+22
Եղանակը Երևանում
Հայ

ՌԴ ԱԴԾ տնօրենը, հնարավոր է, այցելի Հայաստան. ԱԽ քարտուղար

15:17
23 Մայիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը կայցելի Հայաստան: Այդ մասին հինգշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Պատասխանելով հայ-ռուսական հարաբերությունների ներկա մակարդակի մասին հարցին` Գրիգորյանը նշեց, որ չի տեսնում որևէ խնդիր այդ ոլորտում:

«Մենք ակտիվ համագործակցում ենք անվտանգության խորհուրդների մակարդակով: Ռուս գործընկերոջս հետ ակտիվ կապի մեջ ենք, արդեն երեք անգամ հանդիպել ենք», - ասաց նա:

Ըստ նրա, հունիսի 18-ին նախատեսվում է հերթական հանդիպումն անցկացնել Ռուսաստանում, ինչից հետո, հնարավոր է, կայանա Նիկոլայ Պատրուշևի այցը Հայաստան: «Հարցը քննարկման փուլում է», - ասաց Գրիգորյանը:

Միաժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղարն անհիմն և սպեկուլյատիվ անվանեց հայկական ԶԼՄ-ներում տեղ գտած այն հրապարակումները, որ նա իբր շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության արևմտամետ ուղղության կողմնակիցը, ինչպես մինչև նշանակումն այդ պաշտոնում 2018 թ.-ի մայիսին:

Գրիգորյանը հերքեց լրագրողների հայտարարություններն այն մասին, որ ն մասնակցել է Ռուսաստանի նախագահի դեմ կազմակերպված ակցիաներին: «Դա բացարձակ սուտ է: Այդ բոլոր հայտարարություններին բազմացիս տրվել են պարզաբանումներ: Ցույց տվեք ինձ այնպիսի լուսանկարներ, որտեղ երևում է, որ ես մասնակցում եմ նմանատիպ ակցիաների», - նշեց Գրիգորյանը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Գրիգորյանը կայցելի Ուֆա` միջազգային խորհրդակցությանը մասնակցելու համար, որին կմասնակցեն անվտանգության հարցերի համակարգող կառույցների ղեկավարները: Խորհրդակցությունը կանցկացվի հունիսի 17-ից 20-ը:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:15
20 Սեպտեմբերի 2019
Վարչապետն ու Լիբանանի պաշտպանության նախարարը քննարկել են փոխգործակցությունը պաշտպանության ոլորտում
Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբին:
20:04
20 Սեպտեմբերի 2019
Երախտապարտ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ ձեր ծառայության և հայրենանվեր աշխատանքի համար. նախագահը պարգևներ է հանձնել Անկախության տոնի առթիվ (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն ՀՀ անկախության 28–րդ տարեդարձի կապակցությամբ։
19:31
20 Սեպտեմբերի 2019
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման
Դատարանը թույլատրեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա` բուժման:
17:40
20 Սեպտեմբերի 2019
«Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից (ՖՈՏՈ)
Վերջերս «Արմենիա Վայն» ընկերության կոնյակն արժանացել է արծաթե մեդալների միջազգային հեղինակավոր մրցույթում՝ International Wine & Spirit Competition-ում:
17:20
20 Սեպտեմբերի 2019
Ռուսաստանը պատրաստվում է վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի երկաթուղու սպասարկումը. RTVI
«Ռուսաստանի երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է լուծարել համաձայնությունը Հայաստանի իշխանությունների հետ:
17:17
20 Սեպտեմբերի 2019
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը
ՀՐԱՏԱՊ. դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի կալանքը գրավով փոխելու միջնորդությունը:
16:18
20 Սեպտեմբերի 2019
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ
Եղիսաբեթ Երկրորդը շնորհավորել է ՀՀ նախագահին երկրի անկախության տոնի առթիվ:
15:50
20 Սեպտեմբերի 2019
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Ձերբակալվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
15:10
20 Սեպտեմբերի 2019
Տոնոյանը` լավագույն զենքի ձեռք բերման, «Սու 30»-ի մատակարարման և «Իսկանդերը» գերազանցող զենքի մասին
Հայաստանն իր Զինված ուժերի համար ձեռք է բերում լավագույն սպառազինությունը մրցակցային գներով:
13:50
20 Սեպտեմբերի 2019
Հիշեցում. Անկախության տոնին ընդառաջ Հայաստանի բնակիչները մեկ ժամ պակաս կաշխատեն
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիշեցնում է, որ երկում անկախության օրվա նախաշեմին աշխատանքային օրը կրճատվել է մեկ ժամով։
12:02
20 Սեպտեմբերի 2019
Բաց տեքստով. Փաշինյանը ` Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի մասին
Նիկոլ Փաշինյանը  սեպտեմբերի 13–ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ
10:34
20 Սեպտեմբերի 2019
Ի՞նչ եղանակ է սպասվում Անկախության օրը. պատմում են օդերևութաբանները
Հայհիդրոմետկենտրոնը ներկայացրել է Հայաստանի առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը։