440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

Քննարկվում է Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնից հրաժարվելու հարցը. Վահրամ Բաղդասարյան

16:41
25 Ապրիլի 2018

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Սերժ Սարգսյանին Հանրապետական կուսակցության առաջնորդի պաշտոնից հրաժարականի հարցը ներառվել է օրակարգում ու քննարկվում է, այսօր հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից ու դրանից հետո չի ցանկանում մասնակցել ոչ մի քննարկումների: Նա արդեն ամեն ինչ ասել է իր հրաժարականով: Հիմա որոշումներն ընդունում են վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ու ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը», - հայտարարեց Բագդասարյանը:

Նա հայտարարել է նաև այն մասին, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի պահանջները նոր վարչապետի ընտրությունների մասին անհասկանալի են նրա համար:

Նախօրեին Փաշինյանը հայտարարել է, որ չորեքշաբթի Կարապետյանի հետ նախատեսված բանակցությունները չեն կայանա, և բողոքի շարժումը վերսկսում է քաղաքացիական անհնազանդության տոտալ ակցիաները, քանի որ թավշյա հեղափոխությունը պետք է հասնի իր տրամաբանական ավարտին։ Դրան ի պատասխան` Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմությունն առաջ է քաշել նոր պահանջներ, ինչպես նաև նշեց, որ դիմել է ՀՀ նախագահին` առաջարկելով բոլոր քաղաքական ուժերին քննարկել ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում:

«Ժողովրդի թեկնածուն հարաբերական հասկացություն է, Սահմանադրության դրույթները չեն խախտվի: Մենք դիմել ենք ՀՀ նախագահին, որպեսզի նա դիմի Հայաստանի քաղաքական ուժերին երկխոսություն սկսելու համար: Դրանից հետո որպես խորհրդարանական մեծամասնություն մենք որոշում կընդունենք ու կհայտնենք դրա մասին», - հայտարարեց Բաղդասարյանը:

Հայաստանում ապրիլի 13–ից մեկնարկած մասշտաբային բողոքի ակցիաների ֆոնին ապրիլի 23–ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց։ Նույն օրը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:33
14 Մարտի 2024
Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
Ուշադրություն․ Երևանում կրկին ժամանակավորապես կփոխվի 11 ավտոբուսների երթուղին
12:06
14 Մարտի 2024
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ
Փաշինյանն առաջարկել է հանրային քննարկում անցկացնել Հայաստանի՝ ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանալու հայտի վերաբերյալ

11:33
14 Մարտի 2024
«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում
«Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ
10:09
14 Մարտի 2024
ԵԽ–ում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
Եվրախորհրդարանում ներկայացված բանաձևն առաջարկում է դիտարկել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության թեկնածության հնարավորությունը
21:15
13 Մարտի 2024
ՀԷՑ–ը տուգանվել է 20մլն դրամով
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ն տուգանվել է 20մլն դրամով
15:58
13 Մարտի 2024
Սուրենյանը ցույց է տվել գարնանային Սյունիքը (ՖՈՏՈ)
Սուրենյանը գարնանային Սյունիքից լուսանկար է հրապարակել․ ՖՈՏՈ
14:00
13 Մարտի 2024
Քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը (ՎԻԴԵՈ)
Հայաստանում քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում պացիենտներին անվճար կտրամադրվի բևացիզումաբ հակաքաղցկեղային թանկարժեք դեղը․ ՎԻԴԵՈ
12:14
13 Մարտի 2024
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը TikTok–ում հրապարակել է անձնական նամակագրություն Արշակ Կարապետյանի հետ, վերջինս վարչապետին մեղադրել է ստի մեջ․ ՎԻԴԵՈ
10:05
13 Մարտի 2024
17 ժամ ջուր չի լինի․ «Վեոլիա Ջուրը» զգուշացնում է
«Վեոլիա Ջուրը» զգուշացնում է. 17 ժամ ջուր չի լինի
23:06
12 Մարտի 2024
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
Հունվարի 1–ից մինչև մարտի 10–ն աշխատանքից ազատվել է 21 վարորդ․ պատճառներից մեկը Մարտի 8-ին կանանցից գումար գանձելն է
21:15
12 Մարտի 2024
Կիևյան կամուրջն ամբողջությամբ նորոգվում է․ նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է (ՎԻԴԵՈ)
Կիևյան կամրջի ամբողջական նորոգումը կպահանջի շուրջ կես տարի, նորոգման ընդհանուր արժեքը մոտ 502 մլն դրամ է. ՎԻԴԵՈ
21:06
12 Մարտի 2024
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը
Երևանում տրանսպորտը թանկացավ․ ավագանին ընդունեց նախագիծը