534.8
7.44
479.6
+14
Եղանակը Երևանում
Հայ

Սկանդալ է հասունանում. որոշ մարզպետներ իրենք իրենց պարգևավճարներ են դուրս գրել

15:34
21 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի./Նովոստի–Արմենիա/. 7–րդ գումարման ԱԺ–ի առաջին ճեպազրույցների հիմնական թեմաներից մեկը դարձավ պարգևավճարների հարցը, որոնք մարզպետներից ոմանք դուրս են գրել իրենք իրենց։ Այս տեղեկատվությունն արդեն սկսել է դառնալ սուր բանավեճերի առարկա ու սկսում է նմանվել սկանդալի։ 

Հայկական ԶԼՄ–ներն օրերս տվյալներ հրապարակեցին այն մասին, որ որոշ մարզպետներ 2018թ.–ի աշխատանքի արդյունքներով իրենք իրենց դուրս են գրել պարգևավճարներ և 13–րդ աշխատավարձեր։ Մասնավորապես, Արարատի մարզպետն ինքն իրեն դուրս է գրել պարգևավճար`  աշխատավարձի 104%–ի չափով, իսկ Սյունիքի մարզպետը` ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ Հունան Պողոսյանն իրեն երկու անգամ պարգևավճար է դուրս գրել։ Ընդհանրապես նախատեսվում է, որ պարգևավճարը դուրս է գրվում տարվա ընթացքում աշխատանքի արդյունքում, սակայն ներկա մարզպետները նշանակվել են 2–7 ամիս առաջ։

Հարցը սրվում է նաև նրանով, որ ներկա իշխանության ներկայացոււցիչները, ովքեր նախկին իշխանության ժամանակ հանդես էին գալիս որպես ընդդիմություն, բազմիցս հայտարարում էին պարգևավճարների ինստիտուտը չեզոքացնելու անհրաժեշտության մասին` ընդգծելով, որ դա կոռուպցիայի լուրջ աղբյուր է։ Ավելին, ներկա մարզպետներից մեկը, ով ավելի վաղ հանդես էր գալիս որպես ընդդիմություն և զբաղեցնում էր գյուղապետի պաշտոն, ժամանակին հայտարարել է, որ պետական միջոցները տնտեսելու համար հրաժարվում է իր համար նախատեսված մեքենայից և տեղաշարժվելու է հեծանվով, իսկ հիմա ինքն իրեն պարգևավճար է դուրս գրել։

Իշխանությունների արձագանքը. ամեն ինչ օրենքի շրջանակում է 

Ինչպես նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, մարզպետները գործել են օրենքով և չեն չարաշահել իրենց լիազորությունները։

«Պարգևավճարներ միշտ դուրս են գրվել և ոչ միայն մարզպետներին, նման պրակտիկա է եղել նաև խորհրդարանում, այդ թվում` նախորդ գումարման, և դառնում է անհասկանալի է, թե ինչու մի կառույցի դեպքում այս մոտեցումը կարող է կիրառվել և չի կարելի այն կիրառել մեկ այլ կառույցի նկատմամբ», – ասաց Մակունցը։

Նա նշեց, որ չգիտի, թե օրենքը որքան հաճախ է թույլ տալիս պարգևավճար նշանակել, սակայն խնդիրն առաջին հերթին ցածր աշխատավարձն է ու տարվա ընթացքում աշխատած աշխատակիցներին խրախուսելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է մարզպետներին, ովքեր պարգևավճարներ են դուրս գրել իրենք իրենց, ապա Մակունցը դա համարում է նորմալ, քանի որ օրենքը նախատեսում է նման դրույթ։

«Մենք խմբակցությունում չենք քննարկել հարցը, սակայն եթե օրենքը թույլ է տալիս և չի նախատեսում արգելքներ, ապա դեմ որևէ բան չեմ կարող ասել։ Սակայն, եթե մենք կարծում ենք, որ նման կատեգորիան հարկավոր է սահմանափակել, կրճատել պարգևատրումը, մենք առաջիկայում կքննարկենք այն, թե ինչպես կարելի է փոփոխություն կատարել օրենքում», – ասաց Մակունցը։ 

ԲՀԿ–ն կսպասի ստուգումների արդյունքներին    

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը սկզբից փորձեց խուսափել մեկնաբանությունից` նշելով, որ դա չի ներառվում խորհրդարանի լիազորությունների շրջանակում, և այս հարցը չի քննարկվել խմբակցությունում, սակայն լրագրողների ճնշման տակ համաձայնվեց ներկայացնել սեփական դիրքորոշումը:

«Քանի որ տեղեկությունը ներկայացված է դեռ միայն ԶԼՄ-ների կողմից, ապա Հաշվեքննիչ պալատը և Վերահսկիչ ծառայությունը պետք է համապատասխան ստուգումներ անցկացնեն` ընդունված որոշումների օրենքին համապատասխանելու վերաբերյալ: Մենք հետաքրքրված ենք բյուջետային միջոցների նպատակային օգտագործման մեջ, սակայն գոյություն ունի անմեղության կանխավարկած, և մենք կարծում ենք, որ այս դեպքում սկզբից պետք է հայտնաբերվեն խախտումները, ինչից հետո հանդես կգանք մեկնաբանություններով», - ասաց Պետրոսյանը:

Նա առաջարկեց չշտապել մեկնաբանություների հետ և սպասել ստուգումների արդյունքներին` նշելով, որ անձամբ կարծում է, որ պարգևավճարները հատկացվում են տարեկան գործունեության հիման վրա, սակայն հաշվի առնեով, որ մարզպետները զբաղեցնում են այդ պաշտոնները մեկ տարուց պակաս, ապա պարգևավճարներ հատկացնելու որոշման հիմնավորումներն, առնվազն, կասկածելի են:

