425.62
4.27
394.46
+5
Եղանակը Երևանում
Հայ

Սոցապի աշխատակիցը նպաստ ձևակերպելու համար տարբեր անձանցից պահանջել է 1 ամսվա գումարը. առաջադրվել է մեղադրանք

20:02
13 Մարտի 2018

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են սոցիալական աջակցություն տրամադրելու ընթացքում կաշառքի դրսևորման մի շարք դեպքեր, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. փետրվարի 16-ին մի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ 2013 թվականից հանդիսանալով սոցիալական օգնություն ստացող անձ՝ յուրաքանչյուր  տարի հունվար, փետրվար, մարտ ամիսներին ստացել է նպաստ՝ ամսական 18.000 ՀՀ դրամ։ Ըստ քաղաքացու՝ յուրաքանչյուր տարի մեկ ամսվա գումարը համապատասխան պաշտոնատար անձի պահանջով տվել  է նրան՝ սոցիալական օգնության ծրագրում մնալու համար։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք ստանալը) և 312-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում:

Ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողութունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, փաստական տվյալներ ձեռք բերվել՝ նույն անձի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, հանդիսանալով ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակից, 2009-2018 թվականների ընթացքում մի շարք բնակիչների՝  նպաստառուների ցուցակում ընդգրկելու, նպաստ տրամադրելու, հրատապ օգնություն տրամադրելու համար վերջիններից տարբեր ժամանակահատվածներում և դեպքերում պահանջել և ստացել է հասանելիք նպաստի մեկ ամսվա գումարը:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա ՀՀ Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի Աբովյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակցուհուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով ( առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) (5 դրվագ), ևս 5 հոգու՝ կաշառք տալու փորձի համար։

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ կաշառքի դրսևորման հնարավոր այլ դրվագներ բացահայտելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ: Նշանակվել է մասնագիտական ստուգում՝ պարզելու՝ արդյոք այդ քաղաքացիներին, օրենքով սահմանվածով կարգով, նախատեսվում էր ստանալ սոցիալական օգնություն։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
28 Մարտի 2024
«Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
14:36
28 Մարտի 2024
Հայաստանում բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ․ Փաշինյանը՝ «ՀՀ–ում վտարանդի կառավարությունների մասին»
Փաշինյանն անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակի կողմից կամա թե ակամա արվող գործողություններին ու քայլերին, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար
14:27
28 Մարտի 2024
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում (ՍԽԵՄԱ)
Երթևեկի փոփոխություն է նախատեսված Երևանի խաչմերուկներից մեկում. ՍԽԵՄԱ
12:05
28 Մարտի 2024
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՆԳՆ (ՎԻԴԵՈ)
Ապրիլի 5-ից կգործի 30% բոնուս 15-օրյա ժամկետում ՃՈ տուգանքի վճարման դեպքում․ ՎԻԴԵՈ
10:28
28 Մարտի 2024
24 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
24–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում, այդ թվում՝ կենտրոնում
15:59
27 Մարտի 2024
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
Ալեն նՍիմոնյանը չբացառեց, որ Բաքուն հիմք է ստեղծում նոր սադրանքի համար
14:17
27 Մարտի 2024
Ոստիկանության բաժնի վրա զինված հարձակում կատարած 3 անձանցից երկուսը կալանավորվել է
Նրանցից մեկը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում
13:59
27 Մարտի 2024
Ռոսատոմը կարող է կատարել նոր ԱԷԿ–ի մասով ՀՀ կառավարության ցանկացած որոշում․ Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալ
Ռոսատոմի գլխավոր տնօրենի տեղակալն ասել է որ Ռոսատոմն ունի ցանկացած տեսակի տեխնոլոգիա, և նրանք կարող են կատարել Հայաստանի ղեկավարության ցանկացած որոշում
11:47
27 Մարտի 2024
«Մենք չենք կոտրվել, կլինենք կապի մեջ»․ «Իմնեմնիմի» փոդքասթի կալանավորված համահեղինակ
Կալանքի տակ գտնվող հասարակական–քաղաքական գործիչ, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը հայտարարել է, որ կալանքի տակ գտնվելը չի ազդի փոդքասթի աշխատանքի վրա
10:50
27 Մարտի 2024
Այսօր մինչև երեկոյան 6–ը ջուր չի լինի Երևանի վարչական շրջաններից մեկում
Այսօր մինչև 18։00–ն ջուր չի լինի Երևանի որոշ հասցեներում