478.55
+0.13
562.3
+0.63
8.1
+0.05
+24
Եղանակը Երևանում
Հայ
Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համապատասխանում է ժողովրդական չափորոշիչներին. Շարմազանով
23:22
06 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում անցկացված սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն համապատասխանում է ժողովրդական չափորոշիչներին, հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Հայաստանում դեկտեմբերի 6–ին բացված 1997 ընտրատեղամասերում անցկացվեց սահմանադրական բարեփոխումների համահանրապետական հանրաքվեն։ Տեղամասերի փակման պահին` ժամը 20։00–ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել էր 1 296 368 ընտրող կամ ընդհանուր ընտրազանգվածի 50,51 տոկոսը։

«Կարելի է ասել, որ կայացավ ժողովրդական հանրաքվե։ Ես կապի մեջ եմ եղել միջազգային դիտորդների հետ, ովքեր հայտարարել են, որ հանրաքվեն համապատասխանում է ժողովրդավարության և թափանցիկության չափորոշիչներին», – ասաց Շարմազանովը «Արարատ» հեռուստաալիքի եթերում։

Նա նաև նշեց, որ քվեարկության ընթացքում արձանագրված խախտումները «չեն կարող ազդել արդյունքների վրա»։ 

«Խախտումներ շատ չեն եղել։ Բնական է, որ խախտումներ կարող են լինել, և կարևոր է, որպեսզի համապատասխան մարմինները զբաղվեն խախտումների մասին տեղեկություններով», – նշեց Շարմազանովը։

ՀՀ ԿԸՀ-ն ամփոփել է հանրաքվեի էլեկտրոնային քվեարկության արդյունքները>>

Միաժամանակ ԿԸՀ վերահսկիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը լրագրողներին տեղեկացրեց, որ ՀՀԿ–ի նախընտրական հիմնադրամում հավաքվել է 80,7 մլն դրամ (166,3 հազար դոլար), որից ծախսվել է 57,1 մլն դրամը (շուրջ 117,9 հազար դոլար)։

ՀՅԴ–ն, որը կողմ է բարեփոխումներին, հավաքված 6 մլն 420 հազար դրամից  ծախսել է 6 մլն 403 հազար դրամ (13,2 հազար դոլար)։ «Բարգավաճ Հայաստան» ընդդիմադիր կուսակցությունը, ով ևս կողմ է բարեփոխումներին, հավաքված 2,7 մլն դրամից (շուրջ 5,6 հազար դոլար) ծախսել է 2 մլն 662 հազար դրամը (շուրջ 5,5 հազար դոլար)։

Սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող «Հայ ազգային կոնգրեսը» հավաքված 5 մլն 188 հազար դրամից (10,7 հազար դոլար) ծախսել է 5 մլն 196 հազարը (10,5 հազար դոլար), իսկ «Ժառանգությունը», որը ևս դեմ է սահմանադրական բարեփոխումներին, հավաքված 2 մլն 277 հազար դրամից (4,7 հազար դոլար) ծախսել է 2 մլն 201 հազարը (4,5 հազար դոլար)։ 

Հանրաքվեին հետևում է ավելի քան 3 հազար դիտորդ` տեղական 18 կազմակերպություններից։ Միջազգային վեց դիտորդական առաքելությունների թվում քվեարկության հետևում են ԱՊՀ Մոնիտորինգի հանձնաժողովի 44 դիտորդներ, ԱՊՀ ՄԽՎ–ի 23 դիտորդ, օտարերկրյա ԿԸՀ–ների 33 ներկայացուցիչ, ԵԽԽՎ–ի 11 դիտորդ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի 5 դիտորդ, ինչպես նաև Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ներկայացուցիչներ։ 

Հանրաքվեին ներկայացված օրինագիծը համարվում է ընդունված, եթե նրա օգտին քվեարկել է հանրաքվեի մասնակիցների կեսից ավելին, սակայն ընտրացուցակներում ներառված քաղաքացիների մեկ քառորդից ոչ պակասը։

Սահմանադրական բարեփոխումներով նախատեսվում է անցում կատարել խորհրդարանական իշխանավարման։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:33
22 Օգոստոսի 2017
Կապանում 9–ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդը կալանավորվել է
Վրաերթի հետևանքով երեխան մահացել է։
18:36
22 Օգոստոսի 2017
Որսը կարգելվի «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարող որսահանդակներում
Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի պատճառով վայրի որոշ կենդանիներ և թռչուններ տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ:
17:17
22 Օգոստոսի 2017
Բրիտանացի հայտնի սոմելյեն գալիս է հայկական գինիների հետևից
Այս տարի Գիմբլետը Հայաստան կայցելի իր համաշխարհային շրջագայության շրջանակում։
16:33
22 Օգոստոսի 2017
Ոստիկանությունը «մերկացրել» է Միհրան Հարությունյանին իրեն ծեծելու մեջ մեղադրող մոդելի սուտը
Իրավապահները հրաժարվել են քրեական գործ հարուցել Միհրան Հարությունյանի դեմ:
14:46
22 Օգոստոսի 2017
Հայաստանի և Ռուսաստանի նախագահները կքննարկեն ղարաբաղյան կարգավորման հարցեր
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Սոչի։
13:37
22 Օգոստոսի 2017
25 հազար դրամ` նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին
Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի դրամական օգնություն։
12:13
22 Օգոստոսի 2017
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվեն Երևանի գերբեռնված 2 խաչմերուկներում
Հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով երթևեկության փոփոխություններ կկատարվեն մայրաքաղաքի որոշ փողոցներում։
10:39
22 Օգոստոսի 2017
Հայաստանում առաջիկա օրերին կզովանա
Օգոստոսի 22–ից 26–ը հանրապետության տարածքում հրդեհավտանգ իրավիճակ է դիտվելու։
14:40
21 Օգոստոսի 2017
26–ամյա զինծառայողը մահացու վիրավորում է ստացել իրեն ամրակցված ինքնաձիգից. ՔԿ
Զինծառայողի դին հայտնաբերվել է օգոստոսի 20-ին:
14:25
21 Օգոստոսի 2017
ՎՏԲ–Հայաստան Բանկը գործարկում է շահավետ պայմաններով վարկեր` անշարժ գույքի գրավադրմամբ
ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել վարկի հարմարավետ և պրակտիկ տարբերակ՝ ունեցած անշարժ գույքի գրավով։
13:33
21 Օգոստոսի 2017
ՀՀ ՊՆ–ն ներկայացրել է զինծառայողի մահվան մանրամասները
Հայաստանում նախօրեին սպա է մահացել։
13:21
21 Օգոստոսի 2017
Հայաստանը ներառվել է «ամենավթարային» երկրների եռյակում մահվան ելքով ՃՏՊ–ների թվով
Հայաստանն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցրել ՃՏՊ–ների հետևանքով մահացության թվով։