486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+7
Եղանակը Երևանում
Հայ
Քաոս Հայաստանի խաղալիքների շուկայում. ապրանքի գրեթե 90% վաճառվում էր առանց սերտիֆիկատի
14:20
13 Նոյեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանում վաճառվող խաղալիքների գրեթե 90 տոկոսը սերտիֆիկատ չուներ, երկուշաբթի լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Լևոն Խալիկյանը։

«Ապրիլից Հայաստանի ամբողջ տարածքում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները ցույց տվեցին, որ վաճառվող խաղալիքների գրեթե 90 տոկոսը չուներ սերտիֆիկատ, որը վկայում է ապրանքի օգտագործման անվտանգության մասին։ Դա վաճառքի կոպիտ սխալ է համարվում», – նշեց Խալիկյանը։

Փորձագետի խոսքով, ստւգումներից հետո տնտեսվարող սուբյեկտները կարգավորել են իրենց փաստաթղթերը, ինչը թույլ է տալիս հայտարարել, որ այսօր հայկական շուկայում գրեթե բացակայում են սերտիֆիկատ չունեցող խաղալիքներ։

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում առողջության համար վտանգավոր խաղալիքներ չեն հայտնաբերվել։

«Հայաստանում սերտիֆիկատ չունեցող և վնասակար խաղալիքների հայտնաբերման վերջին դեպքն արձանագրվել է 2013 թվականին։ Այդ խաղալիքները ոչնչացվել են, իսկ հետագա չորս տարում երկրում չեն հայտնաբերվել առողջության համար վտանգավոր խաղալիքներ», – նշեց փորձագետը։

Միաժամանակ Խալիկյանը նշեց, որ Ամանորյա տոներին ընդառաջ գնորդները պետք է առավել զգոն լինեն։ Նա խորուրդ տվեց խաղալիքներ գնել միայն խոշոր մանկական խանութներից, որտեղ հնարավոր է տեսնել ապրանքի սերտիֆիկատը։ –0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:30
18 Նոյեմբերի 2017
Նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է նախորդ շաբաթվա կարևոր նորությունների հնգյակը։
20:03
17 Նոյեմբերի 2017
Երևանում բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ. մեկ անձ ձերբակալվել է
Երևանում բռնություն է գործադրվել ոստիկանի նկատմամբ:
17:35
17 Նոյեմբերի 2017
Աշխատանքի տոնավաճառ` բոլորի համար
Այսօր ԱՄՆ դեսպանատան օժանդակությամբ Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա 2017թ. միջոցառումների շրջանակում կայացավ Կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ:
16:09
17 Նոյեմբերի 2017
Տարկետումը սահմանափակող օրենքը հետ չի կանչվի. Շարմազանով
Ինչպես նշեց փոխնախագահը, անհնար է լուծել բոլոր խնդիրները մեկ օրում։
15:20
17 Նոյեմբերի 2017
ՀՀ ՀՕՊ առաջնագծի զորամասերը համալրվել են «Իգլա-Ս» նոր սերնդի համալիրներով
ՀՀ առաջնագծի զորամասերի ՀՕՊ համակարգերը համալրվել են «Իգլա-Ս» կամ «Իգլա-Սուպեր» նոր սերնդի դյուրակիր զենիթահրթիռային համալիրներով։
14:44
17 Նոյեմբերի 2017
«Տարոն-Ավիա»-ն այսուհետ թռիչքներ կիրականացնի նաև «Զվարթնոց» օդանավակայանից
Թռիչքներն իրականացվելու են «Արամ Խաչատրյան» անունը կրող Boing 737-500 տիպի օդանավով, շաբաթական 7 չվերթ հաճախականությամբ:
12:35
17 Նոյեմբերի 2017
Հայաստանում հնարավոր կլինի ՄԻԱՎ-ի վերաբերյալ անվճար ու անանուն հետազոտություն անցնել
Ցանկացողներին կտրվի ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի և Ց-ի, սիֆիլիսի վերաբերյալ անվճար, անանուն հետազոտություն անցնելու հնարավորություն։
12:19
17 Նոյեմբերի 2017
Հայաստանի ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում
Հայաստանի ՊՆ-ի և գլխավոր դատախազության միջև սկանդալ է հասունանում:
10:43
17 Նոյեմբերի 2017
Ջերմացման հերթական ալիք է գալու Հայաստան
Ջերմաստիճանի հերթական բարձրացում է սպասվում Հայաստանում։
08:00
17 Նոյեմբերի 2017
Հինգշաբթի` նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունները
«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է հինգշաբթի` նոյեմբերի 16–ի առավել ուշագրավ նորությունների սեփական տարբերակը։
22:19
16 Նոյեմբերի 2017
Երկրորդ երկրաշարժն Ադրբեջանում մեկ օրում. այն զգացվել է նաև Արցախում
Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 բալ:
18:37
16 Նոյեմբերի 2017
Նիդեռլանդների սենատի ղեկավար. խորապես ցնցված եմ այն տառապանքներից, որոնք կրել է հայ ժողովուրդը (ՖՈՏՈ)
Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Անկի Բրուկերս-Քնոլը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։