482.84
+0.58
521.61
+4.72
7.62
+0.05
-7
Եղանակը Երևանում
Հայ
Քրեական գործ է հարուցվել տրոլեյբուսի վարորդի կողմից երկու հետիոտնի վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ
11:55
24 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կոմիտասի պողոտայում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ, հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, նախնական տվյալներով, 2015թ. դեկտեմբերի 23-ին առավոտյան ժամը 07:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Կոմիտաս պողոտայի թիվ 51 հասցեի դիմաց, կին վարորդի կողմից վարած թիվ 10 երթուղու տրոլեյբուսը վրաերթի է ենթարկել հետիոտներ Սեդա Սեդրակյանին և Հասմիկ  Իգիթյանին, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից վերջինս տեղում մահացել է, իսկ Ս. Սեդրակյանը տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ավտոմեքենա կամ մեխանիկական այլ տրանսպորտային միջոց վարող անձի կողմից ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):

«Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքների պարզաբանման համար նշանակվել են փորձաքննություններ։–0– 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:16
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի վարչապետը կրթության և գիտության նոր փոխնախարար է նշանակել
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը Դավիթ Սահակյանին կրթության և գիտության նախարարի տեղակալ է նշանակել։
15:41
08 Դեկտեմբերի 2016
Հայաստանի Ազգային ժողովն ընդունեց 2017 թվականի պետբյուջեն
Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի նիստում 83 «կողմ», 24 «դեմ» և մեկ ձեռնպահ ձայներով ընդունեց 2017 թվականի պետբյուջեն։
15:39
08 Դեկտեմբերի 2016
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները
Հայտնի են դարձել Ղարաբաղում ժամկետային զինծառայողի մահվան և նրա համածառայակցի վիրավորվելու ցնցող մանրամասները:
15:29
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ՊՆ. պաշտպանության նախարարը վթարված մեքենայում չի եղել
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Facebook–յան իր էջում հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը վթարված մեքենայում չի եղել։
14:13
08 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԿԳ նախարար. երեխան պետք է ունենա հաշվելու որոշակի կարողություն, իր բյուջեն ձևավորելու ընդունակություն
ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը  խոսել է բիզնես կրթության մասին։
11:56
08 Դեկտեմբերի 2016
Վարչապետը հանձնարարեց ՊԵԿ–ում և բանկերում սահմանել աշխատանքի արտակարգ ռեժիմ
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ՊԵԿ-ի նախագահ Վարդան Հարությունյանին հորդորեց մաքսակետերում սահմանել աշխատանքային հստակ գրաֆիկ և ներառել դեկտեմբերի ոչ աշխատանքային և հունվարի տոնական օրերը:
08:00
08 Դեկտեմբերի 2016
Չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է չորեքշաբթի` դեկտեմբերի 7–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
21:06
07 Դեկտեմբերի 2016
Վարչապետը` Գյումրու այցի արդյունքներով. Ժամանակն է դուրս գալ պանիխիդայի վիճակից
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը չորեքշաբթի ամփոփել է Սպիտակի երկրաշարժի 28–րդ տարելիցի կապակցությամբ Գյումրի կատարած այցի արդյունքները։

18:08
07 Դեկտեմբերի 2016
Ոստիկանը Երևանում ուրիշի քարտով գումար է կանխիկացրել բանկոմատից
Տվյալներ են ձեռք բերվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու մասին
17:00
07 Դեկտեմբերի 2016
Թվային հեռարձակումը ժամանակավորապես դադարեցվելու է
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին՝  ժամը 08:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում դադարեցվելու է:
15:16
07 Դեկտեմբերի 2016
Անչափահասները Սյունիքում կեղծ փողեր են պատրաստել ու իրացրել խանութում
Անչափահասները ձերբակալվել են:
10:14
07 Դեկտեմբերի 2016
Հակառակորդը գիշերը հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է ավելի քան 400 կրակոց
Դեկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  շուրջ 35 անգամ: