418.04
4.21
392.6
+10
Եղանակը Երևանում
Հայ

Վեճ`ԱԺ–ում. «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» պատգամավորները հարաբերություններ էին պարզում (ՎԻԴԵՈ)

11:43
16 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Քիչ առաջ ԱԺ–ում վիճաբանություն տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների միջև։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն իր ելույթում անդրադարձավ այսօր ավելի վաղ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Արման Բաբաջանյանի ելույթին։

Բաբաջանյանը մասնավորապես քննադատել էր ՀՀ արտաքին քաղաքականությունը՝ նշելով, որ տարիների ընթացքում «Հայաստանի կողմից դեսպաններ են նշանակվել կասկածելի կենսագրությամբ և քրեական անցյալով անձինք», ու ասել, որ նման վառ օրինակ է Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը։

«Պարոն Բաբաջանյան, դուք երևի տեղյակ եք, որ ես 3 տարի եղել եմ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի խորհրդական։ Այդ թեզերը, որոնք դուք հնչեցրել եք ձեր ելույթում, հայկական ինֆորմացիոն դաշտ հիմնականում ներմուծվել են Ադրբեջանի կողմից։ Ի՞նչն է ձեզ ստիպում այս ամբիոնից նեոադրբեջանական թեզեր առաջ բրդելը», - ասաց Արման Աբովյանը` դիմելով Արման Բաբաջանյանին՝ ։ 

ԼՀԿ խմբակցության պատգամավորները փորձեցին տեղից պատասխանել Արման Աբովյանին, ինչին միջամտեցին նաև ԲՀԿ պատգամավորները, ինչի հետևանքով դահլիճում վիճաբանություն տեղի ունեցավ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի միջև։

Վիճաբանությանը միջամտեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

«Խնդրում եմ հարգանք պահպանել պատգամավորի ինստիտուտի, միմյանց ու ԱԺ նախագահի նկատմամբ։ Հետայսու խնդրում եմ, որ եթե նման ելույթներ ու հարաբերություններ պարզելու կարիք կա, դա արեք դահլիճից դուրս», - Արարատ Միրզոյանը։–0–

Տեսանյութը` «Ազատություն» ռ/կ

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը