420.39
4.19
395.1
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան

17:13
04 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները մտադիր են դիմել Սահմանադրական դատարան, այդ մասին երեքշաբթի լրագրողների հետ զրոիյցում հայտարարեց նախկին նախագահի պաշտպան Արամ Օրբելյանը:

Վերաքննիչ դատարանը արդեն 5-րդ օրն է քննում է Գլխավոր դատախազության միջնորդությունը` Քոչարյանին ազատ արձակելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը չեղարկելու վերաբերյալ: Նիստի ժամանակ փաստաբանները ներկայցրել են մի շարք միջնորդություններ, մասնավորապես, դատավոր Ռուբեն Մխիթարյանի ինքնաբացարկի մասին։

«Մենք միջնորդություն ենք ներկայացրել Վերաքննիչ դատարան ՀՀ քրեական օրենսգրքի 300 և 300.1 հոդվածները` Մայր օրենքին համապատասխանելու վերաբերյալ», - ասաց Օրբելյանը (հենց այս հոդվածների հիման վրա է Քոչարյանին մեղադրան առաջադրվել` Սահմանադրական կարգի տապալման փորձի համար. խմբգր.):

Ըստ նրա գնահատման, այս գործի շրջանում կիրառվող իրավական նորմերը հակասում են Սահմանադրությանը, այդ իսկ պատճառով փաստաբանները խնդրում են դատարանին կամ դիմել Սահմանադրական դատարան, կամ չկիրառել այս հոդվածները, եթե Վերաքննիչ դատարանը վստահ է, որ այդ նորմերը չունեն իրավական հիմք և չենք համապատասխանում Սահմանադրությանը։

Փստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ այդ միջնորդությունից բացի, Սահմանադրական դատարան կարող է ներկայացվել նաև մեկ այլ դիմում, սակայն չհայտնեց որևէ մանրամասն տեղեկատվություն։

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է նախնական պայմանավորվածությամբ մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հուլիսի 28–ին որոշում է կայացրել 2 ամսով կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Մարտի 1–ի գործի շրջանակում։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ սահմանադրական կարգը տապալելու համար։ Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13–ին բավարարեց Քոչարյանի փաստաբանների` կալանքի փաստը բողոքարկելու միջնորդությունը։ Միջնորդությունը բավարարվեց` հաշվի առնելով նախկին նախագահի անձեռնմխելիությունը։ Քոչարյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։

Հայկական ընդդիմությունը` առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորությամբ, ով առաջադրվել էր 2008 թ.–ի փետրվարի 19–ին կայացած նախագահական ընտրություններին և պարտվել էր, փետրվարի 20–ից Երևանի կենտրոնում անցկացնում էր հանրահավաքներ` դժգոհություն հայտնելով քվեարկության արդյունքներից։ Բողոքի ակցիաները 2008 թ.–ի մարտի 1–2–ը վերածվեցին անկարգությունների և իրավապահ ուժերի ու ցուցարարների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ, ավելի քան 200–ը վիրավորվեց։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:51
17 Ապրիլի 2024
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի. Փաշինյանը՝ տավուշցիներին
Գալիս է պահ, որ դու պետք է քեզ զոհաբերես հանուն քո հայրենիքի, հանուն քո երկրի, այսօր տավուշցիներին է ասել Փաշինյանը
19:43
17 Ապրիլի 2024
Իշխանության ամենավերին օղակներից հրահանգված արտադատարանական հաշվեհարդար․ ՀԱԿ–ը՝ Սամվել Վարդանյանի միջադեպի մասին
Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել ՔՊ–ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և Սամվել Վարդանյանի միջադեպի կապակցությամբ
19:31
17 Ապրիլի 2024
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա, վիճակը կայուն ծանր է
Երևանում 3–րդ հարկից ընկած երեխայի մոտ նկատվում է դրական դինամիկա
15:58
17 Ապրիլի 2024
Դեղերը թաքցրել են մեքենայի դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ Հայաստան են փորձել ներմուծել 67կգ դեղորայք (ՖՈՏՈ)
Դեղերը թաքցրել են մեքենայի  դռների պաստառների, հետևի նստատեղի, բեռնախցիկի պաստառի տակ․ ՖՈՏՈ
15:23
17 Ապրիլի 2024
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ARMMONO 22-րդ ամենամյա միջազգային փառատոնին, որն այս տարի անցկացվում է Երևանում՝ ապրիլի 17-ից մայիսի 3-ը
14:05
17 Ապրիլի 2024
Ծեծել են, խոշտանգել․ ՔՊ–ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպն իսկական սկանդալի է վերածվել (ՎԻԴԵՈ)
Սամվել Վարդանյանը ծեծի է ենթարկվել Քննչական կոմիտեից ոստիկանության Ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ճանապարհին․ ՎԻԴԵՈ
13:08
17 Ապրիլի 2024
Փաշինյանն այցելել է Ոսկեպար
Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ
13:00
17 Ապրիլի 2024
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
Դուբայից Երևան և հակառակ ուղղությամբ չվերթերը չեղարկվել են
11:44
17 Ապրիլի 2024
Քիչ առաջ պայթեցվեց ՊՆ նախկին շենքը (ՎԻԴԵՈ)
Ինչպես են պայթեցնում ՊՆ նախկին շենքը․ ՎԻԴԵՈ
09:56
17 Ապրիլի 2024
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
Այսօր կպայթեցվի ՊԵԿ վարչական շենքը
20:21
16 Ապրիլի 2024
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
ՊՆ պաշտոնյան 125.000 դոլար կաշառքի դիմաց  զորակոչիկների օգտին ապօրինի գործողություններ է կատարել
16:11
16 Ապրիլի 2024
Երևանում վաճառվող կոնֆետներում արգելված նյութ է հայտնաբերվել․ ՀՀ–ում դրա իրացումն արգելվել է
Ուշադրություն․ՍԱՏՄ–ից հորդորում են ս չգնել նշված վտանգավոր մթերքը և, դրանցից որևէ մեկը որևէ խանութում նկատելու դեպքում, տեղեկացնել Տեսչական մարմնի թեժ գծի 118 անվճար հեռախոսահամարով