538.23
7.41
480.52
+27
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիայի նախագահը պատասխանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեղադրանքներին

15:20
24 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան ցեղասպանության և ժողովրդավարության անտեսման մեջ մեղադրող երկրները կանգնած են զանգվածային սպանությունների և խոշտանգման բոլոր հայտնի փաստերի հետևում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նրա խոսքերը մեջբերում է Лента.ру-ն` վկայակոչելով Anadolu-ի Twitter-ին:

«Այսպես կոչված Հայոց ցեղասպանության մասին սադրիչ հայտարարություններով հանդես եկող ոչ մի երկիր չի ձգտում պաշտպանել ճշմարտությունը», - հայտարարել է Էրդողանը:

Նա հիշեցրել է 1994 թ.-ին Ռուանդայում իրականացված ցեղասպանության մասին, որի զոհերի թիվը, ըստ տարբեր գնահատականների, կազմում է 500-ից մեկ միլիոն մարդ:

«Միջազգային հանրությունը շատ լավ գիտի, որ Ռուանդայի ցեղասպանությունն իրականացրել են ֆրանսիացիները: Այսօր նույն Փարիզը փորձում է Թուրքիային պատմություն սովորեցնել», - նշել է Էրդողանը:

Ֆրանսիան պաշտոնապես ճանաչել է Հայող ցեղասպանութունը 2001 թ.-ին:

Այժմյան Թուրքիան 104 տարի առաջվա իրադարձությունները ցեղասպանություն չի համարում և մինչև այսօր չի ճանաչում սեփական պատմության այդ ամոթալի էջը՝ մերժելով ինչպես հարյուր հազարավոր հայերին սրի քաշելու փաստը, այնպես էլ մերժելով դրա համար կրել բարոյական, պատմական և նյութական պատասխանատվություն։

1965 թ.-ից սկսած, դեռևս Խորհրդային Հայաստանում, վերածնվել է Հայոց ցեղասպանության ճանաչման շարժումը, որին հետևեց ավելի քան տասնյակ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից այդ փաստի միջազգային ճանաչումը։ Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ պետություններ և մի շարք հեղինակավոր կազմակերպություններ։ Առաջինը ճանաչել է Ուրուգվայը 1965թ.–ին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի պատգամավորների պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրիան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ–ի 49 նահանգները, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:48
15 Մայիսի 2019
Շիրակի մարզում կոռուպցիոն դեպքերի հետևանքով պետությանը հասցվել է մոտ 85 մլն դրամի վնաս
Շիրակի մարզում կոռուպցիոն դեպքերի հետևանքով պետությանը հասցվել է մոտ 85 մլն դրամի վնաս:
14:34
15 Մայիսի 2019
Նախատեսում ենք աշխատանքները սկսել այս տարվա վերջ. Մեսչյանը ներկայացրել է ճոպանուղու կառուցման մանրամասները
Նախատեսում ենք աշխատանքները սկսել այս տարվա վերջ. Մեսչյանը ներկայացրել է ճոպանուղու կառուցման մանրամասները:
12:43
15 Մայիսի 2019
Ամառը սարերի հետևում չէ. Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան
Ամառը սարերի հետևում չէ. Երևանում սպասվում է մինչև +32 աստիճան:
12:35
15 Մայիսի 2019
Հայտնի է մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետը
Հայտնի է մետրոյի նոր կայարանի շինարարական աշխատանքների մեկնարկի ժամկետը;
11:16
15 Մայիսի 2019
Առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է. ԿԳՆ
ԿԳՆ–ից հայտնում են, որ առաջին դասարանցիների գրանցման էլեկտրոնային համակարգում բազմակի գրանցումների հետ կապված խնդիրը լուծված է։  
11:01
15 Մայիսի 2019
ԿԳՆ–ն պարզաբանում է առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման համակարգում առկա խնդիրները
ԿԳՆ–ն պարզաբանում է առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցման համակարգում առկա խնդիրները։  
10:36
15 Մայիսի 2019
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը դիմել է Գլխավոր դատախազություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը դիմել է Գլխավոր դատախազություն։
10:31
15 Մայիսի 2019
Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին. ԶԼՄ
Ռուսական կողմը մտադիր չէ հանձնել Միհրան Պողոսյանին:
09:25
15 Մայիսի 2019
14 ժամ ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
14–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում։
08:00
15 Մայիսի 2019
Երեքշաբթի` մայիսի 14–ի առավել ուշագրավ նորությունները (ՎԻԴԵՈ)
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երեքշաբթի` մայիսի 14–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:15
14 Մայիսի 2019
Հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները. դեպքը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ
Հայտնի են դարձել 20–ամյա զինծառայողի մահվան հանգամանքները. դեպքը տեղի է ունեցել զորավարժության ժամանակ:
20:17
14 Մայիսի 2019
ՀՔԾ–ն հրաժարվել է քրեական գործ հարուցել Ծառուկյանի դեմ
ՀՔԾ–ն հրաժարվել է քրեական գործ հարուցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ։