ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջի մասին: Հայցադիմումը դատարան մուտք է եղել սեպտեմբերի 17-ին:
Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից, սակայն չի նշվում, թե ինչն է Քոչարյանը համարել զրպարտություն, դեռ պարզ չէ:
Նշվում է, որ Քոչարյանի որդի Սեդրակն էլ դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի:
Հայցվոր Սեդրակ Քոչարյանը պահանջել է զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալ եւ բացի այդ հրապարակայնորեն հերքում է պահանջել:–0–