+29
Եղանակը Երևանում
Հայ

«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)

14:25
16 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։

Пашинян, гид, туристы

Օգոստոսի 14-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալեց Նիդերլանդերից և Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին՝ նրանց ներկայացնելով Երևանի զբոսաշրջային գրավչությունները։ 

Ընդ որում, 2 տասնյակից ավելի զբոսաշրջիկների համար անակնկալ էր ինչպես այցելությունների երթուղին,  այնպես էլ «ուղեկցող զբոսավարը»։ Խումբը վարչապետի ուղեկցությամբ զբոսաշրջային ավտոբուսով շրջայց կատարեց Երևանի զբոսաշրջային հանգույցներում՝ Զբոսաշրջության կոմիտեի կողմից նախօրոք նախագծված երթուղով։

Նշվում է, որ վերջին կանգառը ՀՀ կառավարության մասնաշենքն էր, որտեղ վարչապետի ուղեկցությամբ խումբը ծանոթացավ ճարտարապետական կառույցին։ «Հայաստանի գինեգործների և խաղողագործների հիմնադրամ»-ի կողմից հատուկ հյուրերի համար կազմակերպվեց հայկական գինիների համտես: Շրջայցի ավարտին վարչապետը հյուրերին նվիրեց հատուկ փաթեթներ` Հայաստանի մասին ճանաչողական նյութերով և հուշանվերներով:

Հուշանվերների շարքում խորհրդանշական էին հատուկ այս առիթով պատրաստված կրծքանշանները` «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գրությամբ, որը օրվա յուրահատուկ հուշ կդառնա զբոսաշրջիկների համար:

Пашинян, гид, туристы

«Ակցիայի արդյունքում կստեղծվի «Վարչապետն է Ձեր զբոսավարը» գովազդային հոլովակը, որը լայն տարածում ստանալով`  հնարավորություն կտա բարձրացնելու Հայաստանի մասին զբոսաշրջիկների իրազեկվածության մակարդակը և խթանելու Հայաստանը օտարեկրյա զբոսաշրջիկների շրջանում», - նշվում է ՀՀ Էկոնոմիկայի տարածած հաղորդագրությունում:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:58
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց
Քոչարյանի փաստաբանները պահանջել են բաց թողնել նրան գրավի կամ երկրից չհեռանալու ստորագրության դիմաց:
16:27
17 Սեպտեմբերի 2019
Քոչարյան. եթե ես փախչող լինեի, ադրբեջանցիները հիմա թեյ կխմեին Ստեփանկերտում
Ռոբերտ Քոչարյանը երեքշաբթի դատական նիստին հայտարարեց, որ նրա նկատմամբ խափանման միջոցի փոփոխման դեպքում մտադիր չէ փախչել քննութունից:
14:54
17 Սեպտեմբերի 2019
Մարուքյանը համոզված է, որ Վանեցյանը մտադիր է զբաղվել քաղաքականությամբ
Էդմոն Մարուքյանը ենթադրում է, որ նախօրեին հրաժարականի մասին հայտարարած ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը կզբաղվի քաղաքականությամբ:
14:23
17 Սեպտեմբերի 2019
«Չփորձեն ինձ ներքաշել իրենց խաղերի մեջ». Վանեցյանը մեկնաբանեց իր հրաժարականը (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ արդեն նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը կոչ արեց պղտոր ջրում ձուկ չորսալ։
14:01
17 Սեպտեմբերի 2019
Սեյրան Օհանյան. չեմ ընդունում ինձ առաջադրված մեղադրանքները, սահմանադրական կարգի տապալում չի եղել
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները:
13:17
17 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. Դատարանը Քոչարյանին թողեց կալանքի տակ (ՎԻԴԵՈ)
Դատարանը որոշել է թողնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ:

11:09
17 Սեպտեմբերի 2019
Շոգ պատվիրե՞լ եք. Սուրենյանը հայտնում է +35–ի մասին
Գագիկ Սուրենյանը հայտնում է ջերմաստիճանի բարձրացման մասին։
08:00
17 Սեպտեմբերի 2019
Երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` սեպտեմբերի 16-ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը:


18:46
16 Սեպտեմբերի 2019
Վարչապետ. պատվիրվել է Թեղուտի պոչամբարի ամբարտակի պատերի հուսալիության լրացուցիչ փորձաքննություն
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի Վանաձորում անցկացված մամուլի ասուլիսում հայտնեց, որ կատարել է տված խոստումը։
18:29
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյան. 2020թ.–ին երկրաշարժից տուժածներին բնակարանով ապահովելուն կհատկացվի 3 մլրդ դրամ
Երկրաշարժից տուժած 457 ընտանիքներին բնակարանով ապահովելու նպատակով 2020 թվականին կհատկացվի 3 մլրդ դրամ։
16:11
16 Սեպտեմբերի 2019
Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը
«Ինքը փաստացի արդեն պետական պաշտոնյա չէ և կարող է հանգիստ անել իր ցանկացած հայտարարությունները». Փաշինյանը մեկնաբանել է ԱԱԾ տնօրեն Վանեցյանի հրաժարականն ու նրա հայտարարության առանցքային հատվածներից մեկը։
15:34
16 Սեպտեմբերի 2019
Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել (ԼՐԱՑՎԱԾ)
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարական է տվել: