ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ` պնդելով, որ ՀՀ իշխանությունները արգելափակում են նրա դուստր` «Հարավկովկասյան երկաթուղի» ձեռնարկության գործունեությունը, որը կառավարում է հայկական երկաթուղին: Այդ մասին RTVI-ին հայտնել է աղբյուրը, որը լավ ծանոթ է Ռուսաստանի և Հայաստանի միջև անցկացվող բանակցությունների: Տվյալ տեղեկատվությունը հաստատել են ՌԴ տրասպորտի նախարարությունից:
«Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակցի հետ զրույցում «Հարավկովկասյան երկաթուղի» ընլերության մամուլի ծառայությունը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հարաբերությունները Հայաստանի իշխանությունների հետ լարվել են ընկերության գրասենյակում անցկացված խուզարկության և հարուցված քրեական գործերի պատճառով:
Ըստ RTVI-ի զրուցակցի, եթե Հայաստանը չցանկանար ճնշում գործադրել Ռուսաստանի նկատմամբ, այլ լուծել իրավիճակը, կդիմեր միջազգային դատարան:
«Համաձայնությամբ նախատեսված է, օրինակ, դիմել Փարիզում գտնվող արբիտրաժ` պայմանագրի կատարման վիճելի հարցերը լուծելու համար, սակայն դրա փոխարեն հայկական կողմը նախընտրեց ճնշում գործադրել քրեական գործերի միջոցով», - նշել է աղբյուրը: Կոնֆլիկտային իրավիճակը փորձել են լուծել կառավարության մակարդակով: Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը բանակցություններ է վարել համապատասխան նախարարության և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: Մոսկվան առաջակել է փակել քրեական գործը: Փոխարենը պատրաստ էին օգնել Երևանին հավելյալ ներդրումների համատեքստում: Ռուսաստանն առաջարկել է նաև անցկացնել նոր անկախ հանդիպում, եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն հետ կանչել իրենց բողոքները:
«Բանակցությունները չեն բերել ոչ մի արդյունքի, ինչի պատճառով Մոսկվան քննարկում է պայմանագրի դադարեցման հնարավորությունը», - պատմել է աղբյուրը:
Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը նույնպես պաշտոնապես հաստատում է, որ բանակցությունները չեն բերել ոչ մի արդյունքի:
«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ «Հարավկովկասյա երկաթուղի» ՓԲԸ-ն չի կարող նորմալ աշխատել. բռնագրավել վերջին 10 տարիների բոլոր փաստաթղթերը, ներկայացվել են անհիմն մեղադրանքներ և չի ներկայացվել որևէ երաշխիք: Անտեսվում են մեր փաստարկներն այն մասին, որ ավելի վաղ անցկացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, ինչպես նաև համաձայնության դույթների կատարման փաստարկները», - RTVI-ի հետ զրույցում ասել է ՌԴ տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:
Նա նշեց նաև, որ «ռուսական կողմը սկսել է լուրջ ուսումնասիրություն անցկացնել» Հայաստանի երկաթուղու կառավարման համաձայնագրի վաղաժամ լուծարման հարցի վերաբերյալ:
RTVI-ի հարցմանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից ոչ հաստատել են, ոչ էլ հերքել են այդ տեղեկատվությունը: Միաժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցների հետ սեպտեմբերի 18-ին անցկացված հանդիպմանը «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ալեքսանդր Միշարինն ասել է, որ ընկերության համար կարևոր է գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը Հայաստանի խոշորագույն գործատուներից մեկն է. ընկերությունում աշխատում է ավելի քան 3 հազար մարդ:
Հայկական կողմը շարունակում է պնդել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի նկատմամբ անցկացված քննության օրինականության վրա:-0-