ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը, հուլիսի 14-18-ն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 14-ին աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով, 15-18-ը կբարձրանա 3-5 աստիճանով։
Հուլիսի 14-ին՝ կեսօրից հետո, Երևանի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հունիսի 15-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: