415.63
4.18
390.04
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ռուս սահմանապահները Իրանից Հայաստան թմրանյութերի ներկրման փորձ են կանխել

13:07
23 Մարտի 2017
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության Մեղրիի սահմանային ջոկատի զինծառայողները «Մեղրի» մաքսակետի աշխատակիցների հետ համատեղ ձերբակալել են Իրանի քաղաքացու, ով փորձել է հայ–իրանական սահմանով թմրանյութ անցկացնել, տեղեկացնում է Սահմանային վարչության մամուլի ծառայությունը։

«Մարտի 22–ի լույս 23–ի գիշերը Սյունիքի մարզի «Ագարակ» հսկիչ–անցակետում Թեհրան–Երևան երթուղին իրականացնող միջազգային ավտոբուսի ուղևորների սահմանային ստուգման ընթացքում նկատվել է, որ Իրանի քաղաքացին չափազանց անհանգիստ է», – նշվում է հաղորդագրության մեջ։

Այս մասին իրազեկվել են մաքսակետի աշխատակիցները, ովքեր իրականացրել են անձնական խուզարկություն և Իրանի քաղաքացու բաճկոնի աստառում հայտնաբերել պալիէթիլենային փաթեթ, որի մեջ եղել է ավելի քան 10 գրամ քաշով բուսական ծագման նյութ։ Ենթադրվում է, որ դա օփիում է։

2016 թ.–ին ՀՀ–ում ՌԴ ԱԴԾ Սահմանային վարչության աշխատակիցները, ովքեր հսկում են հայ–իրանական սահմանի հատվածը, ՀՀ մաքսային ծառայության աշխատակիցների հետ համատեղ բացահայտել և կանխել են ավելի քան 5,5 կգ քաշով թմրանյութերի ներկրման փորձ։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:31
24 Ապրիլի 2024
Այսօր կանգ ենք առնում հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերը․ Բայդենն ուղերձ է հղել ապրիլի 24–ի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ապրիլի 24-ին իր ամենամյա ուղերձում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը երբեք չմոռանալու իր խոստումը
16:42
24 Ապրիլի 2024
«Քո պապերը սպանել են իմ պապերին»․ Արամ Ա–ն պատասխանել է Էրդողանին
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա–ն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները
12:41
24 Ապրիլի 2024
Չենք մոռանա, ֆրանսիացիներն ու հայերը հավերժ միասին են․ Մակրոնը ոգեկոչում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Այսօր Ֆրանսիան նշում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Եկեք պահպանենք զանգվածային սպանությունների, տեղահանությունների և հալածանքների զոհերի հիշատակը, գրել է Մակրոնը
12:35
24 Ապրիլի 2024
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
Այսօր Yandex Go-ով Երևանի և արվարձանների ցանկացած կետից դեպի Ծիծեռնակաբերդ ուղևորությունն արժե 1 դրամ
10:18
24 Ապրիլի 2024
Փաշինյանը Ցեղասպանության 109–րդ տարելիցին կոչ արեց դադարեցնել հայրենիքի փնտրտուքը և «Մեծ եղեռնի ընկալումը հարաբերել Հայաստանի կենսական շահերի հետ»
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցի կապակցությամբ
09:52
24 Ապրիլի 2024
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
09:28
24 Ապրիլի 2024
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցը
Այսօր Հայոց ցեղասպանության 109–րդ տարելիցն է
20:13
23 Ապրիլի 2024
Հանրապետության հրապարակից մեկնարկում է Ջահերով երթը՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի
Հանրապետության հրապարակից, մեկնարկում է Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք՝ նվիրված 1915-1923 թվականների Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին
20:08
23 Ապրիլի 2024
ՀԺՄ–ն ամոթալի և անթույլատրելի է անվանել ԶԼՄ–ների մուտքը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր սահմանափակելու իշխանությունների որոշումը
Այս գործելակերպը՝ մամուլի դեմ արդեն նաև գերեզմանատներն ու հուշարձանների, հուշակոթողների տարածքները փակելը, կառավարության համար դառնում է գործելակերպ

16:12
23 Ապրիլի 2024
ՀՐԱՏԱՊ․ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
Քիչ առաջ Հայաստան–Ադրբեջան սահմանին տեղադրվել է առաջին սահմանային սյունը
14:40
23 Ապրիլի 2024
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»
Նոյեմբերյանում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել ցուցարարներին․ ականատեսները հայտնում են, որ այն պատկանում է «Երկրապահին»