527.46
7.22
475.92
+29
Եղանակը Երևանում
Հայ

Վահե Գրիգորյա՞ն, թե՞ Հրայր Թովմասյան. Փորձում ենք հասկանալ, թե ով է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը

14:01
21 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը յուրօրինակ կռվախնձոր է դարձել խորհրդարանի նախօրեի նիստում:

Այսպես, հինգշաբթի ԱԺ ամբիոնից Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորը հայտարարեց, որ իր վրա է վերցրել ՍԴ նախագահի պարտականությունները: Դա տարակուսանք է առաջացրել սոցցանցերում:

Նա, մասնավորապես, հայտարարեց, որ, երդվելով, դառնում է Սահմանադրական դատարանի երկրորդ դատավոր: «Դուք ճիշտ լսեցիք: Ես ասացի, որ կդառնամ երկրորդ դատավոր: ՍԴ-ի քվորումը պահանջում է առնվազն հինգ դատավորների առկայություն` որոշումներ ընդունելու համար», - ավելացրեց նա:

Ըստ Գրիգորյանի, որոշումներ ընդունելու իրավունք ունեն միայն այն դատավորները, որոնք ընտրվել են սահմանադրական փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո (2017 թ.-ի դեկտեմբերին անցկացված հանրաքվեի արդյուքներով): Այդպիսիք են հիմա միայն նա և դատավոր Արման Դիլանյանը: Ավելին, քանի որ այժմ Դիլանյանը երկրում չէ, Գրիգորյանը հայտարարեց, որ երդմնակալությունից հետո նա իր վրա է վերցնում Սահմանադրական դատավորի նախագահի լիազորությունները:

Արդյունքում` ու՞մ փոխարեն

Բանն է այն է, որ Սահմանադրական դատարանի գործող նախագահ է մնում Հրայր Թովմասյանը, ով 2018 թ.-ի մարտի 2-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի անդամ, իսկ մարտի 21-ին դարձավ նախագահ: Պաշտոնապես նա վայր չի դրել ՍԴ նախագահի պարտականությունները:

Թովմասյանը դեռ ոչ մի կերպ չի մեկնաբանել Գրիգորյանի հայտարարությունը և ստեղծված իրավիճակը:

Պատգամավորների մեկնաբանությունները

Facebook սոցցանցի իր էջում իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը փորձել է բացատրել Գրիգորյանի հայտարարությունը:

«Հին Սահմանադրությամբ ընտրվում էին ՍԴ անդամներ, նոր՝ գործող Սահմանադրությամբ՝ ՍԴ դատավորներ: Գործող Սահմանադրությամբ, բացի Վահե Գրիգորյանից, ՍԴ դատավոր է ընտրվել ևս մեկ անձ՝ Արման Դիլանյանը։ Մյուսները ՍԴ դատավոր չեն, և Սահմանադրությունը չի նախատեսում որևէ մեխանիզմ, որով նախկին անդամները ինքնաբերաբար դառնում են դատավորներ», - գրել է նա:

Պատգամավորը նշել է, որ փաստացի նրանք որևէ կարգավիճակ այլևս չունեն: «Հետևաբար ՍԴ-ն այսօր ունի միայն 2 դատավոր և քանի որ մյուս դատավորն արձակուրդում է, Վահե Գրիգորյանը ստանձնում է ՍԴ նախագահի պարտականությունները», - բացատրել է Մկրտչյանը:

Գրիգորյանի հայտարարությանն ավելի խիստ մեկնաբանություն լրագրողների հետ զրույցում տվեց նույն խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը: Նա ասաց, որ լսելով Գրիգորյանի հայտարարությունը Թովմասյանը մյուս օրվա առավոտյան չպետք է գա գործի, «քանի որ արդեն հասկացել է, որ այլևս ՍԴ նախագահ չէ»:

Պատգամավորը նշեց, որ Սահմանադրական անցումային դրույթներում չկան նորմեր, ըստ որոնց, ՍԴ անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները որպես ՍԴ դատավորներ: «Նրանք չեն կարող շարունակել կատարել իենց պարտականությունները որպես ՍԴ դատավորներ, քանի որ ՍԴ անդամներ են», - ասաց Բաղդասարյանը:

Միաժամանակ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հայտարարեց, որ կոռեկտ չի համարում Ազգայն ժողովից մեկնաբանել իրավիճակը դատական համակարգում:

«Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ դատական իշխանությունն անկախ է, և նրա անկախությունը երաշխավորված է: Գրիգորյանը արել է նման հայտարարություն և մտադիր է կառուցողական երկխոսություն սկսել բոլորի հետ», - ասաց նա` հաստատելով միաժամանակ այն փաստը, որ ներկայում նոր ընթացակարգով որպես ՍԴ դատավոր է ընտրված միայն երկու մարդ:

Միաժամանակ Վարդանյանը նշեց, որ կարող է մեկ բան անել` առաջարկել, որպեսզի խորհրդարանը դառնա երկխոսության հարթակ:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:10
18 Օգոստոսի 2019
Ամառ-2019. Գագիկ Սուրենյանի առավել վառ արտահայտությունների տասնյակը
Այս տարվա ամառը Հայաստանում աննախադեպ շոգ է:
11:00
18 Օգոստոսի 2019
Հայաստանը նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը. խաղողօրհնեքի ավանդույթներն ու պատմությունը
Հայ Առաքելական Եկեղեցին կիրակի նշում է ամենակարևոր տոներից մեկը՝ Խաղողօրհնեքը կամ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը:
21:20
17 Օգոստոսի 2019
Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք. Փաշինյան
«Մեր խնդիրն է, որ ներդրված և ծախսված ամեն դրամի դիմաց ստացվի հնարավորինս շատ արդյունք՝ բոլոր ոլորտներում», - ասաց նա:
13:58
17 Օգոստոսի 2019
Երևանում քննարկել են «Զվարթնոց» օդանավակայանի ընդլայնման նախագիծը (ՖՈՏՈ)
Վահագն Վերմիշյանը հանդիպել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի հետ:
10:30
17 Օգոստոսի 2019
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը (օգոստոսի 12-16)։
21:01
16 Օգոստոսի 2019
«Մակարով», թմրանյութեր, հաշիվպարզոցի. Երևանում ոստիկանները զինված բախում են կանխել (ՎԻԴԵՈ)
Նախօրեին 13 անձ է բերման ենթարկվել ոստիկանություն, նրանց մոտ հայտնաբերվել է զենք–զինամթերք։
20:32
16 Օգոստոսի 2019
Հայաստանում Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել քննիչին. հարուցվել է քրեական գործ
Իտալիայի քաղաքացին փորձել է կաշառել ՊԵԿ–ի պաշտոնյային։
17:56
16 Օգոստոսի 2019
Փաշինյանը հանձնարարել է լրամշակել օրենսդրությունը որդեգրման ոլորտում
Երեխաների որդեգրումների թեմայի վերաբերյալ խորհրդակցություն է տեղի ունեցել ուրբաթ կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ
17:08
16 Օգոստոսի 2019
Դատարանը սահմանել է «Security Dream» ՍՊԸ–ի հաշվապահների խափանման միջոցը
Հայաստանի դատարանը սահմանել է «Security Dream» ընկերության երկու հաշվապահների նկատմամբ խափանման միջոցները փաստաթղթերի կեղծման և խարդախության քրեական գործի շրջանակում:
16:55
16 Օգոստոսի 2019
ՀՀ և ՌԴ օմբուդսմենները քննարկում են աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության հարցերը
Մոսկվայում ուրբաթ կայացել է Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանի հանդիպումն իր ռուս գործընկեր Տատյանա Մոսկալսկայայի հետ։
16:31
16 Օգոստոսի 2019
«Ռուս շահագործողների» մասին հոդվածը պատվիրված է. «ԳեոՊրոՄայնինգ»-ը հանդես է եկել հայտարարությամբ
«ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ` ուղղված լրատվամիջոցներին։
14:25
16 Օգոստոսի 2019
«Վարչապետն է Ձեր զբոսավարը». Հայաստանը բարձրացնում է երկրի զբոսաշրջային գրավչությունը (ՖՈՏՈ)
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ մեկնարկել է «Վարչապետն է Ձեր զբոսավարը» արշավը։