535.55
7.47
478.04
+17
Եղանակը Երևանում
Հայ

Շրջանառության մեջ է դրվել Գալուստ Գյուլբենկյանի հոբելյանին նվիրված «Պարոն 5 տոկոս» հուշադրամը (ՖՈՏՈ)

15:06
22 Մարտի 2019

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կենտրոնական բանկը մարտի 22-ից շրջանառության մեջ է դրել «Գալուստ Գյուլբենկյան-150» ոսկե հուշադրամը:

Դիմերեսի վրա պատկերված է հայ բարերարի հավաքական կերպարը խորհրդանշող հուշակոթողը («Հայ բարերարների ճեմուղի» հուշահամալիր) և «ԵՐԱԽՏԱՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ» երկլեզու մակագրությունը: Դարձերեսի վրա` Գ. Գյուլբենկյանի դիմանկարը և նրա ստորագրությունը:

Հուշադրամի անվանական արժեքը կազմում է 10 հազար դրամ, այն պատրաստված է 900 հարգի ոսկուց:

монета Галуст Гюльбенкян.jpg

Էսքիզների հեղինակներն են` Հարություն Սամուելյանը (դիմերես) և Վարդան Վարդանյանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Գալուստ Գյուլբենկյանը (1869-1955 թթ.) հայ մեծանուն գործարար է և բարեգործ: Նա անցյալ դարասկզբին նավթաշխարհի հեղինակավոր ներկայացուցիչն էր և նավթային դիվանագիտության մեջ ամենաազդեցիկ դեմքերից մեկը: Ուսումնասիրել է Միջագետքի նավթի պաշարները և զբաղվել նավթի արտահանմամբ: 1930 թ. Փարիզում ընտրվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ:

Գյուլբենկյանի կտակի համաձայն՝ 1956 թ. Լիսաբոնում հիմնվել է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամը, որը ֆինանսական մեծ աջակցություն է ցուցաբերել Սփյուռքի հայ մշակութային միություններին, հայկական դպրոցներին և հոգևոր հաստատություններին, կրթաթոշակներ տրամադրել հայ աշակերտներին և ուսանողներին:

Գյուլբենկյանը ձեռք է բերել արվեստի գործերի, մետաղադրամների և արվեստագիտական գրքերի հարուստ հավաքածու, որն այժմ ներկայացված է Լիսաբոնում, աշխարհի բացառիկ` Գալուստ Գյուլբենկյանի թանգարանի ցուցասրահներում:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:41
19 Հունիսի 2019
Հայաստանի նվազագույն աշխատավարձը կարող է բարձրանալ
Հայաստանում առաջարկվում է 8 հազար դրամով բարձրացնել նվազագույն աշխատավարձը:
18:39
19 Հունիսի 2019
Դատախազը Վերաքննիչ դատարանին Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել
Դատախազ Պետրոս Պետրոսյանը  առաջին ատյանի դատարանի որոշումը չեղարկելու միջնորդություն է ներկայացրել։
18:02
19 Հունիսի 2019
Գլխավոր դատախազ. Քոչարյանի պաշտպանությունը դիտավորությամբ ձգձգում է դատական պրոցեսը
Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողներին մեկնաբանեց Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարության հետ կապված իրավիճակը։
17:02
19 Հունիսի 2019
Հայաստանի գլխավոր դատախազը մեկնաբանել է Սերժ Սարգսյանի եղբորորդու արտահանձնման տեղեկությունը
Արտահանձնման հարցման պաշտոնական պատասխան ստանալու դեպքում հասարակայնությունն անհապաղ կիրազեկվի
16:24
19 Հունիսի 2019
Հայաստանը մասամբ կվերականգնի ոսկու իր պաշարները
Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հայտնել է հանրապետության ոսկու պաշարները մասամբ վերականգնելու մտադրության մասին:
15:05
19 Հունիսի 2019
Արդարադատության նախարար է նշանակվել. նա 28 տարեկան է
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` արդարադատության նախարար է նշանակվել:
14:54
19 Հունիսի 2019
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից
ՀՀ քաղաքացիներին ազատել են վարչական խախտումների համար նախատեսված տուգանքներից:
14:23
19 Հունիսի 2019
Հայաստանում ազարտային խաղերի գովազդը սահմանափակվել է օրենքով
Ազարտային խաղերի գովազդը սահմանափակվեց օրենքով։
14:11
19 Հունիսի 2019
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը Հայաստանի մաս-ռեսլինգի առաջնության գլխավոր հովանավորն է (ՖՈՏՈ)
ԳեոՊրոՄայնինգ հանքարդյունաբերական ընկերությունների խումբը դարձավ Հայաստանի մաս-ռեսլինգի9-րդ առաջնության գլխավոր հովանավորը:
12:53
19 Հունիսի 2019
Հանրապետության 6 մարզերի շուրջ 47 կմ երկարությամբ կենսական նշանակության ճանապարհահատվածներում սկսվել են վերականգնման աշխատանքները
Աշխատանքները ներառում են հողային պաստառի վերականգնում, ճանապարհային պատվածքի վերակառուցում, ճանապարհային անվտանգության ապահովում։ Վերականգնվելու են նաև ջրահեռացման համակարգերը, կատարվելու են կահավորման աշխատանքներ։  
12:26
19 Հունիսի 2019
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները
«Ծիրանիում» գրանցված թունավորման հետքերով. հայտնի են լաբորատոր հետազոտությունների արդյունքները:
12:00
19 Հունիսի 2019
Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ կգործարկվի
Կգործարկվի Սանկտ Պետերբուրգ – Երևան նոր ուղիղ չվերթ։