ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. «Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է ուրբաթ` մայիսի 5–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
Մասնագետները պայքարում են հնգյակի վիճակի բարելավման համար։ Միաժամանակ հայտնի դարձավ, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը բազմազավակ ընտանիքին կընծայի 4-սենյականոց բնակարան։
Հայաստանի տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը հայտնեց , որ Հայաստանը «Վերին Լարսին» այլընտրանք է գտել։ Նա նաև խոսեց Հայաստանում ավտոմեքենաների տեխզննման էլեկտրոնային կտրոնների համակարգի ներդրման մասին։
«Ազնավուր» հիմնադրամի հետ համագործակցության արդյուքում ARARAT կոնյակը ստանձնեց Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված մի շարք միջոցառումների գլխավոր գործընկերոջ դերը․ ՖՈՏՈ
ՊԵԿ-ը հայտարարագիր ներկայացնողներին հիշեցնում է, որ հայտարարագիր ներկայացնելու համար նախօրոք պետք է իրականացնել անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերել էլեկտրոնային ստորագրություն․ ՎԻԴԵՈ