486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը խոստացել է անձամբ ուսումնասիրել ճնշում գործադրելու դեպքերը հանրաքվեից առաջ
20:14
18 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը չորեքշաբթի խորհրդարանում կազմակերպված կառավական ժամի ընթացքում խոստացել է անձամբ ուսումնասիրել ճնշում գործադրելու դեպքերը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի նախաշեմին։

Նիստի ընթացքում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը բողոքեց Աբրահամյանին և նշեց, որ ՀՀԿ–ի նախընտրական շտաբերի ղեկավարները ճնշում են գործադրում քաղաքացիների նկատմամբ` ստիպելով նրանց հանրաքվեի ընթացքում քվեարկել բարեփոխումների օգտին։

Այս հայտարարությանն ի պատասխան` վարչապետը նշեց, որ չարժե հանդես գալ անհիմն հայտարարություններով։

«Հարկավոր է խոսել կոնկրետ փաստերի մասին, որպեսզի մենք կարողանանք ստուգել և պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Խնդրում եմ ներկայացնել գոնե մեկ դեպք կամ կոնկրետ օրինակ», – ասաց Աբրահամյանը։

Զուրաբյանը պատասխանեց, որ նման օրինակները բազմաթիվ են, սակայն ոչ ոք չի համարձակվի հրապարակային խոսել այդ մասին` վախենալով իշխանությունների հետապնդումներից։

«Կասկածի տակ մի՛ դրեք մեր ժողովրդի` մանկապարտեզների դաստիարակների, ուսուցիչների, բժիշկների խիզախությունը, սակայն եթե կան նման ճնշումներ տնօրենների, գլխավոր բժիշկների, համայնքների ղեկավարների կողմից, ապա անմիջապես ինձ դիմեք։ Խոստանում եմ լինել օբյեկտիվ և պատասխանատվության ենթարկել մեղավորներին», – ասաց Աբրահամյանը։

Նա նաև ընդգծեց, որ սահմանադրական բարեփոխումների օգտին հանդես եկող շտաբը, որն ինքն է գլխավորում, չի տվել նման հանձնարարություններ և չի ստիպել մարզային շտաբերի ղեկավարներին ճնշում գործադրել բնակչության նկատմամբ։

«Մենք կողմ ենք արդար հանրաքվեին, և ժողովուրդն ինքը կկողմնորոշվի։ Միաժամանակ ողջունում եմ քարոզչան իրականացման ձևաչափը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում շփվել հասարակության հետ, ներկայացնել երկու դիրքորոշումները», – ասաց Աբրահամյանը։

Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն կանցկացվի դեկտեմբերի 6–ին։ Այն նախատեսում է անցում խորհրդարանական իշխանավարման կարգին։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:04
22 Հունվարի 2017
Հայաստանի և Մեծ Բրիտանիայի արգործնախարարները ուղերձներ են փոխանակել
Էդվարդ Նալբանդյանը և Բորիս Ջոնսոնը, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ ուղերձներ են փոխանակել:  
15:32
22 Հունվարի 2017
Իտալացիները կվերականգնեն Գյումրու պատմամշակութային արժեքները
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շաբաթ ընդունել է Հայաստանում Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալպոյին:
15:28
22 Հունվարի 2017
Դիֆերենցիալ պաշտպանություն է աշխատել հայկական ԱԷԿ-ում բարձրավոլտ ԷՀԳ-ում վթարային անջատման հետևանքով
Նախօրեին բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերում (110 կՎ) նախօրեին տեղի ունեցած վթարային անջատման հետևանքով Հայաստանի ԱԷԿ-ում աշխատել է դիֆերենցիալ պաշտպանության համակարգը:
23:49
21 Հունվարի 2017
Երևանում ջերմաստիճանը մոտեցել է զրոյի
Վերջին 40 օրվա մեջ Արարատյան դաշտում և Երևանում շաբաթ ցերեկը ջերմաստիճանը մոտեցավ 0-ին:
23:11
21 Հունվարի 2017
Հայաստանում խարդախության նոր տեսակ է տարածվել
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանում նոր տեսակի խարդախության տարածման մասին:
20:50
21 Հունվարի 2017
ՀԱԿ–ը պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը շաբաթ օրը հայտարարություն է տարածել, որում պահանջում է տեղափոխել խորհրդարանական ընտրությունների ամսաթիվը։
19:46
20 Հունվարի 2017
Բաքվի հայկական ջարդերը. հազարավոր ճակատագրեր խեղած ողբերգություն
1990 թ.–ին Բաքվում գրանցված հայկական ջարդերից անցել է 27 տարի։ Այս ողբերգության, ինչպես նաև Մարաղայում հայերի կոտորածների հերթական տարելիցին են նվիրված մի շարք միջոցառումներ, որոնք անցկացվում են ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից։

18:43
20 Հունվարի 2017
ՀՀ նախագահ. մենք պարտադրված ենք ունենալ մարտունակ բանակ, այն կենսական անհրաժեշտություն է երկրի համար
ՀՀ նախագահը հանդիպել է վերջին ամիսներին զորացրված զինծառայողների հետ։
18:27
20 Հունվարի 2017
Լապշինի արտահանձնումը Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ. փորձագետ
Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջան Բելառուսի կողմից թշնամական քայլ է Հայաստանի նկատմամբ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը ասաց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
14:29
20 Հունվարի 2017
Տատիկը մի ամբողջ զինանոց է ներկայացրել ոստիկանություն
80–ամյա Ռոզիկ Ա.–ն զենք–զինամթերք է հանձնել Ոստիկանության Արաբկիրի բաժին:
14:18
20 Հունվարի 2017
Հրապարակվել է հայկական բանկերի 2016թ. մեդիավարկանիշը
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է բանկերի` 2016 թ.–ի մամուլի վարկանիշը:
11:51
20 Հունվարի 2017
Կրկին փոփոխություններ են սպասվում Հայաստանի կառավարությունում
Հայաստանի կառավարությունում կրկին կադրային փոփոխություններ կլինեն: