480.22
-0.22
536.12
+0.67
8.04
-0.02
+23
Եղանակը Երևանում
Հայ
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ–ին և ոստիկանությանը Երևանում հանցախմբի վնասազերծման համար
13:46
03 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը Երևանում հանցախմբի վնասազերծման համար։

« Իհարկե՛, նախաքննության հետ կապված որևէ բան ես չեմ հրապարակի, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը», – ասել է նախագահ մի շարք հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով` հարկավոր է շնորհակալություն հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին և ոստիկանությանն այդ ողբերգությունը կանխելու համար։

Նախագահը բոլորի ուշադրությունը հրավիրել է  բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել հատուկ ծառայությունների իրականացրած աշխատանքը:

ԱԱԾ–ն բացահայտել է հանցավոր խումբ, որը վտանգավորության աստիճանով նախադեպը չի ունեցել. ԱԱԾ պետի տեղակալ>>

«Այդ մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել... Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել», – ասել է Սարգսյանը։

Նախագահի կարծիքով` այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է։

«Նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին», – նշել է նախագահը։

Նրա խոսքով` այդ մարդիկ կարող էին սպասել քննության և դատական գործընթացի լիարժեք ավարտին, ու եթե դատարանում պարզվի, որ ապացույցներ չկան, թող այդ դեպքում մեղադրեն ԱԱԾ–ին։

«Իհարկե, վստահ եմ, որ այդ մարդիկ փոքրամասնություն են մեր հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը», – ասել է նախագահը։

«Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել: Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում», – ավելացրել է նա։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:42
22 Հունիսի 2017
Ճարտարագիտական համաժողով–ցուցահանդես կանցկացվի Հայաստանում
Ճարտարագիտական առաջին մասնագիտացված համաժողով–ցուցահանդեսը կանցկացվի հունիսի 24–ին Հայաստանում:
16:13
22 Հունիսի 2017
Անհետ կորած 14-ամյա աղջիկն առաջին անգամը չէ, որ փախչում է տանից
Նախօրեին Ոստիկանության Շենգավիթի բաժինը հայտարարություն էր տարածել, որ 14–ամյա աղջիկը որոնվում է որպես անհետ կորած։
15:25
22 Հունիսի 2017
Ադրբեջանում գերեվարված «ՀՀ քաղաքացու» տվյալները համընկնում են Վանաձորում հաշվառված անձի տվյալների հետ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Ադրբեջանական զանգվածային լրատվության միջոցներով տեղեկություն էր տարածվել հայազգի Զավեն Կարապետյան անուն-ազգանունով անձի գերեվարվելու մասին։
15:00
22 Հունիսի 2017
Վարժանք` Երևանի մետրոպոլիտենում. հնարավոր է փրկարարական ուժերի կուտակում
Երևանի մետրոպոլիտենում վարժանքի փորձ է իրականացվելու:
14:30
22 Հունիսի 2017
ՃՈ–ն նորամուծություն է գործարկել հայ վարորդների համար
Խախտումների մասին SMS ստանալու համար կարելի է գրանցվել police.am կայքում։
11:45
22 Հունիսի 2017
ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը
Քիչ առաջ ՀՀ ԱԺ–ն ընդունեց կառավարության 2017–2022 թթ.–ի ծրագիրը։
11:24
22 Հունիսի 2017
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել
Հայաստանում տաքսու վարորդների կուսակցություն է ստեղծվել` ոլորտում բիզնես–ցեղասպանության դեմ պայքարելու համար։
08:00
22 Հունիսի 2017
Չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` հունիսի 21–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
18:57
21 Հունիսի 2017
Նշանակվել են Երևանի վարչական շրջանների ղեկավարները (ՑԱՆԿ)
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշանակել է մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարներին։
17:48
21 Հունիսի 2017
Հենրիխ Մխիթարյանի պարը խաղընկերոջ հարսանիքին (ՎԻԴԵՈ)
Հայաստանի հավաքականի և «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է իր թիմակցի հարսանիքին։
17:08
21 Հունիսի 2017
Երևանում տղամարդը կալանավորվել է անչափահասի հետ սեռական կապի համար (ՎԻԴԵՈ)
Հայաստանի ոստիկանությունը հայտնում է հետախուզվող քաղաքացու հայտնաբերման, ձերբակալության և կալանավորման մասին։
15:36
21 Հունիսի 2017
Պատրաստ եմ վարչապետ լինել. Կարեն Կարապետյանը` իր ապագա ծրագրերի մասին
Հայաստանի վարչապետը կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց կառավարության` 2017–2022 թվականների ծրագիրը։