստանալու նպատակով։ 

Ինչպես տեղեկացնում է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, փաստաբանը տեղեկացրել է, որ իր պաշտպանյալը, լինելով ձերբակալված անձ և ունենալով առողջական խնդիրներ, շտապօգնության մեքենայով, ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց և անմիջապես վիրահատվել: 

Կատարված ծառայության դիմաց բժշկական կենտրոնում ձերբակալվածից գումար են պահանջել, հաշվի չառնելով, որ այդ պահին անձն ունեցել է ձերբակալվածի կարգավիճակ, հետևաբար, հանդիսացել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող խմբի ներկայացուցիչ: Այս մասին փաստաբանը տեղյակ է պահել նաև բժշկական կենտրոնի ներկայացուցչին, սակայն պնդել են վճարել պահանջվող գումարը: 

Բարձրացված հարցի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել իրավասու պետական մարմիններ: 

«Պաշտպանի գրության հիման վրա՝ Առողջապահության նախարարությունը բժշկական կենտրոնում կատարած մշտադիտարկման ժամանակ պարզել է, որ ձերբակալվածը շտապօգնության ծառայության մեքենայով ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն, որի վերաբերյալ ընդունարանի մատյանում առկա է եղել համապատասխան գրառում: Հաշվի առնելով Կառավարության համապատասխան որոշումը՝ բժշկական կենտրոնին գրավոր տեղեկացվել է, որ դեպքն անհրաժեշտ է ներառել պետական պատվերի համապատասխան ծրագրի շրջանակներում և քաղաքացուն վերադարձնել ծառայության համար վճարված գումարը»,– նշվում է հաղորդագրության մեջ։ 

Այսպիսով, Պաշտպանի աշխատակազմի և Առողջապահության նախարարության համագործակցության արդյունքում քաղաքացուն վերադարձվել է նրանից գանձված ավելի քան 600.000 դրամը:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
14:40
12 Մարտի 2024
Եթե չպատասխանեն մեր հարցին, դուրս կգանք ՀԱՊԿ-ից․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ–ում չպատասխանեն Հայաստանի հարցին, ՀՀ–ն դուրս կգա ՀԱՊԿ–ից․ ՎԻԴԵՈ
13:01
12 Մարտի 2024
Չեմ բացառում, որ դելիմիտացիայի գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից․ վարչապետ
Փաշինյանի խոսքով, միշտ եղել է խոսակցություն, որ կարող է տարածքների փոփոխություն արվել
12:36
12 Մարտի 2024
Երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարեց, որ երբեք, ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել, չի կարող լինել Տավուշի մարզի գյուղերն Ադրբեջանին հանձնելու մասին
12:24
12 Մարտի 2024
Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման
Երեքշաբթի Երևանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ հասարակական տրանսպորտի թանկացման