Արատավոր պրակտիկա և փաստաթղթերի թաքցնում 

Ինչպես նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը, կուսակցությունը միշտ եղել է այն կարծիքի, որ պարգևավճարներն արատավոր պրակտիկա է, և ավելի լավ է բարձրացնել աշխատավարձերը, քան բյուջետային մեծ գումարներ հատկացնել պարգևավճարների համար:

«Մարզպետների որոշումն անընդունելի է, քանի որ պետական պաշտոնյաները, որոնք զբաղեցրել են իրենց պաշտոնները 1-ից 7 ամիս, չեն կարող այդքան բարձր պարգևավճարներ ստանալ», - ասաց Սամսոնյանը:

Ըստ նրա, նմանատիպ պրակտիկա գոյություն ունի նաև Երևանի քաղաքապետարանում, որտեղ մեծ գումարներ են հատկացվել աշխատողներին պարգևավճարների տեսքով, սակայն հրաժարվում են ներկայացնել հաշվետվությունների փաստաթղթերը, չնայած նախկինում այդ փաստաթղթերը միշտ բաց են եղել հանրության համար: Նա նշեց նաև, որ այս հարցի կապակացությամբ խմբակցությունը մտադիր է դիմել վարչական դատարան:

«Հույս ունեմ, որ բարձրացված աղմուկից հետո մարզպետները կվերանայեն իրենց որոշումները և հաշվի առնելով իրենց գործունեության կարճ ժամկետը` կհրաժարվեն շռայլ պարգևավճարներից», - ասաց Սամսոնյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբագրության մամուլի քարտուղար Գևորգ Գորգիսյանն իր հերթին նշեց, որ իշխանությունները բացատրում են այս որոշումը ցածր աշխատավարձերով և կոռուպցիայի բացակայությամբ: 

«Սակայն մենք կարծում ենք, որ այս հարցի լուծման համար անհրաժեշտ է բարձրացնել աշխատավարձերը, այլ ոչ թե թողնել մարզպետի քմահաճույքին, ինչը հնարավոր չէ համակարգել և պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկեր, ինչի դեմ ժամանակին ակտիվ պայքարել ենք Նիկոլ Փաշինյանի հետ», - ասաց Գորգիսյանը:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
22:40
21 Մայիսի 2019
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ
Զինվորական դատախազության ուսումնասիրությամբ արձանագրվել է ՊՆ-ի կողմից 557.6 մլն դրամի ոչ նպատակային նյութական միջոցների ձեռքբերման փաստ:
20:50
21 Մայիսի 2019
ԵԽ պատգամավորը մտահոգություն է հայտնել Փաշինյանի կոչով դատարանների արգելափակման կապակցությամբ
Փաստաթղթվում նշվում է, որ դատավորների քաղաքականցումն առաջնահերթ ու կարևոր խնդիր է Հայաստանի համար։
20:21
21 Մայիսի 2019
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին (ՎԻԴԵՈ)
Սկանդալ հայկական եթերում. նախկին պատգամավորը սպառնացել է ջուր շփել հաղորդավարի դեմքին:
17:53
21 Մայիսի 2019
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ
Իրանում վայրի պոլիոմիելիտ է հայտնաբերվել. ՀՀ–ում կիրականացվեն պոլիոմիելիտի դեմ լրացուցիչ պատվաստումներ:
15:46
21 Մայիսի 2019
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ
Մարուքյանը հայտարարել է ԱԺ արտահերթ նիստի անցկացման մասին, Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» համաձայն չէ:
15:28
21 Մայիսի 2019
Օլեգ Սմիրնովը գլխավորել է ՎՏԲ -Հայաստան Բանկի խորհրդը
Օլեգ Սմիրնովը ընտրվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի խորհրդի նախագահ:
15:18
21 Մայիսի 2019
Փաշինյանը և իր քաղաքական թիմը իրենց վրա են վերցրել ամբողջ պատասխանատվությունը երկրում հետագա զարգացումների համար. Բորիս Նավասարդյան
Ըստ նրա, այլևս չի ստացվելու որևէ կառույցի, կամ քաղաքական ուժի հետ կիսել, կամ նրանց վրա դնել պատասխանատվությունը թերացումների համար:
13:15
21 Մայիսի 2019
Որպես անհետ կորած որոնվողը հայտնաբերվել է Արցախում
Որպես անհետ կորած որոնվող Սաթենիկ Ավանեսյանը հայտնաբերվել է Արցախի Հանրապետության տարածքում:
12:22
21 Մայիսի 2019
Փաշինյանի հայտարարության տեքստը էապես փոխվել է. թերթ
ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումները, որոնք սկսվեցին կիրակի կեսօրից, բավականին հետաքրքիր ընթացք են ունեցել:
12:11
21 Մայիսի 2019
Երևանի վարչական շրջաններից մեկում 8 ժամ ջուր չի լինի
Վթարային աշխատանքներով պայմանավորված` Երևանի վարչական շրջաններից մեկի ջրամատակարարումը կդադարեցվի։
10:48
21 Մայիսի 2019
Քաշքշել, հայհոյել, սպառնացել են Արթուր Իսպիրյանին. ոստիկանությունն արձագանքել է
Երգիչ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը հրավիրվել է Ոստիկանություն։
08:00
21 Մայիսի 2019
Երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է երկուշաբթի` մայիսի 20–ի առավել ուշագրավ նորությունների իր տարբերակը։